Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոյին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունը:

Կողմերը քննարկել են 2011 թվականի հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի» մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:

Ըստ փոփոխության՝ տեխնիկական կանոնակարգման ենթակա կլինեն նաև այլ նիկոտին պարունակող արտադրանքները և ոչ նիկոտինային լցանյութերը նիկոտինի առաքման համակարգերի համար:

Վիկտոր Նազարենկոն անդրադարձել է նիկոտին պարունակող արտադրատեսակների հասկացության մեջ ընդգրկված նյութերի և տաքացման ճանապարհով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների դասակարգման հարցին:

Կողմերը քննարկել են տաքացման ճանապարհով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների՝ դասական ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգին ենթարկվելու, այլ ոչ թե առանձին կանոնակարգելու հարցը:        

Միաժամանակ որոշվել է, որ կկազմակերպվեն հետագա քննարկումներ ԵԱՏՄ երկրների ոլորտի պատասխանատուների հետ «Ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգ» մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև նիկոտին պարունակող այլ սննդային վտանգավոր արտադրատեսակների հրատապ կանոնակարգման անհրաժեշտությունը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ քննարկման առարկա հարցերը առաջիկայում կգտնեն իրենց լուծումները:

Տպել
498 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ