«Երեւան» ֆուտբոլային ակումբը գուցե չմասնակցի ՀՀ առաջնության մնացած մասին

Ընթացիկ՝ 2019-20, մրցաշրջանի 2-րդ հատվածում Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը կարող է մնալ 9 թիմով: «Երեւանը» հնարավոր է՝ չմասնակցի մրցաշարի գարնանային հատվածի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին ակումբի մամուլի ծառայությունից՝ ավելացնելով, որ սա դեռ վերջնական որոշում չէ, սակայն ամենայն հավանականությամբ այդպես կլինի:

Պատճառների վերաբերյալ հարցին մամուլի ծառայությունից չպատասխանեցին: Ամեն դեպքում հայտնի է, որ խնդիրների պակաս «Երեւանը» չունի: Օրեր առաջ ակումբի ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնվել, որ իրենք պատրաստվում են դատական նիստերի: Բացի այդ՝ 2019թ. դեկտմեբերի թիմի մի շարք ֆուտբոլիստներ դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ իրենց աշխատավարձերը չեն վճարում:

Դրանից առաջ էլ տեղեկություն էր տարածվել, որ «Երեւանի» հետ կապ ունեցող լատվիացի կենտրոնական պաշտպան Կիրիլ Գրիգորովը կասկածվում է պայմանավորված խաղերի կազմակերպված ցանցի հետ կապ ունենալու համար: Նրա անունը կապվում է եւս մեկ հայկական ակումբի՝ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Մասիսի» հետ, որը ներքաշված է պայմանավորված խաղերի մեջ:

Բարձրագույն խմբի առաջնության 15 տուրերից հետո «Երեւանը» ոչ մի միավոր չի վաստակել: Պարտվել է բոլոր խաղերում՝ խփելով 11 եւ բաց թողնելով 53 գոլ: Զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 10-րդ տեղը:

Տպել
569 դիտում

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times