Երևան
10 °C
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վանաձոր քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախնական տվյալներով՝ 2020 թ. փետրվարի 9-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Լոռու մարզի չորս բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Հրազենային մարմնական վնասվածքներ ստացած նշված անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն, որոնցից երկուսը՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ծնված 1990 թ., ճանապարհին մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Միևնույն ժամանակ, նույն օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Բարեկամություն փողոցում մեքենա է այրվում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է այն անձի ինքնությունը, ում անունով հաշվառված է նշված ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ՝ խզակոթը այրված վիճակում, 5.45 տրամաչափի ինքնաձիգի կրակված 26 պարկուճ, 5 դեֆորմացված նույն տրամաչափի պարկուճ, 5 նույն տրամաչափի գնդակ, 2 դատարկ փամփշտատուփ՝ մեկն այրված վիճակում:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, համալիր դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ ՀԺ-ն երեկ հայտնել էր, որ կրակոցներ են հնչել Վանաձորի Բազում թաղամասի Համբարձումյան փողոցում: Հրազենային վիրավորում ստացած 4 անձ էր տեղափոխվել Վանաձորի ԲԿ, որոնց մեջ կային նաեւ քրեական հեղինակություններ: Սպանված 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը քրեական հեղինակություն «Բազումի» Աղասն է եղել, իսկ վիրավորներից հրազենային վիրավորում ստացած Արշակ Առաքելյանին տեղափոխել են Երեւան:
Միեւնույն ժամանակ, Վանաձորի «հուշարձան» կոչվող թաղամասում՝ Բարեկամություն փողոցում էլ հայտնաբերվել էր այրվող «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Վանաձորի հրշեջները, մարելով մեքենայում բռնկված հրդեհը, ներսում հայտնաբերել էին հրազեն:
Հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը. մարզպետը՝ տարածվող լուրերի մասին
Ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից Տավուշի գյուղերում չափագրումներ անելու մասին տեղեկությունները մտացածին են. ՊՆ
Անցած տարի սուբվենցիոն ծրագրերով մոտ 150 կմ ներհամայնքային ճանապարհ է ասֆալտապատվել (տեսանյութ)
Ադրբեջանը և Թուրքիան պիտի պատասխանատվության ենթարկվեն․ Բադասյանը Ճապոնիայում ներկայացրել է ռազմական հանցագործությունները
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ
«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները (լուսանկարներ)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, բայց ռուսական կողմում դեռ 520 բեռնատար կա կուտակված
Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ
ՀՀ տարածքում վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր տեսանելություն, հաջորդող օրերին՝ մերկասառույց
«Բումերանգի օրենքն» արդարացում չէ. Թաթոյանը դատապարտում է պատգամավորների տների մոտ դագաղներ ու ծաղկեպսակներ դնելը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմանկանում բաց են. ձյուն է տեղում Կոտայքի ու Արագածոտնի մարզերում
Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ
ԱՀ նախագահը հանդիպել է Կաչաղակաբերդ բարձրանալու համար Արցախ մեկնած երիտասարդների խմբին
«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք է եղել. խնդիրն արդեն լուծված է (լուսանկար)
Փրկարարները տարբեր մարզերում ձյան մեջ արգելափակված 9-ը մեքենա են դուրս բերել
ՌԴ-ում դեպի Վրաստան տոմսի պահանջարկն աճել է 37 անգամ
1 օրում կատարված 3361 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք. գրանցվել է 2 մահ
Հրդեհ Բերքանուշ գյուղում. այրվել է վագոն-տնակն ու ներսում կուտակված վառելափայտը
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու
Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ
«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)
Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը
Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել
Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ
«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը
Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը
Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար
Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի
Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում
Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված. Հայկ Մարության
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-ից 7 աստիճանով. Երևանում սպասվում են տեղումներ
Բացահայտվել է հիվանդանոցում կատարված գողությունը. 27-ամյա կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն
Բողոքի ակցիա են իրականացնում Օնիկ Գասպարյանի աջակիցները
Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
Զոհված հերոսների ևս 121 ընտանիք հատուցում է ստացել
Մեսրոպ Առաքելյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը
Արցախ է մեկնել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը
© 2021 Հայկական ժամանակ