Առաջիկա 2 օրվա մեջ հանրաքվեի օրը կհրապարակվի. քանի «այո» է անհրաժեշտ եւ ովքեր կարող են բողոքարկել այդ որոշումը

Այսօր աշխատանքային օրվա ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռեւս ՀՀ նախագահին չէր ուղարկել Սահամադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն՝ այդ որոշումը ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում նախագահը պետք է նշանակի հանրաքվեի օր: Հաշվի առնելով, որ որոշումն ԱԺ-ում ընդունվել է փետրվարի 6-ին՝ նշանակում է, որ առաջիկա երկու օրերին հանրաքվեի օր պետք է նշանակվի: Իսկ հանրաքվեի օրը, դարձյալ ըստ Սահմանադրության, պետք է լինի հանրաքվե նշանակելու օրվանից ոչ շուտ, քան հիսուն, ոչ ուշ քան 65 օր հետո: Մոտավոր հաշվարկի դեպքում հանրաքվեն կնշանակվի կամ մարտի վերջին կիրակի օրը կամ ապրիլի առաջին երկու կիրակիներից մեկը:

Մի քանի լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ որոշման մասին կարծիք կհայտնի, երբ այն ստանա: «Ես ուշի ուշով հետևել եմ՝ վերջին օրերին ինչ է կատարվում: Ազգային ժողովից համապատասխան փաստաթղթեր մենք դեռ չենք ստացել: Երբ կստանանք, ես հանրությանը կներկայացնեմ իմ վերաբերմունքը. նորից հարցը չի վերաբերելու պարզ ստորագրել-չստորագրելուն»,- ասել է նախագահը: Խոսելով հանրաքվեի մասին՝ նա նաեւ նկատել է. 

«Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»:

Քանի՞ մարդ պետք է «կողմ» քվեարկի՝ հանրաքվեն կայացած համարելու համար, ովքե՞ր կարող են բողոքարկել հանրաքվեի արդյունքները, ի՞նչ քայլեր անելու այդ պարագայում «Իմ քայլը» խմբակցությունը. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցը ԱԺ-ում զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ.

- Պարոն Հովակիմյան, երեկ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին որոշում: Իրավական առումով ո՞րն է հաջորդ քայլը: Ի՞նչ ընթացակարգ է ենթադրում ՀՀ օրենսդրությունը մինչեւ հանրաքվեի օրվա նշանակումը:

- Սահմանադրության 206-րդ հոդվածի ուժով նման որոշում ընդունելուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ նախագահը նշանակում է հանրաքվե: Այսինքն առաջիկա մեկ-երկու օրերին Հանրապետության նախագահը պետք է հանրաքվեի օր նշանակի:

- Իսկ Ազգային ժողովի նախագահը ե՞րբ պետք է նրան ուղարկի: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ 7 օր է նախատեսվում:

- Ո՛չ, այդ կարգավորումը հակասում է Սահմանադրությանը, ըստ որի որոշման ընդունումից հետո հանրաքվեի օր պետք է նշանակվի եռօրյա ժամկետում: Իսկ ԱԺ կանոնակարգում չգիտես ինչու 7-օրյա ժամկետ է սահմանված ԱԺ նախագահի ստորագրման համար: Այս դեպքում, քանի որ Սահմանադրությունը ավելի բարձր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, գործում է Սահմանադրության կարգավորոմը:

- Խոսքը 3 աշխատանքային օրվա՞ մասին է:

- Քանի որ Սահմանադրությունը չի ասում աշխատանքային, ուրեմն օրացուցային օրվա մասին է:

- Երեկ Ազգային ժողովում իր ելույթում ՀՀ վարչապետն ասաց, որ ՀՀ նախագահը համաձայն է փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման հետ: Սա նշանակում է, որ առաջիկա 2 օրվա ընթացքում նա հանրաքվեի օր կնշանակի: Արդյոք իրավական հնարավորություն կա՞ նրա այդ քայլը կամ հենց բուն որոշումը Սահմանադրական դատարանում բողոքարկելու:

- Տվյալ դեպքում խորհրդարանի 1/5-րդը կարող է բողոքարկել: Եթե չեմ սխալվում, 1/5-ը դա 27 պատգամավոր է: Նրանց ստորագրությամբ կարող է նման բողոք ներկայացվել ՍԴ:

- Այսինքն «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն միասին կարող են դա անել:

- Միասին կարող են, բայց ինչպես երեկ տեսանք, ԲՀԿ մեր գործընկերները գործընթացին ոչ կողմ են, ոչ՝ դեմ: Ասացին, որ չեն մասնակցում քվեարկությանը եւ ուղղակի չեզոք դիրք զբաղեցրին:

- Այսինքն բացառե՞նք այդ հնարավորությունը:

- Իհարկե չի կարելի բացառել, ամեն դեպքում որոշիչը ԲՀԿ-ի ձայնն է:  Եթե չեն միանում՝ հնարավոր չէ բողոքարկել:

- «Իմ քայլը» խմբակցությունը բանակցո՞ւմ է ԲՀԿ-ի հետ, որպեսզի չգնան այդ քայլին:

- Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Հավանաբար այդ հարցով պետք է դիմեք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին: Ես իրավասու չեմ նման հարցի պատասխանել:

- Հաշվարկե՞լ եք, թե մոտավորապես երբ պետք է նշանակվի հանրաքվեն: Որեւէ տեխնիկական եւ բովանդակային խնդիր չկա՞ հանրաքվեի դրվող հարցի վերաբերյալ:

- Սահմանադրությունն ասում է՝ նշանակման օրվանից ոչ շուտ քան հիսուն, ոչ ուշ քան 65 օր: Էս միջակայքում էլ պետք է նշանակվի հանրաքվեն: Եթե հաշվի առնենք, որ ընտրությունները սովորաբար նշանակվում են կիրակի օրը, կստացվի, որ հանրաքվեն տեղի կունենա մարտի վերջին կիրակին կամ ապրիլի սկզբում որեւէ կիրակի:

- Ո՞ր դեպքում հանրաքվեն կհամարվի կայացած, քանի՞ մարդ պետք է մասնակցի հանրաքվեին, որ այն համարվի իրականացված: Քանի՞ «այո» է անհրաժեշտ, որ հանրաքվեի դրված հարցն ընդունվի:

- Սահմանադրությունն ասում է, որ հանրաքվեի դրված հարցն ընդունվում է, եթե քվեարկության մասնակիցների կեսից ավելին կողմ են քվեարկել, եւ դա չի կարող լինել պակաս, քան քվեարկության մասնակիցների ¼-ը: Եթե հիմք ընդունենք խորհրդարանական վերջին ընտրություններին (2018 թ.-խմբ.) ընտրողների թիվը, ստացվում է, որ շուրջ 630-650 հազար մարդ պետք է կողմ քվեարկի: Մասնակցությունը, բնականաբար պետք է լինի ավելին:

- Շատերը ասում են, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը լայն հանրությանն այդքան էլ հետաքրքիր չէ, մարդիկ չեն գնա հանրաքվեի: Ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել հանրաքվեին ակտիվ մասնակցությունը: Քննարկումներում դիտարկվե՞լ է հասարակության պասիվության կամ որեւէ այլ պարագայում հանրաքվեի տապալվելու հավանականությունը:

- Ես չեմ կիսում այդ կարծիքները, որ լայն հանրությանը հետաքրքիր հարց չէ սա: Այդ կարծիքը կրողները, չեմ ուզում կոպիտ բառ օգտագործել, բայց իրենք վատ կարծիք ունեն ժողովրդի մասին: Փորձեք մարդկանց հետ խոսել: Սա ժողովրդի իշխանության իրացումն է, մարդիկ այլեւս պետք է կարեւոր հարցերը իրենք որոշեն, սա շատ լավ պրակտիկա է, որ այսուհետ պետք է Հայաստանում լինի: 

- Ո՞ր դեպքում եւ ո՞վ կարող է վիճարկել հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարան: Արդյոք «Իմ քայլը» խմբակցությունը հաշվարկե՞լ է, թե այդ պարագայում ինչ պետք է անի:

- Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները կարող է վիճարկել միայն խորհրդարանական խմբակցությունը: «Իմ քայլը» բնականաբար չի վիճարկի, փաստորեն կարող են վիճարկել «Լուսավոր Հայաստանը» եւ ԲՀԿ-ն: Մենք ելնում ենք ոչ թե այն կանխավարկածից, որ պետք է վիճարկեն, այլ այն կանխավարկածից, որ այնպիսի հանրաքվե անցկացնենք, որ հանրաքվեի ազատ, թափանցիկ լինելու վրա մազաչափ անգամ ստվեր չնետվի:

- Բայց քանի որ Սահմանադրական դատարանի գործող կազմի պարագայում քիչ չէ հավանականությունը, որ կարող է բավարարվել հանրաքվեն վիճարկողների պահանջը, այս խնդիրը կարո՞ղ է առաջանալ:

- Դա կախված է ոչ թե ՍԴ գործող կազմից, այլ խմբակցություններից: Հնարավորությունը տրված է Սահմանադրությամբ եւ դա որեւէ մեկը չի կարող բացառել: Բայց մեր խնդիրն է ոչ թե ի սկզբանե մարդկանց կասկածել զեղծարարության կամ մանիպուլյացիաների մեջ, այլ ամեն ինչ անել, որ հանրաքվեն անցնի ազատ, արդար, թափանցիկ մթնոլորտում:

- Պարոն Հովակիմյան, հաշվի առնելով, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ձեւավորելու մասին, հնարավո՞ր է այդ հանձնաժողովը հասցնի մինչ հանրաքվեն մշակել հայեցակարգ եւ դա եւս հանրաքվեի դրվի: Թ՞ե դա առանձին հանրաքվեով է նախատեսվում ընդունել:

- Դա բացառվում է: Նախ արձանագրենք մի բան. այս հանրաքվեն կոնկրետ փոփոխությունների համար է՝ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամից դուրս գալու համար: Չի կարող այլ փաստաթուղթ միանալ այս հանրաքվեին: Նման բան ոչ Սահմանադրությամբ է նախատեսված, ոչ էլ օրենսդրությամբ: Եվ քանի որ սահմանադրական փոփոխությունենրը ավելի համակարգային փոփոխություններ են ենթադրում եւ լայնածավալ, հասկանալի է, որ այդ փոփոխությունները նման կարճ ժամկետում չեն կարող պատրաստ լինել: դա բավական ժամանակատար պրոցես է:

- Այսինքն 2 հանրաքվե՞ է սպասվում առաջիկայում: Հավանաբար լսել եք քննադատություններ, որ հանրաքվեն ավելորդ ծախս է. այսինքն այս պարագայում քննադատությունը կրկնակի կլինի:

- Այդ քննադատության ակունքում ընկած է ժողովրդի իշխանությունն անտեսելու մտայնությունը: Մարդիկ ինչ են ասում, ասում են ինչո՞ւ եք ժողովրդին հարցնում որ:

- Այո, ասում են՝ ձեզ ձայն ենք տվել, ինչ ուզում եք, արեք:

- Իսկ մենք ասում ենք, որ ո՛չ, ժողովուրդը պետք է լինի որոշողը կարեւոր հարցերում:

- Այս պարագայում ձեզ ասում են, որ ձեր վրայից հանում եք պատասխանատվությունը:

- Ի՞նչ է նշանակում պատասխանատվությունը: Այսինքն ճիշտը այն է, որ որոշակի խմբեր իրենց վրա են վերցնում ժողովրդի իշխանությունը եւ իրե՞նք են իրացնում այն: Էդ նույն մտքով ժամանակին ընտրություններ էին կեղծում: Ասում էին՝ լավ դե, ժողովուրդը ինչի՞ պիտի որոշի, մենք կանենք, կվերջացնենք:

- Այսօր որոշ իրավաբաններ, փաստաբաններ, իրավապաշտպաններ «Ոչ»-ի գործընթաց են սկսել՝ ՀՀ նախագահին հորդորելով չվավերացնել հանրաքվեի որոշումը: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

- Գիտե՞ք, ինձ մոտ ինչ տպավորություն է, որ իրավաբանների ինչ-որ մի խումբ, որ տարիներ շարունակ օրենքներում ինչ-որ բաներ էր գրում-ջնջում, ամեն ինչ անում էր, որ ժողովուրդը զրկվի իր իշխանությունն իրացնելուց, հիմա նայում ու զարմանում է, թե ինքն էդքան աճպարարություն ինչի՞ համար է արել: Սահմանադրության 2-րդ հոդվածը ուղղակի է ասում է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով: Չեք գտնի աշխարհում որեւէ երկիր, որտեղ հանրաքվեն կհամարեն անօրինական կամ կասեն՝ մի արեք: Այն իրավաբանները, որոնք ասում են՝ պետք չէ հանրաքվեն, դա այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ իրենց իրավական գիտելիքներով սպասարկում էին, որ ՀՀ ժողովուրդը զրկված լինի իր իշխանությունը յուրացնելուց, որ հետագայում ընտրությունները վերածեին առուվաճառքի, որ գումարով քվե վաճառելը դառնա տեխնիկական հարց:

Տպել
11103 դիտում

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան