Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը. նախագահը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ստորագրելու է համաժողովրդական հանրաքվեի մասին Ազգային ժողովի որոշումը, մասնավորապես, ասել է.

«Ինչ-որ սպասելիք կա Հանրապետության նախագահից՝ պարբերաբար կարծիք լսել այս կամ այն երևույթի, քրեական կամ ոչ քրեական գործունեության կամ օրենքի ընդունման կամ չընդունման առիթով: Հանրապետության նախագահը չպետք է որևէ ձևով խառնվի ո՛չ գործադիր իշխանության, ո՛չ նրա առանձին ճյուղերի՝ լինեն դրանք տնտեսական, ուժայիններ կամ արտաքին քաղաքականության, գործունեությանը: Համագործակցել, խորհուրդ տալ, աջակցել՝ այո, բայց խառնվել նրանց գործին, մանավանդ՝ հանրային ոլորտում կարծիք հայտնել այս կամ այն խնդրի, երևույթի վերաբերյալ՝ լինի գործադիրը, թե օրենսդիրը, կամ նույն Սահմանադրական դատարանը, իհարկե, ո՛չ: Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը նաև մեկնաբանի այն:

Իրավիճակը հաճախ ինձ հիշեցնում է հին խորհրդային տարիների կատակը, որը վերագրվում էր ողջ սովետական ժողովրդին. քաղաքացուն հարցնում են՝ դուք կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարի վերաբերյալ կարծիք ունե՞ք, մարդն ասում է՝ կարծիք ունեմ, սակայն համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Հիմա իմ դեպքում հետևյալն է. կարծիք ունեմ, բայց, ցավոք, չեմ կարող արտահայտել: Իմ արտահայտելու գործիքները բավականին սահմանափակ են: Եվ այդ սահմանափակության սահմաններում, կարծում եմ, պետք է աշխատել:

Նախագահը Սահմանադրության, օրենքների մեկնաբան չէ: Նրա հիմնական գործիքը խոսքն է և իր ստորագրությունը՝ որոշ դեպքերում:

Սա բավականին կարևոր խնդիր է: Բերեմ շատ ավելի պարզ օրինակ: Ենթադրենք նախագահի սեղանին է հայտնվել մի օրենք, որը, ըստ մասնագետների, չի հակասում Սահմանադրությանը: Հանրապետության նախագահը տվյալ պահին ունի երկու ընտրություն՝ օրենքը ստորագրել կամ չստորագրել, և որոշակի ժամանակից հետո Ազգային ժողովի կողմից օրենքը կյանքի է կոչվում:

Այդ օրենքը չի ուղարկվում Սահմանադրական դատարան, քանի որ չի հակասում վերջինիս: Սակայն նախագահն ինքը խորը գիտակցում ունի, որ տվյալ օրենքը, գուցե չի հակասում Սահմանադրությանը, սակայն կարող է վնասակար դեր ունենալ այս կան այն խնդիրը լուծելու հարցում: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են: Նախագահը պետք է որոշում ընդունի: Որոշ երկրներում լուծումը կարող է լինել այն, որ նախագահն ունի վետոյի իրավունք: Այսինքն՝ վետո դնելով, Սահմանադրական դատարան չուղարկելով՝ նախագահը ցույց է տալիս հանրությանը, որ համաձայն չէ օրենքի հետ: Եվ գործադիր ու օրենսդիր իշխանություններին ասում է՝ սիրելի բարեկամներ, խնդրում եմ այս օրենքը նորից քննարկել, քանի որ այս ձևով այն ընդունելի չէ: Վետո դնելը պետք է պատճառաբանված լինի, այսինքն՝ նախագահը վետո է դնում՝ ելույթ ունենալով կամ իր ուղերձը ուղարկելով և բացատրելով, թե ինչու է վետո դրել:

Կամ որոշ երկրներում նախագահն իրավունք ունի օրենքը վերադարձնել Ազգային ժողով՝ ասելով, որ օրենքը չի հակասում Սահմանադրությանը, սակայն այս կամ այն կետերով ձևակերպումները վնասակար են լինելու, ենթադրենք, երեխաների կրթության կամ մեր ընտանեկան արժեքների, գյուղատնտեսության զարգացման համար և այլն:

Մեր կյանքը շատ ավելի բարդ է, քան օրենքներն են: Ամենակարևոր օրենքը՝ Սահմանադրությունն, այն սահմաններն են, կարմիր գծերը, որոնք մենք չպետք է անցնենք: Սակայն այդ կարմիր գծերի ներսում կյանքն է եռում և իր օրինաչափությունն ու օրենքներն ունի: Հետևաբար, եթե հնարավորություն լիներ դիմել Ազգային ժողովին և ասել՝ հարգելի պատգամավորներ, նախագահն այս օրենքը ուղարկում է կրկին ձեր ուշադրությանը և գտնում է, որ այսպիսի վտանգներ կան... Դրանից հետո Ազգային ժողովը կարող է քվեարկել, կամ Ազգային ժողովը մերժում է նախագահին և օրենքի ուժով ստիպում ստորագրել կամ նորից է քննարկում: Այսինքն՝ ավելի լայն լիազորություններ կարող էին լինել, որտեղ նախագահն իր վերաբերմունքը տվյալ օրենքին արտահայտում է՝ ոչ միայն այն սահմանադրական է, թե ոչ սահմանադրական...

Ես ուշի ուշով հետևել եմ՝ վերջին օրերին ինչ է կատարվում: Ազգային ժողովից համապատասխան փաստաթղթեր մենք դեռ չենք ստացել: Երբ կստանանք, ես հանրությանը կներկայացնեմ իր վերաբերմունքը. նորից հարցը չի վերաբերելու պարզ ստորագրել-չստորագրելուն»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախագահը չստորագրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները՝ դրանք ուղարկելով Սահմանադրական դատարան, նախագահ Սարգսյանն ասել է.

«Պատասխանը շատ պարզ է՝ քանի որ իրավաբանական վարչությունը, խորհրդատուները, նաև այն իրավաբանները, որոնց կարծիքը ես շատ հաճախ հայցում եմ, որոնք մասնագետ են և՛ օրենքի, և՛ սահմանադրական իրավունքի, նշել էին, որ տվյալ օրենքներում կան հնարավոր հակասություններ Սահմանադրության հետ: Իհարկե, վերջնական պատասխանը պետք է տա Սահմանադրական դատարանը:

Սակայն, եթե մի կողմ դնենք օրենքի սահմանադրականությունը, կա նաև օրենքի ազդեցությունը հանրության վրա: Օրենքը օրենք է, սակայն դրա իրական արժեքը մենք գնահատում ենք, երբ այն սկսում է կիրառվել կյանքում: Հաշվի առնելով իմ կյանքի փորձառությունը, և մանավանդ վերջին շրջանում ես հանրության տարբեր խմբերի հետ հանդիպումներ ունեցա՝ բանկային ոլորտ, գործարարներ, ներդրողներ...Բացարձակ մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի: Այստեղ ես կկանգնեմ: Չեմ ցանկանա վերլուծել:

Իրական պատճառն այն է, որ օրենքը, մեր կարծիքով, ունի Սահմանադրության հետ հակասություններ, ուստի ուղարկվել է Սահմանադրական դատարան»:

Նշելով, որ ուշադրությամբ հետևել է վերջին շրջանի գործընթացներին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա շատ արժեքավոր է: Մենք բոլորս հիմնականում ապրում ենք երկու կյանք՝ վիրտուալ և իրական: Վիրտուալ կյանքը կարծես թե դառնում է այն կյանքը, որտեղ իրականում ապրում ենք, այսինքն՝ բուռն քննարկումներ, ելույթներ, կարծիքներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր, որտեղ դու չես կարողանում տարբերակել իրականը ոչ իրականից, ճշմարիտը արհեստականից: Կարծում եմ, ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերևից՝ ամպերից իջնել ցած, իջնել և ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ և կարծիք հայտնել:

Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ՝ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Կան երկրներ, որտեղ դա շատ հաջող է կիրառվում և ոչ միայն կիրառվում է, այլև դարձել է կյանքի մի մաս, այսինքն՝ հանրությանն ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնել որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը նույնիսկ պարզ հարցերով դիմում է ժողովրդին՝ սկսած որևէ տարածքում տրամվայ գործարկելուց մինչև ներգաղթյալների, անվտանգության հետ կապված հարցեր:

Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»:

Տպել
1997 դիտում

Կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը

50-ամյա տղամարդն ու որդին ծեծել են Հարկադիր ծառայության բաժանմունքի պետին ու դիմել փախուստի

«Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավորները մեկնաբանում են երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը

Արդյոք ԵՊՀ ռեկտորի պաշտոնում Հովհաննես Հովհաննիսյանից բացի այլ մարդ կառաջադրվի՞, թե՞ ոչ

Արաբկիրի փողոցներից մեկով կոյուղաջուր է հոսում. «Վեոլիա Ջրից» պնդում են՝ պատճառը բնակիչների անբարեխիղճ պահվածքն է

Տղամարդը 34-ամյա ընկերուհուն սպանել է՝ իմանալով այլ մարդու հետ կապի մասին. գործը դատական փուլ է հասել

Ներքաղաքական գզվռտոցի պատճառով երբևէ չենք բոյկոտել աշխատանքը դրսում, ամոթ ձեզ. Սամսոնյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին

Վերականգնվել են Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքները

Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի և նրանց մերձավորների գույքի վրա

Մահացել է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը

Հաստատվել է ուսումնական հաստատություններին դասագրքերով ապահովելու կարգը

«Բուրգըրի»-ն կվերսկսի գործունեությունը. հանրային սննդի օբյեկտի ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

Մեզ համար անսպասելի էր Բաքվի հայտարարությունը. Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ խմբի աշխատանքների ընթացքը

ԱԺ-ն կողմ քվեարկեց ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներն աշխատանքից կազատվեն. նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց

Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսի 410 նոր դեպք է հաստատվել, գրանցվել՝ 10 մահ

Հոնկոնգի համալսարանի հետազոտողները հրապարակել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի մանրապատկերները (լուսանկար)

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա

36 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում

Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակներում. ԱՀ նախագահը՝ անվտանգության մասին

Վերսկսել աշխատանքները, խուսափել սադրանքներից. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ

Հայաստանում մինչև տարեվերջ նախատեսվում է հիմնել ԱԹՍ կրթական լաբորատորիաներ. Սեդրակ Վարդանյան

Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջների մեծ մասը․ Եղիշե Կիրակոսյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում Փարիզ

Խոսել են անհանգստացնող բոլոր հարցերի մասին. Պուտինի ու Բայդենի հանդիպումը տևել է 2 ժամ

Էրդողանի այցի ընթացքում Թուրքիայի և Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել

Հայաստանի 7 մարզերի և Երևանի մի մասում մի քանի ժամով հոսանքազրկում է սպասվում

Հրդեհ Լոռու մարզի Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմն ու ներսում կուտակված անասնակերը

Ես ալ շվի կածեի, շվին մնաց ավերակների տակ. լիբանանահայ երաժիշտը փնտրում է գյումրեցուն, ում տարիներ առաջ սրինգ է նվիրել

Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կազմակերպած «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին

Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհրդական

Մխիթար Զաքարյանի գործը քննող դատավորը նրա մտերիմ ընկերն է. վերջիններիս կապը բացահայտվելուց հետո նա ինքնաբացարկ է հայտնել

Իսպանական հեղինակավոր թերթը լավագույն զբոսաշրջային ուղղություններում ներառել է Հայաստանը

Զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԱԺ-ն հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին

ՊՎԾ-ն Երեւանի քաղաքապետարանում շինթույլտվությունների վերաբերյալ տարաբնույթ խախտումներ է հայտնաբերել

Կոնջորյանը և Գալջյանը քննարկել են Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցեր

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են բասկետբոլի և վոլեյբոլի մրցումների հաղթողները