«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն կոչ է անում հաշվի առնել նիկոտին ստանալու այլ տարբերակ ընտրած քաղաքացիների դիրքորոշումը

07/02/2020 schedule20:28

Ծխախոտի տաքացման համակարգերի հավասարեցումը սիգարետին, ըստ երևույթին, ստիպում է ծխողներին մնալ նիկոտին ստանալու ամենավնասակար ձևի՝ սիգարետի սպառողներ: Նման հաղորդագրությամբ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով ապահովել Հայաստանի Հանրապետության «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի բազմակողմանի քննարկումն ու հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք և հրաժարվել սիգարետից։

Ըստ ընկերության, երկրորդ ընթերցմանը ներկայացված օրինագիծը զգալիորեն տարբերվում է առաջին ընթերցմամբ ընդունված տեքստից և ներմուծում է մի շարք նոր սահմանափակումներ էլեկտոնային սիգարետի ու թութունի տաքացման էլեկտրոնային համակարգերի վաճառքի և օգտագործման վերաբերյալ: Առաջարկվող սահմանափակումներն անհիմն են:

«Այսպիսով, օրինագծով առաջարկվում է.

- Հավասարեցնել նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը սիգարետին;

- Արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի օգտագործումը փակ տարածքներում;

-Արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի օգտագործումը սրճարանների, բարերի, ռեստորանների բաց տարածքներում;

- Արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի ցուցադրությունը  խանութների ցուցափեղկերի վրա;

- Ամբողջովին արգելել հաղորդակցությունը սպառողի հետ՝ զրկելով նրան նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։

Երկրորդ ընթերցմանը ներկայացված փոփոխությունների ընդունումը հանրապետության հարյուր հազարավոր չափահաս ծխողներին կզրկի ինչպես սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանքի վերաբերյալ տեղեկատվության, այնպես էլ, ըստ էության, ծխախոտի տաքացման համակարգերի հասանելիությունից։ 

Նշված առաջարկություններն ամբողջությամբ անտեսում են գիտական ապացույցների հսկայական ծավալը, որը վկայում է․ առանց ծուխ արտադրատեսակների գոլորշու մեջ առկա վնասակար և պոտենցիալ վնասակար նյութերի մակարդակը միջինում 95%-ովավելի ցածր է, քան սիգարետի ծխում։

Հենց այս պատճառով ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը պաշտոնապես թույլատրել է IQOS-ի վաճառքն ու առաջխաղացումը երկրում այն մեկնաբանությամբ, որ դա «համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելուն»:

Ընկերությունը շեշտում է, որ ծխախոտի տաքացման IQOS էլեկտրոնային համակարգի օգտագործման դեպքում այրում տեղի չի ունենում։ Սա հաստատված է ԵՄ և այլ երկրների կարգավորող մարմինների կողմից։ Ապացուցված է, որ IQOS-ի գոլորշին պարունակում է միջինում 95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր, քան սիգարետի ծուխը: Բացի այդ, IQOS-ի օգտագործումը փակ տարածքում բացասաբար չի ազդում օդի որակի վրա, ինչը հաստատված է թունաբանական գնահատմամբ։

«ՖՄԻ-ն իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել է պետական կարգավորող մարմիններին և համաշխարհային գիտական հանրությանը: Մենք վստահ ենք մեր գիտական ուսումնասիրությունների արդյունքների վրա։ Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ իրենց փորձից գիտեն, որ IQOS-ը ավելի լավ այլընտրանք է սիգարետին։ Ո՞վ է ստանձնելու պատասխանատվությունը այն օգտատերերի համար, ովքեր նոր փոփոխությունների ընդունման պատճառով ստիպված կլինեն վերադառնալ սիգարետ ծխելուն:

Օրինագիծը չարդարացված հարված է հազարավոր այն ծխողների բարեկեցությանը, ովքեր արժանի են սիգարետի այլընտրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալուն, ինչպես նաև տարբերակված մոտեցմանը ցանկացած այլընտրանքային արտադրանքի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում համապարփակ քննարկում անցկացնել ՝ ներգրավելով ոչ միայն գիտական հանրությանը, այլև արտադրանքի սպառողներին»,- նշել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան ու հավելել․ «Վստահաբար, ծխողները պետք է հրաժարվեն սիգարետից։ Բայց մենք գիտակցում ենք նաև, որ շատերը դա չեն անում: Եվ այդ մարդիկ հասանելի ավելի լավ այլընտրանք ստանալու իրավունք ունեն։ Օրինագիծը չպետք է խանգարի դրան»։

Առ այսօր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը, որի դուստր ձեռնարկությունն է Ֆիլիպ Մորրիս Արմենիան, ներդրել է ավելի քան 6 միլիարդ դոլար՝ հիմնարար հետազոտությունների, արտադրանքի մշակման, գիտական հիմնավորման և առանց ծուխ արտադրատեսակների արտադրության մեջ: IQOS-ը հասանելի է արդեն 52 երկրներում, իսկ օգտատերերի թիվը ՖՄԻ հաշվարկներով մոտենում է 14 միլիոնին։

2018 թվականին  IQOS-ն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում, ինչը ընկերության՝ անծուխ ապագա կերտելու առաքելության հերթական քայլն էր»,-գրված է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի կոչում ։

 

 

 

Տպել
1816 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)