«Լիդիան»-ը հեռացվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից. սա մեր բնապահպանների համար հաջողություն է

«Լիդիան» ընկերությունը հեռացվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից վերջինիս պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին հաղորդում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ը: Ի՞նչ է սա նշանակում Ամուլսարի համար, որի ոսկեբեր կվարցիդի հանքավայրի շահագործման թույլտվությունն է ստացել «Լիդիան»-ը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանի հետ:

««Լիդիան»-ին դեկտեմբերից դուրս էին բերել Տորոնտոյի բորսայի ցուցակներից, արգելել էին վաճառել բաժնետոմսեր և տեղեկացրել, որ հարցը վերջնական կլուծվի փետրվարի 5-ին: Հիմա, փաստորեն, վերջնականապես որոշել են»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ սա հարված է ընկերության շահույթներին, քանի որ «Լիդիան»-ը թեպետ իր բաժնետոմսերի անուղղակի վաճառք կարող է իրականացնել, սակայն չի կարող նախկինի պես օգտվել բորսայի արտոնյալ պայմաններից, սակարկել: «Հիմա իրենք դիմել են Տորոնտոյի դատարան՝ պաշտպանվելով սնանկությունից, բայց դա էլ ժամկետ ունի՝ մինչև մարտի 2-ը: Դրանից հետո պարտատերերը կարող են իրենց պահանջները ներկայացնել և եթե ներկայացնեն, կսնանկանա, քանի որ պահանջներն ավելի շատ են, այսինքն՝ իրենց պասիվներն ավելի շատ են, քան՝ ակտիվները»,- նշեց իրավաբանը:

Բնապահպանները սա համարում են էական միջանկյալ հաղթանակ: Այս որոշումն առանցքային ազդեցություն կունենա՞ Ամուլսարի հանքի թնջուկի հարթման համար՝ հարցին ի պատասխան՝ Վարդանյանն ասաց. «Սա մեր բնապահպանների համար հաջողություն է, սակայն բնապահպանների և «Լիդիան»-ի բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ իրապես պետք են մեր պետության, իրավապահ մարմինների քայլերը: Այս որոշումը լուրջ ֆինանսական խնդիր է «Լիդիան»-ի համար»:

Հնարավո՞ր է, որ «Լիդիան»-ը փորձի սնանկությունից փրկվել՝ մեր պետությանը դատի տալով, փաստաբանը նշեց, որ հնարավոր է, և նման քայլի հաջողության հավանականությունը մեծապես կախված է մեր պետության քայլերից: «Բնապահպանները հայտնաբերել են մի շարք կոռուպցիոն կապեր, սակայն դրանք պետք է ապացուցվեն իրավապահ մարմինների կողմից: Մեր պետությունը 450 հազար տվեց «Էլարդ»-ին՝ փորձաքննության համար, և դրա փորձաքննության մեջ նշված է, որ «Լիդիան»-ը կեղծ, սխալ տեղեկություններ է ներկայացրել, ոչ արժանահավատ, ոչ բավարար, բայց մեր կառավարությունն այդքան գումար ծախսեց ու գնահատական չտվեց: Հիմա «Լիդիան»-ը, օգտվելով առիթից, որ չտրվեց գնահատական, որ փորձագիտությամբ, իրոք, ապացուցում է իրենց գործունեության անօրինականությունը, ինքն է Տորոնտոյի դատարանում ներկայացնում, թե ամեն ինչ իրենց օգտին է գրվել: Նաև տարբեր մարդիկ տարբեր մակարդակներով հայտարարություններ են արել՝ հօգուտ այդ ընկերության, հաշվարկներ են արել, թե ինչքան գումար կտանեն: Սովորաբար դատավարության մեջ կողմը հակառակ կողմի օգտին հայտարարություններ չի անում և ինչ-որ խորհուրդներ չի տալիս: Իսկ այս ամենը հետագայում կարող է օգտագործվել մեր դեմ»:

Նազելի Վարդանյանը նշեց նաև, որ «Լիդիան»-ը վիճարկում է տեսչական մարմնի՝ արդեն երկրորդ ակտը: Առաջինով որոշվել էր պարտավորեցնել «Լիդիան»-ի տնօրենին, որ նա ձեռնպահ մնա որևէ գործունեություն իրականացնելուց Ամուլսարում, երկրորդում նշված է, որ Ամուլսարում ապօրինի հանքարդյունահանություն է արվել: «Սակայն դատական գործընթացին տեսչական մարմնից ոչ ոք չի մասնակցել: Առաջին դեպքում արդեն իսկ ի վնաս տեսչական մարմնի է որոշում կայացվել, հիմա էլ երկրորդն է, որին նորից իրենք չեն ներկայացել, և կրկին կլինի ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի: Կա՛մ համաձայնության են եկել «Լիդիան»-ի հետ, կա՛մ չգիտեմ՝ ինչ են անում, նման բան իմ պրակտիկայում առաջին անգամ եմ տեսնում: Գոնե ձևական գնում-պաշտպանում են իրենց շահերը: Հիմա ամենը լուծվում է ի վնաս պետության և ժողովրդի շահի, մինչդեռ տեսչությունն արդեն արել էր, ինչ պետք էր՝ կար և՛ ակտ, և՛ որոշում, ուղղակի պետք էր պահել դրանք»,- ասաց փաստաբանը:

Դեռ 1.5 տարի առաջվանից «Լիդիան»-ը կարող էր դիմել միջազգային արբիտրաժի դատարան, ինչո՞ւ չեն դիմել, հաղթելու հավանականությո՞ւնն է փոքր. իրավաբանի դիտարկմամբ՝ արբիտրաժի համար մեծ գումարներ են պետք, այն բարդ, երկարատև, ծախսատար գործընթաց է: «Հավանականությունը շատ փոքր է, որ նրանք կարող են անցնել այս գործընթացով: Բայց ցանկացած պարագայում մենք պիտի պատրաստ լինենք, մինչդեռ ոչինչ չի արվում»: Ըստ նրա՝ պետք է իրավապահ մարմիններն ապացուցեն, որ «Լիդիան»-ին տրված թույլտվությունները նախկին կառավարության անօրինական որոշումների արդյունքում ստացված անօրինական թույլտվություններ են: «Այստեղ հիմնականում նախկին կառավարության մեղքն է: Եվ իրավական հիմքերը կային, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ուժը կորցրած ճանաչեր թույլտվությունը: Իրավական մարմինները հազար գործ կարող էին հարուցել: Գոնե հիմա պիտի մի բան արվի, տեսչական մարմինը գոնե հիմա պետք է բողոքարկի»,- ընդգծեց նա:

Քանի որ «Լիդիան»-ի սնանկության, լուծարման ազդակներ են երևում, առավել ձեռնտու չէ՞ ակտիվ քայլերի չդիմել՝ ավելորդ ուշադրություն չգրավելու, միջազգային իրավունքի տեսանկյունից թիրախ դառնալու հավանականությունը չմեծացնելու համար, և հնարավո՞ր է՝ մեր պետությունն այդ ռազմավարությունն է ընտրել՝ դիտարկմանն ի պատասխան՝ Նազելի Վարդանյանն ասաց. «Չի բացառվում: Գուցե տեսնում են, որ գնում է ինքնալուծարման, և կառավարությունը չի միջամտում, որ հետո չասեն՝ կառավարությունը կոնկրետ գործողություններ է արել, որ արգելի իրենց գործունեությունը: Այդ առումով գուցե դա ճիշտ է: Գուցեև ավելի ճիշտ է, որ չարվեն բացահայտ գործողություններ, որ հետո մեր դեմ չօգտագործվեն, բայց մյուս կողմից, եթե կան ակնհայտ խախտումներ և պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր կամ թթվային դրենաժի վտանգների վերաբերյալ փաստաթղթեր, դրանց գնահատականները պետք է տրվեին: Իրականում սա շատ նուրբ հարց է, և կառավարության կողմից պիտի չարվեին գործողություններ, որ արգելվեր հանքի շահագործումն առանց իրավական հիմքերի, բայց իրավական ճանապարհով պետք է արվեին քայլեր, որ անհրաժեշտ էին»:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը 2014 թ. «Լիդիան ինթերնեյշնլ»-ի հայաստանյան դուստր ընկերությանը հատկացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման թույլտվություն: Ջերմուկի բնակիչները և բնապահպանները, բողոքելով որոշման դեմ, նշել են, որ հանքավայրի շահագործումը շրջակա միջավայրի վրա կունենա աղետալի ազդեցություն՝ աղտոտելով թե՛ օդը, թե՛ հողը և թե՛ ջուրը, և Ջերմուկն այլևս չի կարող համարվել և գործել՝ որպես առողջարանային քաղաք: Նրանք շրջափակել են Ամուլսար տանող ճանապարհներն ու թույլ չեն տալիս, որ տարածք շինտեխնիկա մտնի, հանքը շահագործվի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հեռանալ տարածքից՝ հավաստելով, որ եթե «Լիդիան»-ի շահագործմամբ խախտվեն բնապահպանական չափանիշները, ընկերության գործունեությունը կկասեցվի օրենքով սահմանված կարգով: Բնապահպանները չեն ընդունում հեռանալու հորդորը՝ նշելով, որ երբ արձանագրվեն բնապահպանությանը հասցված վնասները, կարող է դրանք արդեն անվերականգնելի լինեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2258 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին