103 տարեկան հասակում կյանքից հեռացել է հոլիվուդյան աստղ Քըրք Դուգլասը

103 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան աստղ Քըրք Դուգլասը: Նա կյանքից հեռացել է փետրվարի 5-ին: Ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները, տեղեկությունը հաստատել է նրա որդին՝ հոլիվուդյան մեկ այլ աստղ Մայքլ Դուգլասը: Նա հանդես է եկել հայտարարությամբ:

«Մեծ տխրությամբ ես եւ եղբայրներս հայտնում ենք, որ Քըրք Դուգլասը լքեց մեզ 103 տարեկան հասակում: Քըրքը լավ է ապրել իր կյանքը եւ ֆիլմերի ժառանգություն է թողել, որը կշարունակվի նաեւ հետագա սերունդների համար, նաեւ պատմություն է թողել՝ որպես ճանաչված բարերար, որն աշխատել է՝ հանրությանն օգնելու եւ աշխարհին խաղաղություն բերելու համար: Թույլ տվեք ավարտել այն խոսքերով, որոնք ասել եմ նրա վերջին ծննդյան օրը, եւ որոնց միշտ հավատարիմ եմ մնում. «Հայրի՛կ, ես քեզ այնքան շատ եմ սիրում եւ այնքան հպարտ եմ, որ քո որդին եմ»,- ասել է Մայքլ Դուգլասը՝ ավելացնելով, որ Քըրք Դուգլասը եղել է լավ հայր, ամուսին, պապիկ եւ սկեսրայր:

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, հեղինակ Քըրք Դուգլասը ծնվել է 1916 թ., հրեաների ընտանիքում: Նրա անունը եղել է Իսուր Դանիելովիչ, որը նա փոխել է, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայության է անցել ԱՄՆ ռազմածովային նավատորմում:

Դուգլասի հոլիվուդյան կարիերան տեւել է շուրջ 7 տասնամյակ: 1996 թ. նա պատվավոր «Օսկար» է ստացել կինոյում իր ներդրման համար: Նրան համարում են հոլիվուդյան կինոարտադրության ոսկե ժամանակաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը:

Տպել
497 դիտում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ

Սահմանափակվել է դիմակների, վիրակապերի, բամբակի եւ այլ բժշկական ապրանքների արտահանումը ՀՀ-ից․ պարետի որոշումը

Արցախում առ այսօր նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել

Որոշ դեպքերում կարող է համարվել, որ պարապուրդը գործատուի մեղքով է, ոչ թե՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված

Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացի 9 ուսանողների հետ. Աննա Նաղդալյան

ԱԺ-ն 42 համակարգիչներ փոխանցեց Գեղարքունիքի մարզի 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների. Արարատ Միրզոյան

Գործնական պարապմունք է անցկացվել հրետանային զորամասում. ՊՆ

28-ամյա մասիսցու բնակարանից ու մեքենայից ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Վազքուղի, հանդերձարան, փողոց, մայթ , այգի․ սուբվենցիոն ծրագրով Վանաձորում իրականացվելիք ծրագրերը հաստատված են

Արցախյան ընտրությունների կարեւորագույն արդյունքը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ապրիլի 2-րդ կեսին կորոշի օլիմպիական խաղերին որակավորվելու կարգը. Риа новости

Մոսկվայի «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ 25 քաղաքացիներից 18-ն իրենց ցանկությամբ տեղափոխվել են հյուրանոց. ՀՀ ԱԳՆ

ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրենի հետ

ՌԴ Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտը 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն է հայտարարել

ԱԱՏՄ աշխատակիցներից 2-ը վարակվել է կորոնավիրուսով, 17-ը մեկուսացված է

Երևանի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Հենց մեր այցի պահին երբեմն գործատուները ձևական դիմակներ են տալիս աշխատողներին. դրանք մի ժամից ավելի կրել հնարավոր չէ