ԱՄՆ-ի Սենատն արդարացրեց Թրամփին. իմփիչմենտի գործն արդեն պատմություն է

ԱՄՆ-ի Սենատը արդարացրեց Դոնալդ Թրամփին վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ, հայտնում է CNN-ը:

Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց՝ ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասով:

Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց Կոնգրեսի վերին պալատի 48 անդամ՝ մեղադրանքի առաջին կետով, եւ 47 անդամ՝ մեղադրանքի երկրորդ կետով: Մեղավոր ճանաչելուն դեմ քվեարկեց 52 սենատոր: Նախագահի պաշտոնանկության համար պահանջվում էր սենատորների ձայների 2/3-րդը:

Այսպիսով, Սենատը հրաժարվեց ընդունել մեղադրանքը, որը դեկտեմբերին առաջադրվել էր Դոնալդ Թրամփին Ներկայացուցիչների պալատի կողմից:

Նախագահին մեղադրում էին լիազորությունները չարաշահելու մեջ. Ուկրաինային ռազմական օգնության վճարումը հետաձգելու որոշման եւ այդ օգնության սառեցման հետ կապված դրվագի հետաքննությանը խոչընդոտելու համար:

Դեմոկրատները, մեկնաբանելով Սենատի որոշումը, ափսոսանք են հայտնել քվեարկության համար, սակայն նշել են, որ նման հանգուցալուծման պատրաստ էին:

ԱՄՆ նախագահը արձագանքել է  Սենատում իր իմպիչմենթի գործով տեղի ունեցած քվեարկությանը եւ թվիթերյան էջում կիսվել տեսանյութով, որտեղ Թրամփի թիմի նշանն է 2024, 2028, 2032 եւ հաջորդող տարիներին:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 18-ին 230 կողմ եւ 197 դեմ ձայների հարաբերակցությամբ իմփիչմենտի ենթարկեց նախագահ Դոնալդ Թրամփին: Քննարկումները տեւել էին գրեթե 13 ժամ: 

Իմփիչմենտի հետագա ճակատագիրը պետք է որոշվեր արդեն Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, որտեղ կա՛մ 50+1 ձայներով կչեղարկվեր Ներկայացուցիչների պալատի որոշումը, կա՛մ էլ Սենատի անդամների 2/3-ի ձայներով Թրամփը կհեռացվեր Սպիտակ տնից: 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունվարին Սենատ էր ուղարկել 111 էջանոց փաստաթուղթ, որտեղ ներառել էին Թրամփին պաշտոնանկ անելու գործով բոլոր հիմնավորումները: Քննարկումները սենատում սկսվեցին հունվարի 21-ին:

Թրամփը դարձավ ԱՄՆ-ի պատմության 45 նախագահներից երրորդը, ում օրենսդիր մարմինը իմփիչմենթի ենթարկեց: ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում մինչ այս իմփիչմենտ է հայտարարվել 2 նախագահի՝ Էնդրյու Ջոնսոնին, 1868 թվականին, եւ Բիլ Քլինթոնին՝ 1998-ին։ Երկուսն էլ արդարացվել են Սենատի կողմից: Բացի այդ՝ 1947 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնը, իմփիչմենթի սպառնալիք տեսնելով, ինքնակամ լքեց նախագահի պաշտոնը՝ չսպասելով Կոնգրեսի որոշմանը:

Թրամփը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է եւ մտադիր է 2020 թվականի նախագահական ընտրություններում վերընտրվել երկրորդ ժամկետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2343 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել