Ներքին քաղաքական հարցեր, Սուլեյմանիի սպանություն, ԱՄՆ-ի դրոշը՝ լուսնի վրա. Թրամփի 80 րոպեանոց ուղերձը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավանդական ամենամյա ուղերձով հանդես է եկել Կոնգրեսում՝ երկրի հետագա զարգացման վերաբերյալ իր ծրագրերը ներկայացնելով Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին:

Ինչպես արդեն հայտնել էինք, ուղերձը դեռ չսկսած՝ իրավիճակը բավական սրվել է Թրամփի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ կապված միջադեպից հետո, երբ Թրամփն օդում է թողել իրեն պարզված Փելոսիի ձեռքը, իսկ Փելոսին էլ բարկացած պատռել է նախագահի ուղերձի ելույթի տեքստի՝ իր մոտ եղած բոլոր էջերը:

Այնուամենայնիվ, դա չի խանգարել, որ ԱՄՆ-ի նախագահը ելույթ ունենա: Կոնգրեսին ուղղված նրա ուղերձը տեւել է 1 ժամ 20 րոպե:

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփն ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ամուսնուն աջակցելու համար Կոնգրեսում է եղել: Իրեն հատուկ էլեգանտությամբ ընտրել է ամբողջովին սեւ դասական զգեստ՝ ժամանելով այն ժամանակ, երբ Թրամփն արդեն դահլիճում է եղել: Նրան դիմավորել են ծափահարություններով:

Առաջին տիկինը Կոնգրեսում Ազատության մեդալ է շնորհել ամուսնու ամենաակտիվ աջակիցներից մեկին՝ ռադիոհաղորդավոր Ռաշ Լիմբոյին:

ԱՄՆ-ի նախագահն իր ուղերձում խոսել է միջազգային հարաբերություններից, տիեզերքից, առողջապահությունից, ներքին քաղաքականությունից եւ տնտեսությունից:

Թրամփի ուղերձի առանցքային կետերից մեկն Իրանի հետ փոխհարաբերություններն են: Խոսելով Իրանի հետ առկա լարվածության մասին՝ Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ունենալու իր փորձերից, դադարի ահաբեկչություն, մահ ու ավերածություն տարածել: Եթե միջուկային զենքի գաղափարից Իրանը հրաժարվի, ապա Վաշինգտոնը խոստանում է ամենասեղմ ժամկետներում չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները եւ օգնել նրան տնտեսության հարցում: Թրամփը մեկ անգամ եւս ընդգծել է, որ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների պատճառով Իրանի տնտեսությունը գտնվում է շատ վատ վիճակում: Նաեւ ասել է, որ Իրանը շատ հպարտ է կամ անխելք՝ ԱՄՆ-ից օգնություն խնդրելու համար:

Անցում կատարելով ահաբեկչության խնդրին՝ Թրամփը Կոնգրեսի ամբիոնից դիմել է ահաբեկիչներին՝ հայտարարելով, որ վերջիններին չի հաջողվի խուսափել ամերիկյան արդարադատությունից: Որպես օրինակ՝ նա նշել է ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից սպանված գեներալ Սուլեյմանիին:

«Սպանված գեներալ Ղասեմ Սուլեյմանին իրանական ռեժիմի ամենաանխիղճ մսագործն էր: Լինելով թիվ 1 ահաբեկիչն աշխարհում՝ նա մեղավոր էր Իրաքում հազարավոր զինվորականների սպանության եւ վիրավորումների համար, ինչպես նաեւ հազարավոր կանանց, երեխաների ու քաղաքացիական տղամարդկանց մահվան մեջ»,- ասել է Թրամփը:

Շարունակելով ահաբեկչության թեման՝ ԱՄՆ-ի նախագահը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջախջախված է 100 տոկոսով, իսկ նրանց առաջնորդ արյունարբու ալ-Բաղդադին՝ սպանված:

Անդրադառնալով Աֆղանստանից իր զորքերի դուրս բերմանը՝ Թրամփն ասել է.

«ԱՄՆ-ն աշխատում է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ուղղությամբ, քանի որ ժամանակն է վերջ դնել ամենաերկար պատերազմին: Մեր զինծառայողների վճռականությունը թույլ է տվել հասնել աներեւակայելի արդյունքների Աֆղանստանում. խաղաղ բանակցությունները շարունակվում են»:

Իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահը անդրադարձել է նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին՝ նշելով, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման հարցում նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց ապագայի համար հակամարտության կարգավորման բանաձեւն իրենք առաջարկել են:

Թրամփը նշել է նաեւ, որ ԱՄն-ը ձգտում է Վենեսուելայում, Նիկարագուայում եւ Կուբայում ժողովրդավարություն հաստատել:

Թրամփը խոսել է նաեւ Չինաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ նրանց հետ առեւտրային առաջին համաձայնագրի կնքումից հետո այժմ Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները հրաշալի են, քան երբեւէ:

ԱՄՆ-ի տնտեսությունը, ըստ նախագահի, վերելք է ապրում. «Տնտեսական անկման տարիներն ավարտվել են, ԱՄՆ-ի բանակն ամբողջությամբ վերակազմավորված է, իսկ ամերիկյան ընտանիքները հրաշալի են ապրում: Իմ եւ իմ ադմինիստրացիայի քաղաքականությունը երկիրը հասցրել է տնտեսական բումի, ստեղծվել է 7 մլն նոր աշխատատեղ, գործազրկության մակարդակը երբեւէ եղած ցուցանիշների մեջ ամենափոքրն է, իսկ ֆոնդային շուկայի ցուցանիշները բարձրացել են ավելի քան 70%-ով: Միացյալ Նահանգները դարձել է նավթի արտադրության առաջատարն աշխարհում: Երկիրը տնտեսապես ամբողջությամբ անկախ է»,- հայտարարել է Թրամփը:

Խոսելով երկրի ներքին քաղաքականությունից՝ նախագահն ասել է, որ հաջողություններ են գրանցում առողջապահության ոլորտում, փնտրում են նոր դեղամիջոց՝ մանկական քաղցկեղի բուժման համար, ինչպես նաեւ ակտիվ աշխատանք են տանում՝ ՄԻԱՎ-ի մակարդակը երկրում նվազագույնի հասցնելու: 51 տարում առաջին անգամ երկրում իջել է դեղորայքի գինը, ակտիվ պայքար է տարվում կորոնավիրուսի տարածման դեմ:

Երկրի հարավային սահմաններում շարունակվում է «բարձր եւ շատ ամուր» պատի կառուցումը: Ցանկապատի ավելի քան 150 կմ-ն արդեն կառուցվել է, 800 կմ-ից ավելին կկառուցվի մինչև հաջորդ տարի:

Եզրափակելով իր ելույթը՝ Թրամփը նշել է, որ իրենք հաջողություններ ունեն տիեզերագնացության ոլորտում: Թրամփն ընդգծել է, որ օրենսդիրները պետք է միշտ հիշեն ԱՄՆ-ի՝ առաջատար լինելու փաստն ու շարժվեն է՛լ ավելի առաջ՝ մինչեւ Լուսին: «Կոչ եմ անում Կոնգրեսին ամբողջապես ֆինանսավորել «Արտեմիս» ծրագիրը՝ երաշխավորելու համար, որ Լուսնի մակերևույթին վայրէջք կատարող հաջորդ կինն ու տղամարդն ամերիկացի տիեզերագնացներ են լինելու: Խնդրում եմ երաշխավորել, որ Ամերիկան կլինի Մարսի վրա դրոշ ծածանած առաջին պետությունը»,- ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ «Ապոլլոն 17» լուսնային առաքելության 45-ամյակի կապակցությամբ Թրամփը ստորագրել էր փաստաթուղթ, որով ԱՄՆ տիեզերագնացության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պետք է առաջիկա մի քանի տարում տիեզերագնացներին Լուսին ուղարկի, որտեղ տեղադրվելու է ամերիկյան դրոշը:

Թրամփն այս տարվա իր ուղերձի ժամանակ խոսել է շուրջ 80 րոպե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2487 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել