Չինաստանի մի խումբ հայեր բաց նամակ-խնդրագրով դիմում են ՀՀ արտաքին գործերի եւ առողջապահության նախարարներին

Չինաստանի մի խումբ հայեր բաց նամակ-խնդրագրով դիմում են ՀՀ արտաքին գործեր Զոհրաբ Մնացականյանին եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հույս ունենալով անհրաժեշտ աջակցություն ստանալ նոր կորոնավիրուսի տարածման ու ստեղծված խուճապային իրավիճակի պայմաններում:

 

Հարգելի պարոն Մնացականյան եւ Թորոսյան,

Ներկայումս Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող հայերի անունից ցանկանում ենք ներկայացնել մեզ հուզող խնդիրները՝ հնարավորության սահմաններում ակնկալելով պետական աջակցություն։ Վստահ չենք, թե այս պահին քանի հայ է գտնվում Չինաստանում (դա հեշտությամբ կարելի է ճշտել Չինաստանում ՀՀ դեսպանատնից)։ Այստեղի հայերը տարբեր առցանց խմբերում և սոցիալական հարթակներում մշտապես շփման մեջ են գտնվում միմյանց հետ և կիսվում են իրենց հուզող հարցերով։ Հաշվի առնելով միայն այս պահին այստեղ՝ Չինաստանում գտնվող հայերի կարծիքներն ու մտավախությունները՝ ներկայացնում ենք մեր խնդրանքն ու ակնկալիքները․

1. Այստեղ գտնվող հայերի մի խումբ ցանկանում է վերադառնալ Հայաստան, բայց, քանի որ զգալիորեն կրճատվել է Չինաստանից թռիչքներ սպասարկող ավիաընկերությունների թիվը, այս խմբում ներառված հայերը խնդրում են ապահովել իրենց թռիչքը դեպի Հայաստան։ Մեկնողներն ունակ են իրենք հոգալու իրենց թռիչքի ծախսերը, սակայն ցանկանում են վստահ լինել, որ որևէ երրորդ երկրով մեկնելիս խնդիրներ չեն առաջանա՝ տվյալ երկրի քաղաքացի չհանդիսանալու պատճառով։

2. Որոշ հայեր էլ ցանկանում են հնարավորինս շուտ լքել Չինաստանը՝ օր-օրի աճող խուճապի, ֆինանսական խնդիրների, ապրելու տեղ չտրամադրելու կամ այլ պատճառներով (որոշ գործատուներ շեշտել են, որ անորոշ ժամկետով դադարեցնում են աշխատանքը): Բնականաբար, այս խմբի հայերը ակնկալում և խնդրում են նաև տրամադրել ֆինանսական օգնություն՝ ավիատոմսեր ձեռք բերելու և ապահով ՀՀ հասնելու համար։

3. Չինաստանում գտնվող հայերի մի մասն էլ չի ցանկանում այս պահին վերադառնալ Հայաստան՝ գիտակցելով, որ առայժմ ՀՀ-ում հնարավորություն չկա կիրառելու ամենաանհրաժեշտ կանխարգելիչ միջոցները:

Ի հավելումն, ստորև ներկայացվող պահանջները բխում են վերը նշված խմբերի շահերից․

- Չինաստանից ՀՀ ժամանած քաղաքացիների անհրաժեշտ բուժզննում և առնվազն երկու շաբաթով նրանց մեկուսացում, նույնիսկ եթե վարակի նախանշաններ առկա չեն։

- Հայաստանում անհրաժեշտ բուժզննման, հսկողության, ուշադրության, զգուշավորության ցուցաբերում, որի ամենօրյա ականատեսն ենք Չինաստանում։ Չնայած մեր բնակավայրերը որոշ առումներով հեռու են հիվանդության բուն օջախ հանդիսացող արգելափակված Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից, և մենք առավելագույնս հետևում ենք սանիտարահիգիենիկ կանոններին, այնուամենայնիվ, գիտակցում ենք, որ վատագույն դեպքում այստեղ հնարավոր է ստանալ պատշաճ բուժօգնություն։ Հետևաբար, խնդրում և ակնկալում ենք Հայաստանում ևս տրամադրել համապատասխան օգնություն։

Առայժմ Չինաստանում մնալ ցանկացող հայերը մտահոգ են նաև, թե Չինաստանի՝ միջազգային մակարդակով արգելափակվելու պարագայում ՀՀ-ի կողմից ինչ միջոցներ ձեռք կառնվեն այստեղ գտնվող քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ։

Հ․Գ․ Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում շատ ավելի արդյունավետ և օգտակար կլիներ, եթե Չինաստանում ՀՀ դեսպանատունը պատշաճ ուշադրություն և տեղեկատվություն տրամադրեր րոպե առ րոպե փոփոխվող իրավիճակի և դրանից բխող հետևանքների վերաբերյալ։

Կից ներկայացնում ենք այս խնդրագրի տակ ստորագրած անձանց ցանկը։

Ռուզաննա Ավետիսյան

Էմմանուել Ալեքսանյան

Նազարեթ Երամյան

Էմմա Ասլանյան

Սաթինե Թադևոսյան

Ալիխանյան Էլինա

Ռուզան Տեր-Խաչատրյան

Ալմիրա Նիկողոսյան

Աննա Բաղդասարյան

Տաթևիկ Գրիգորյան

Քրիստինե Բաղդասարյան

Տաթևիկ Եղիազարյան

Հարութ Հովսեփյան

Գայանե Սահրադյան

Մարիամ Բարսեղյան

Լիանա Հարությունյան

Լիլիթ Գրիգորյան

Մերուժան Այրանջյան

Տաթևիկ Սահակյան

Նելլի Զաքարյան

Մոնիկա Ստեփանյան

Գայանե Սարգսյան

Տաթև Միքայելյան

Լուսինե Խլոյան

Լիլիթ Պետրոսյան

Հայկ Արզիկյան

Սաթենիկ Մալխասյան

Անի Մկրտչյան

Լիլիթ Դովլաթյան

Անահիտ Ստեփանյան

Լուսինե Ավետիսյան

Մելինե Հայրապետյան

Ասյա Խալաթյան

Շառլ Ժակոբ Գասապյան

Քրիստինա Խաչատուրովա

Լիլիթ Չատինյան

Նելլի Մաթևոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3851 դիտում

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ

Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը

Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին

Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին

Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան

ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան

Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան

Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին

Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով

Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին

Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը

ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին

Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում

Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ

Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան

Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը

Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան

Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 22-ամյա վարորդն ինքն է շտապօգնություն կանչել

Միքայել Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո

Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս

ՄԻՊ գլխավոր քարտուղարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) պատվիրակությանը

Զինծառայության ժամկետի կրճատումը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է. Սուրեն Պապիկյան

Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին. տոնական օրերի ծառայությունն ավելի զգոն է. Պապիկյան

Նման բան չկա. ԱՍՀ նախարարը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին

«Մազդա»-ն բախվել է ծառերին ու հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը տեղում մահացել է

Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչ ցույց է տալիս օդի որակի զգալի բարելավում

Իրականում շատ վախենալու էր, տպավորություն էր՝ ինքնաթիռի տուրբին է վառվում. Ավինյանը՝ ծխարձակող ավտոբուսի մասին

Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է, իսկ Կապանի մոտով անցնում է սահմանը. Հարությունյան

Կլոր թշերով երիտասարդը հարցնում է՝ ո՞նց դարձա նախարար. ինքը ծնվեց, հաց կերավ, դարձավ գործարանի տնօրեն. Պապոյան

Ռեժիսոր Ռոբ Ռեյները և նրա կինն իրենց տանը հայտնաբերվել են սպանված

Կյանքից հեռացել է դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել