Իմ գրպաններում, մեքենայում փնտրում էր ՍՈւ 35-ը, տանկը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն. Ռուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանության շենքից: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե իրեն բերման ենթարկելը հերթական շոուն էր եւ ոչ մի կերպ չի կարող իրեն վախեցնել: «Եթե հիշում եք՝ դեկտեմբեր ամսին մեր տունը խուզարկելիս ես մի հայտարարություն արեցի, որ մեր տանից հանել են մի հատ ՍՈւ 35, Ս-90 տանկ, ԲՏՌ, ԲՄՊ, չեմ հիշում էլ ինչ, եւ մի քանի օր առաջ, երբ ես հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ոնց է դանդաղ խոսում ու մտածում: Իսկ եթե դանդաղ խոսում ու մտածում է, ուրեմն, դանդաղ էլ հասկացել է: Իմ կարծիքով՝ նա փնտրում է իմ գրպաններում, մեքենայում ՍՈւ 35-ը, տանկը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն, բնականաբար, հասկանում ենք՝ ում հանձնարարությամբ»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, թե «նրանք» փորձում են իրեն վախեցնել, բայց չեն հասկանում, որ իր տեսակին նման ձեւով չեն կարող վախեցնել:

«Առհասարակ, մեր տեսակն է ուրիշ եւ բացի դրանից՝ նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց, որ ես եմ պառկացնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ»,- հայտարարեց ՀՖՖ նախկին նախագահը:

Նա նշեց, որ իր մոտ որեւէ զենք-զինամթերք չեն հայտնաբերել, նա ունի 3 օրինական զենք, եւ, որ օրինական զենքի թույլտվություն ունեցող մարդը երբեք անօրինական զենք չի պահի: «Սա հերթական կապիկությունն է, երեւի Քարվաճառի երեկվա Արշակի լայվի հետ է կապված, ինձ թվում է՝ ժողովրդին ուզում են շեղեն դրանով»,- ասաց Հայրապետյանը:

Հարցին, թե ինչու է նա 3 զենք պահում իր մոտ, Հայրապետյանը մանրամասնեց, որ երկուսը որսորդական զենքեր են, մեկն էլ իր անձնական զենքն է՝ անվտանգության համար, քանի որ ժամանակին իր վրա մահափորձ են կատարել:

«Ես պատրաստ եմ, ամեն օր թող բերման ենթարկեն, նրանք ուզում են իմ մեքենան խուզարկեն, ես ասել եմ՝ մինչեւ սանկցիա չլինի, թույլ չեմ տա: Ֆեդերացիայի գործով էլ ոչինչ չեմ ասի, որովհետեւ քննություն է գնում, բայց կգա օրը կիմանաք, թե Ֆեդերացիան ինձ ինչքան գումար է պարտք մնացել»,- ասաց Հայրապետյանը:

Նրա կարծիքով՝ Ադեկվադի տղաների բերման ենթարկելու պատճառը նրանց վախեցնելն էր: «Նրանցից ոչ մեկը Նիկոլից չի վախենում, դրա համար էլ բռնել են, փորձել են վախեցնել, մեր տեսակին նման բաները ընդհանրապես չեն վախեցնում»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք վերցրել են ստորագրություն երկրից չբացակայելու համար, Հայրապետյանը պատասխանեց՝ իհարկե՝ ոչ:

«Գնացեք Նիկոլից հարցրեք, թե ինչ վտանգ կարող եմ ես ներկայացնել իշխանության համար: Դիմեք այն մարդուն, ով այս հանձնարարությունները տալիս է»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ երբ ոստիկանապետը հայտարարում էր, որ Արթուր Դանիելյանին ձերբակալել էին նարկոտիկի ու «եսիմ էլ ինչի համար», ինչու նրա մեքենան չեն խուզարկել:

Հարցին, թե ինչի համար են այս «շուները», ինչպես նա է մեկնաբանում, Հայրապետյանը պատասխանեց, որ սա կրում է ցուցադրական բնույթ: «Բա պիտի տանեն Նիկոլին ցույց տան՝ տեսեք, Հայրապետյանին կանդալներով բերեցինք, կամ մի հատ պատ կար, ստիպում էին ասում էին կանգնեք դրա մոտ նկարենք, իհարկե, ես չեմ կանգնել: Մի հատ ռեմբո էլ բերել էին՝ ասում էր ոտքդ ոտքիդ մի քից, մեզ վիրավորում ես, ուզում էր ինձ վախեցներ իրա վախեցած հալով: Կամ՝ ընթերական էին բերել ինձ խուզարկելու մի հատ ալկագոլիկի, հարբած, շան հոտը վրայից գալիս էր, ամեն րոպե կարող են ասել անհայտ անձը զանգահարեց, բերման ենք ենթարկում, 37 թիվն է»,- պատասխանեց Հայրաետյանը:

Խոսելով Ֆուտբոլի ֆեդերացիայի անվան հետ կապվող չարաշահումների մասին, Հայրապետյանն ասաց. «Գնացեք «Արմենչիկներ», որ կան, դրանց հարցրեք, նրանք կասեն, մի օր այդ չարաշահումները դրանց առաջ կդնեմ: Ես ասել էի, որ եթե ապացուցեն իմ կողմից արած չարաշահումները, կրկնակի հետ կտամ: Հիմա՝ քո խաթեր, ասում եմ, եռակի կտամ(դիմելով լրագրողին)»:

Լրագրողների հարցին, թե երբ է լինելու այն օրը, որ ամեն ինչ պատմելու է Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված, Հայրապետյանն ասաց, որ ամեն ինչ արդեն պատմել է:

«Կարո՞ղ ա գիտեք՝ ես Վանեցյանն եմ, ինչ կա պատմել եմ: Ասել եմ՝ կտեսնեք, թե ով ինչքան է հափշտակել: Ես մենակ իմ երեխեքի փողը դրել եմ ֆուտբոլի մեջ ու ինձ ամեն ինչի մեջ կարելի էր մեղադրել, նույնիսկ՝ Պատրիկ Լումումբայի սպանության մեջ, բայց ոչ ֆուտբոլից փող գողանալու: Տասնյակ միլիոնների հասնող դոլարներ եմ ներդրել, կարող եք ցանկացած ֆուտբոլիստի հարցնել՝ ամեն հաղթանակից հետո ինչքան պարգեւավճար են ստացել: Վաճառված խաղերի մեջ էլ ես չկամ, դա «փոքրիկներին» հարցրեք»,-եզրափակեց Հայրապետյանը:

Այնուհետեւ Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայրապետյանի հետ բերման են ենթարկվել նաեււ նրա երկու ընկերները, բայց ոչ ոքի մոտ զենք չի հայտնաբերվել:

«Պարոն Հայրապետյանի 2 մեքենաները հիմա 6-րդ վարչության բակում են պահվում՝ ոչ իրավաչափ: Պատճառաբանությունը հետեւյալն է՝ թույլ տվեք զննենք: Մենք թույլ չենք տալիս զննել»,- ասաց Մակինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2895 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ