Երևան
12 °C
Չարորակ նորագոյացությունների ցուցանիշները մտահոգիչ են. ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ բնակչության շրջանում 1990-2018թթ. քաղցկեղով հիվանդացությունն աճել է գրեթե 2 անգամ՝ 28 հազարից դառնալով 59 հազար (2019-ի տվյալները պաշտոնապես դեռ հասանելի չեն):

Համաձայն ապացուցողական բժշկության տվյալների՝ քաղցկեղի տեսակների 40%-ը հնարավոր է կանխարգել և բուժել: Այդ հիվանդությունները զարգանում են 5-10 տարվա ընթացքում: Քաղցկեղի բուժման հավանականությունն աճում է դրա՝ վաղ հայտնաբերման դեպքում. Հայաստանում 60-70 տոկոս դեպքերում քաղցկեղը հայտնաբերվում է ոչ վաղ փուլում:

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության ազգային ինստիտուտի կայքից, չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը կտրուկ աճում է 35-ից բարձր տարիքային խմբերում և հասնում է գագաթնակետին 65 և բարձր տարիքի բնակչության շրջանում:
Կանանց շրջանում զգալիորեն բարձր է կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի հիվանդացությունը, տղամարդկանց շրջանում` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը:
Վերջին տարիներին և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում զգալիորեն աճել է ստամոքսի և հաստ աղու քաղցկեղով հիվանդացությունը, որը կարող է պայմանավորված լինել նստակյաց ապրելակերպով և անառողջ սննդակարգով:
Էկոտոքսիկոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ սննդի միջոցով մարդու օրգանիզմ թափանցում է թունավոր նյութերի 40-50%-ը: Գործնականում բոլոր մշակաբույսերը՝ գազարը, կարտոֆիլը, ճակնդեղը, լոբին, մեծ չափով կլանում են ծանր մետաղներն ու տոքսիկ նյութերը։ Միայն սոխն ու սխտորն են անտարբեր ծանր մետաղների հանդեպ։ Մասնագետները խորհուրդ են տալիս տոքսիկ նյութերով աղտոտված վայրերում մշակել միայն այս բույսերը։
Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալներով՝ մի շարք ծանր մետաղների ու նյութերի՝ քաղցկեղածին լինելն արդեն ապացուցված է։ Նշենք առավել տարածված-վտանգավորները:
Մկնդեղը (AS) հանգեցնում է մաշկի, թոքերի քաղցկեղի, երբեմն նաև ստամոքս-աղիքային տրակտի, նյարդային, ռեսպիրատոր համակարգի, լյարդի ախտահարման: Կադմիումը (Cd) օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի, ախտահարում է երիկամները, լյարդը, ազդում նյութափոխանակության վրա, խաթարում է օրգանիզմում ցինկի նորմալ գործունեությունը՝ ախտահարելով իմունային համակարգը, շագանակագեղձը և ոսկորները. առավել խոցելի են այն կանայք, ում օրգանիզմում երկաթի և կալցիումի պակաս կա (հղիները և կրծքով կերակրողները) և ծխող տղամարդիկ։
Նիկելի (Ni) ազդեցությամբ բորբոքվում են վերին շնչուղիները, առաջանում է ասթմա, քթարմատի և թոքերի քաղցկեղ։ Քրոմը (Cr) բնական միջավայր թափանցում է հանքաքարի մշակման գործընթացի արդյունքում, կուտակվում է հիմնականում երիկամներում, լյարդի հյուսվածքներում։ Կապարը (Pb) խիստ թունավոր է, օրգանիզմ է թափանցում կերակրափողի, շնչուղիների, մաշկի միջոցով, հիմնականում հողի, հողում աճեցված պարենային հումքի, ջրի և օդի միջոցով, և կուտակվում ոսկորներում՝ առաջացնելով դրանց աստիճանական փշրում, բարձրացնում է արյան ճնշումը, խանգարում նյարդային և վերարտադրողական համակարգերի, լյարդի և երիկամների գործառույթները, կանանց մոտ կարող է վիժումների պատճառ դառնալ։ Երեխաների մոտ կապարի ազդեցությունը հանգեցնում է մտավոր թերզարգացման և ուղեղի քրոնիկ հիվանդությունների, ցրվածության, գերակտիվության, վարքագծի փոփոխությունների:
Բնապահպանները վաղուց են ահազանգում, որ արդյունաբերության որոշ տեսակներ, որ չպահպանելով բնապահապանական չափորոշիչները, աղտոտում են օդը, հողն ու ջուրը, նպաստում են քաղցկեղի զարգացմանը: Սակայն մեր երկրում համալիր հետազոտություն այս առումով դեռ չկա: Շրջակա միջավայրի նախարարությունը օդի, հողի ու ջրի աղտոտվածության ցուցանիշները հրապարակում է եռամսյա պարբերությամբ՝ ներկայացելով տվյալներ առանձին մարզերի և Երևանի աղտոտվածության վիճակի մասին: Սակայն տվյալներ, որ դրանք դրվում են առողջապահական պարբերական համադրական ուսումնասիրությունների հիմքում, համացանցում չկան:

Առողջապահության նախարարությունից հստակ չպատասխանեցին՝ կատարվում է արդյոք ծանր մետաղներով աղտոտվածության տվյալների համադրում քաղցկեղով հիվանդացության ցուցանիշների հետ, թե ոչ՝ հավաստելով, որ կպատասխանեն գրավոր հարցման դեպքում (կսպասենք և կներկայացնենք). համենայն դեպս, պաշտոնական կայքերում որևէ նման հետազոտություն գտնել չհաջողվեց:
Թեպետև Շրջակա միջավայրի նախարարությունը աղտոտվածության մասին տեղեկատվությունը ներկայացնում է ըստ մարզերի ու Երևան քաղաքի, և առանձին ուսումնասիրություն հանքերի, արդյունաբերական կենտրոնների շրջակայքում չի կատարում, սակայն, կարող ենք, օրինակ, Ալավերդի քաղաքը դիտարկելով՝ տեսնել աղտոտվածության (կարմիր) աստիճանը՝ ի միտ պահելով, որ Ալավերդիում վերջին տասնամյակներին ավելի քան կրկնակի կրճատվել է բնակչությունը (1970-ականներին եղել է ավելի քան 23 հազար մարդ, 2015-ին՝ մոտ 13 հազար), և լրագրողների հետ զրույցներում էլ մարդիկ առողջական խնդիրներից ավելի հաճախ են բողոքում:

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազորտությունների կենտրոնի գիտնականների 2017-2018 թվականներին այս տարածքում կատարել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ կենսաբանական շրջապտույտի մեջ հայտնված ծանր մետաղները հողից թափանցել են սնման շղթա։ Սննդի շղթայի ռիսկերի գնահատմամբ՝ պարզ է դարձել, որ Ալավերդիի հանքարդյունաբերական համալիրի մոտակայքում աճեցված պտուղ-բանջարեղենի մեջ նիկելի/Ni/, կապարի/Pb/, ցինկի/Zn/ և կադմիումի/Cd/ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցված են եղել։
Նշենք, որ ՀՀ-ում ուսումնասիրված է քաղցկեղի և ծխելու կապը, և քաղցկեղի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների ցանկում էական դեր ունի հակածխախոտային պայքարը: Քաղցկեղի բուժման խնդիրների ևս մի մասը այս տարի պետությունն իր վրա է վերցրել: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ամփոփելով 2019-ի տվյալները, նշել է, որ ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը հունվարից իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, և տարվա ընթացքում կատարվել է 4428 վիրահատություն: Հուլիսից նաև ճառագայթային բուժումն է իրականացվում պետական պատվերի շրջանակներում. 2019-ի ընթացքում սպասարկվել է 1351 պացիենտ:
Նախարարը հաղորդել է նաև, որ մարտից կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները հնարավորություն կունենան բուժում ստանալ թիրախային «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը։
Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականին նախատեսվում է նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք բերել 25 անվանում ուռուցքաբանական դեղեր, որ անվճար կտրամադրվեն համապատասխան հիվանդներին:
2020թ. ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT