Գյումրիում կլինի հստակ երիտասարդական քաղաքականություն. փաստաթուղթը կներկայացվի ավագանու նիստի քննարկմանը

04/02/2020 schedule17:25

Գյումրու քաղաքապետարանի եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի համագործակցությամբ կայացել է «Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ հայեցակարգի», ինչպես նաեւ «2020-2021 թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծերի երկրորդ քննարկումը:

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերի 26-ին նախագծերի առաջին քննարկումն անցել էր խիստ լարված մթնոլորտում, հնչել էին փոխադարձ մեղադրանքներ: Քննարկմանը ներկա երիտասարդները, երիտասարդական կազմակերպություններ ներկայացնող պատասխանատուները Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնին մեղադրել էին քննարկումը դասերի ժամին կազմակերպելու, իրենց քիչ ուշադրություն դարձնելու մեջ: Նաեւ ձեռք էր բերվել պայմանավորվածություն բոլոր առաջարկությունները, կապված քննարկվող փաստաթղթերում փոփոխություններ եւ լրացումներ անելու հետ, ձեւակերպել, գրավոր տարբերակով ներկայացնել:

Հաշվի առնելով ստացված դիտողությունները՝ երկրորդ քննարկումն ավելի ուշ ժամի էր կազմակերպվել, սակայն այն ներկաների թվով զիջում էր առաջինին: Առավել տարօրինակը, սակայն այն էր, որ 2 ամիս անց որեւէ գրավոր առաջարկ ոչ մի կազմակերպության ու կառույցի կողմից չէր ներկայացվել: «Ընդամենը տեխնիկական շտկումներ են արվել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց նախագծի համահեղինակ, եւ այն կրկին քննարկման դաշտ բերած ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Ինչու՞ չեն ներկայացվել առաջարկներ: Նաջարյանը հարցի հստակ պատասխանը չունի: «Ինչպես փորձը ցույց է տալիս, մարդիկ սիրում են արտահայտվել բանավոր, խոսում են, կարիքները, խնդիրները ներկայացնում են, բայց երբ որ պետք  է հստակ առաջարկություն անեն, արդեն գրավոր տարբերակով ներկայանան, այդ քայլը չեն անում: Ես ինքս սրա վերաբերյալ իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ: Շատերի համար դա ուղղակի խոսելու հիանալի հնարավորություն է ընդամենը, այլապես, եթե դու ունես ասելիք, հարց ես բարձրացնում , ապա պետք է նաեւ գրավոր առաջարկություն ներկայացնես, թե ինչպես ես տեսնում տվյալ իրավիճակի կարգավորումը, կամ ասենք խնդրի լուծումը: Մարդիկ չեն արել, կամ կարեւոր չեն համարել, կամ հանդիպումից հետո մտածել են, որ առաջարկությունն արդեն բանավոր ներկայացրել են, հերիք է»,- ասաց Նաջարյանը:

Անկախ առկա վիճակից, ավագանին առաջիկա նիստում կքննարկի ներկայացվող ռազմավարության փաստաթուղթը: Ընդունելու դեպքում, ըստ Արթուր Նաջարյանի, այն կարեւոր գործիք կդառնա Գյումրու քաղաքապետարանի համար: Այդ ռազմավարությամբ  Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը կունենա համակարգված գործողությունների ծրագիր, հստակ կիմանա, թե որ ամսին, որ օրը եւ որտեղ ինչ միջոցառումներ են պլանավորել իրականացնել Գյումրու երիտասարդական քաղաքականություն իրականացնող կազմակերպությունները:

«Այս  փաստաթուղթը քաղաքապետարանը կկարողանա օգտագործել նաեւ սուբսիդիաներ ստանալու համար: Այսինքն կունենա գործողությունների հստակ պլան, նախապես արդեն կհասկանա, որ որոշակի միջոցառումներ են պլանավորված, սակայն բյուջեում նախատեսված գումարը չի հերիքելու, հիմնավորված ձեւով կդիմի եւ կառավարությունից լրացուցիչ  գումար կստանա:  Մենք այս պահին օդի մեջ ենք խոսում, եւ քանի որ չունենք հստակ գործողությունների պլան, դա քաղաքապետարանին թույլ է դարձնում այդ հարցում: Ռազմավարությունը դրական գործիք է, որը քաղաքապետարանը կարողանալու է օգտագործել ի շահ երիտասարդների, ի շահ քաղաքի,- նշեց մեր զրուցակիցը:

Քննարկմանը ներկա  Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը նկատեց, թե ներկայացվող գործողությունների պլանը բավական ամբիցիոզ է, 50-ից ավելի քայլեր է նախատեսում: Արդյո՞ք հնարավոր է դրա իրականացումը: Ռազմավարական փաստաթուղթը մշակած կազմակերպության պատասխանատուի կարծիքով, սակայն, այն ոչ ամբիցիոզ չէ, իրականացման առումով էլ անհնար չէ, քանի որ ներկայացված քայլերի 70 տոկոսից ավելին Գյումրու քաղաքապետարանը մշտապես իրականացրել է: Ուղղակի դա արել է առանց համակարգման եւ տարերայնորեն: «Հիմա, երբ մենք այդ բոլորը հավաքել ենք մի տեղում, գրել մեկ փաստաթղթում, դրա համար էլ  քայլերի թիվը մեծ է թվացել, ինչն էլ  շատերի մոտ որոշակի մտավախություն ու ցայտնոտ է առաջացրել: Իրականում խնդիրներ չեն առաջանալու: Այս փաստաթուղթը լինելու է Գյումրու երիտասարդական քաղաքականության մեխը»,- ասաց Արթուր Նաջարյանը:

Տպել
1320 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին