Անցած հանգստյան օրերին աշխարհի 3 աշխարհամասերում մարզական առումով թեժ էր. թենիս՝ Ավստրալիայում, ֆուտբոլ՝ Եվրոպայում, ամերիկյան ֆուտբոլ՝ Ամերիկայում: Ավստրալիայի 2020 թ. Բաց առաջնությունում Նովակ Ջոկովիչը հուսախաբ չարեց իր երկրպագուներին: Երեկ՝ փետրվարի 2-ին, 5 սեթում նա ավստրիացի Դոմինիկ Թիմի նկատմամբ առավելության հասավ 6-4 4-6 2-6 6-3 6-4 հաշվով:

33-ամյա սերբ թենիսիստի համար սա 8-րդ տիտղոսն էր Ավստրալիայում: Մեծ Սաղավարտի մրցաշարերում ամենից շատ հաղթանակները նա ունի հենց այստեղ: Հերթական անգամ տիտղոսը նվաճելուց հետո նա խոստովանել է, որ սա իր ամենասիրելի մրցաշարն է: Մյուս կողմից իր խոսքում չի շրջանցել տխրեցնող թեմաները: Հիշել է տարվա սկզբից տեղի ունեցած ողբերգական դեպքերը՝ Ավստրալիայի հրդեհները, պատերազմները եւ հայտնի բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահը: Ընդգծել է, որ մարդիկ պետք է միասնական լինեն:

Ավստրալիայում հաղթելով՝ Ջոկովիչը Մեծ Սաղավարտի մրցաշարերում տիտղոսների քանակը հասցրել է 17-ի: Այս պահին զիջում է միայն Ռոջեր Ֆեդերերին (20) եւ Ռաֆայել Նադալին (19): Բացի այդ՝ նա այսօր կվերադարձնի առաջին տեղը ATP վարկանիշային աղյուսակում:

Նախօրեին կայացել է նաեւ կանանց եզրափակիչը: Դրանում հաղթանակ է տարել ամերիկացի Սոֆիա Քենինը: Իր ավելի տիտղոսակիր մրցակցին՝ իսպանացի Գաբրինյե Մուգուրոսային, հաղթել է 3 սեթում 4-6 6-2 6-2 հաշվով: 21-ամյա Քենինի համար սա առաջին հաղթանակն է մեծ սաղավարտի մրցաշարերում:

ԱՄՆ-ում, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ցնցել է Super Bowl-ը: Այնտեղ սա պարզապես ամերիկյան ֆուտբոլի հանդիպում չէ, այլ իսկական ազգային տոն: Այն միշտ ուղեկցվում է շքեղ շոուով, որն իր դիտարժանությամբ սովորաբար գերազանցում է Եվրոպայի ֆուտբոլային եզրափակիչներից առաջ ներկայացվող շոուներին: Այս տարի երկրպագուների տոնական տրամադրությունն ապահովել են Ջենիֆեր Լոպեսն ու Շակիրան: Այնպես են ապահովել, որ այսօր միջազգային պարբերականները նրանց մասին նույնքան շատ են խոսում, որքան՝ խաղի: Իսկ խաղում «Կանզաս Սիթին» հաղթել է «Սան Ֆրանցիսկոյին» (31:20) ու դարձել Ֆուտբոլի ազգային լիգայի չեմպիոն:

Եվրոպական ֆուտբոլը, ինչպես ամերիկացիներն են ասում, սոքերը նույնպես հետաքրքիր հանգստյան օրեր է ապահովել: Անգլիայի Պրեմիեր լիգայում վստահորեն դեպի չեմպիոնությունն է գնում «Լիվերպուլը»: 25-րդ տուրում հաղթել է «Սաութհեմփթոնին» (4:0): Տուրի կենտրոնական խաղում «մեսիսայդցիների» գլխավոր հետապնդող «Մանչեստեր Սիթին» սայթաքել է: 0:2 հաշվով զիջել է «Թոթենհեմին» ու «Լիվերպուլին», հնարավորություն է ունեցել արդեն իսկ ունեցած միավորների ահռելի առավելությունը հասցնել 22-ի: Հիմա առաջին տեղում է 73 միավորով: «Սիթին» ունի 51 միավոր:

Ֆրանսիայում առաջատարը նույնպես խնդիրներ չունի: Լիգա 1-ի 22-րդ տուրում Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեին» 5:0 հաշվով ջախջախելուց հետո ՊՍԺ-ն 53 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում ընթացող «Մարսելին» գերազանցում է 12 միավորով: Իսկ ահա առաջատարի առաջատարներից մեկը՝ Նեյմարը, շարունակում է խնդիրների բախվել: Այս անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել մրցավարի տարօրինակ որոշման պատճառով: Վերջինս բրազիլացի աստղին դեղին քարտ է ցույց տվել ֆուտբոլային հնարքի համար: Նա այն որակել է որպես անհարգալից վերաբերմունք մրցակցի նկատմամբ:   

Իսպանիայում մադրիդյան դերբիում «Ռեալը» նվազագույն հաշվով առավելության է հասել ոչ այնքան լավ օրեր ապրող «Ատլետիկոյի» նկատմամբ ու պահպանել առաջին տեղը (49 միավոր): «Բարսան» նույնպես հաղթել է, սակայն 3 միավորով զիջում է ոխերիմ մրցակցին եւ 2-րդն է:

Գերմանիայում էլ կարծես ամեն  ինչ տեղն է ընկնում: 20-րդ տուրում «Լայպցիգը», որն անակնկալ կերպով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, տեղը զիջել է «Բավարիային»: Բունդեսլիգայի «ավանդական» առաջատարն առաջինն է 42 միավորով, իսկ «Լայպցիգը» 2-րդն է 41-ով:

Այս տուրում «Բայերի» նկատմամբ իր թիմի 2:1 հաշվով հաղթանակին է մասնակցել Սարգիս Ադամյանը: Հետագայում, սակայն, փոխարինվել է վնասվածքի պատճառով: Այս հաջողությունից հետո «Հոֆենհայմը» 33 միավորով 7-րդն է:

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթել է «Ֆիորենտինային» ու առաջինն է 54 միավորով: 2-րդ տեղում ընթացող «Ինտերից» առաջ է անցել 3 միավորով: Այս հաղթանակը թուրինցիների համար, սակայն, միայն մրցաշարային տեսանկյունից չէ, որ կարեւոր է: «Յուվեն» դարձել է Ա Սերիայի առաջին թիմը, որը հաղթանակների քանակը հասցրել է 1600-ի: Թիմի պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես ուշագրավ ցուցանիշ է գրանցել: Ըստ Fox Sports Football-ի՝ դառնալով «Յուվեի» գոլերից 2-ի հեղինակը՝ նա իր կարիերայի ընթացքում խփած գոլերի քանակը հասցրեց 722-ի: Այժմ 3-րդ տեղում է եւ զիջում է միայն Պելեին (767) ու Ռոմարիոյին (734):

«Ռոման» այս տուրում առանց Հենրիխ Մխիթարյանի պարտվել է «Սասուոլոյին» (2:4): Հիմա 39 միավորով 5-րդն է:

Հայկական սպորտում եւս իրադարձություններ կան, որոնք չի կարելի բաց թողնել: Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում դադար է, սակայն «Արարատ-Արմենիան» ֆուտբոլից խոսելու առիթ է տվել: Հայտարարել է Հայաստանի մասշտաբներով «աստղային» ձեռքբերման մասին: Գործող չեմպիոնը պայմանագիր է կնքել 33-ամյա ֆրանսիացի հարձակվող Յոան Գուֆրանի հետ, որը հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են ֆրանսիական «Բորդոն» ու անգլիական «Նյուքասլը»: Բորդոյի» կազմում նա դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն էլ նվաճել է Եվրո 2022-ի որակավորման փուլի խմբային հիմնական մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր: Այդ հաջողությանը հասել է ընտրական փուլի B խմբում՝ 4 միավորով գրավելով 2-րդ տեղը: Առաջինը Բելիգիան է, որը վաստակել է 9 միավոր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2621 դիտում

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին