9-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձի համար 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցով  14 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ պարզվել են մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված երիտասարդը «facebook» սոցիալական ցանցում իր անվամբ գրանցել է անհատական էջ և նպատակով ունենալով վիրտուալ կերպով բավարարել սեփական սեռական պահանջմունքները, այլ օգտատերերի հետ իրականացրել անառակաբարո բնույթի շփումներ:

Այդ նպատակով նույն սոցիալական ցանցում գործող իր՝ վերը նշված անհատական էջի միջոցով տարբեր տարիքի անծանոթ չափահաս կանանց հետ սկսել է վարել նամակագրություններ, որոնց ընթացքում վերջիններիս է ուղարկել տղամարդու մերկ լուսանկարներ, ինչպես նաև՝ վարել անառակաբարո զրույցներ:

Բացի այդ՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019 թվականի գարնանը երիտասարդն իր անհատական էջով «facebook» սոցիալական ցանցում նամակագրություն է վարել նաև անչափահաս՝ 2006 թվականի հուլիսի 5-ին ծնված աղջնակի հետ, որի ընթացքում տեղեկանալով, որ շփվում է 12-ամյա անչափահասի հետ՝ շարունակել է շփումը և անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու, աղջնակի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու նպատակով նրա հետ վարել է սեռական կյանքին վերաբերող, ցենզուրայից դուրս նամակագրություն և ուղարկել տղամարդու ու կնոջ մերկ լուսանկարներ:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ այլ անչափահասի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների փորձի վերաբերյալ ևս:

26-ամյա երիտասարդը, 2019 թվականի հունիսին նույն սոցիալական ցանցում գտնելով հերթական զոհին և կարծելով, որ նամակագրություն է վարում 9-ամյա՝ 2009 թվականի սեպտեմբերին ծնված երեխայի հետ, ցանկանալով նրա մոտ առաջացնել սեռական հետաքրքրություն, վերջինիս անհատական էջին ուղարկել է մերկ լուսանկար: Սակայն հետագայում շարունակելով նամակագրությունը՝ տեղեկացել է, որ երեխայի անհատական էջից իր հետ նամակագրություն է վարում նրա ծնողը, ինչպիսի պայմաններում, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
1657 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը