Նոր հանքավայրերի բացակայության պայմաններում 9% արդյունաբերության աճը գնահատում եմ որպես մեծ ձեռքբերում. տնտեսագետ

Դեկտեմբեր ամիսը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները՝ ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին:

Տարեկան կտրվածքով 2019-ի տնտեսական աճը կազմել է 7.8 տոկոս: Վարչապետն իր գրառմամբ նշեց, որ սա ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:

2019-ին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.6, առեւտրի շրջանառությունը՝ 8.9, ծառայությունների ծավալը՝ 15, ներմուծումը՝ 10.8 տոկոս, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4 տոկոսով: Նվազում է տեղի ունեցել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում՝ 4.2 տոկոսով:

«Անկեղծ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»,- հավելեց վարչապետը:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է տնտեսագետ Հովհաննես Խաչատրյանի հետ:

- Պարո՛ն Խաչատրյան, 2019 թվականին 2018-ի համեմատ տնտեսական աճը կազմել է 7.8 տոկոս: Ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը:

- Այս պահին մենք ունենք ԱՎԾ հրապարակած Տնտեսական ակտիվության ցուցանիշը, որ 2019-ի համար իսկապես աճել է 7.8%-ով: Բուն ՀՆԱ իրական աճի տեմպը հավանաբար կլինի այս ցուցանիշից ոչ հեռու: Եթե դիտարկենք ավելի մեծ պատկերը, ապա 2014-2015 թթ. տարածաշրջանային արժութային շոկերից, երբ մեր գործընկեր երկրների արժույթները շատ ավելի կտրուկ արժեզրկվեցին, քան ՀՀ դրամը, Հայաստանը 2-3 տարվա շատ համեստ աճ ունեցավ, ինչը պայմանավորված էր մրցունակության կորստով: Գումարած դրան՝ այդ երկրների տնտեսությունների եւ սպառման մակարդակի ստագնացիան (լճացում): Այնուհետեւ ունենալով էականորեն ցածր գնաճ եւ ֆինանսական կայունության օրինակելի մակարդակ՝ միջնաժամկետում հայկական տնտեսությունը վերականգնեց մրցունակությունը: Վերջին տարիներին, փաստորեն, Հայաստանը մշտապես գլխավորում է (կամ նվազագույնը եռյակում է) հետխորհրդային եւ ռեգիոնալ երկրների ցուցակը՝ տնտեսության աճի առումով:

Մի կողմ թողնելով այս տարվա բարձր տնտեսական աճի խորքային պատճառների քննարկումը՝ պետք է պարտադիր հաշվի առնել, թե ինչ կառուցվածքային բարեփոխումներ են իրականացվում, որոնք իրենց ազդեցությունն են ունենալու միջնաժամկետում: Կոռուպցիայի ընկալման համաթիվը, Ժողովրդավարության ինդեքսը, երկրի վարկանիշը (Մուդիս, Ֆիչ) եւ մի շարք այլ ինդիկատորներ զգալի բարելավում են գրանցել վերջին մեկ տարվա ընթացքում: Այդ բարելավումների, ինչպես նաեւ ենթակառուցվածքներում ներդրումների, հանրային կառավարման որակի բարձրացումը դյուրացնում են բիզնես նախաձեռնությունները եւ նպաստում դրական սպասումներին՝ ներքին եւ արտաքին ներդրողների, սպառողների, զբոսաշրջիկների շրջանում:

- Հատկապես ո՞ր ոլորտում գրանցված աճն եք կարեւորում:

- Նախ, պղնձի գների գրեթե անփոփոխ մակարդակի եւ նոր հանքավայրերի բացակայության պայմաններում 9% արդյունաբերության աճը գնահատում եմ որպես մեծ ձեռքբերում: Մենք, ցավոք, չունենք հստակ առանձնացված տվյալներ զբոսաշրջության եւ ՏՏ ոլորտի վերաբերյալ: Ելնելով այս ոլորտներում ընկերությունների, զբաղվածների, ներդրումների, ՀՀ այցելությունների քանակի աճերից՝ կարող ենք ենթադրել, որ այս երկու ոլորտներում էլ ունենք երկնիշին մոտ աճ: Առհասարակ, մրցունակության գնահատման տեսանկյունից արտահանելի ոլորտների աճն ավելի կարեւոր է:

- Արդյունաբերության 9 տոկոս աճը, ծառայությունների ծավալի 15 տոկոսը աճը, առեւտրի շրջանառության 8.9 տոկոս աճը կարո՞ղ ենք արդյոք հեղափոխական ցուցանիշներ համարել, թե՞ դեռեւս հնարավորություն կա ավելի լուրջ արդյունքներ գրանցելու:

-  Ունենալով տպավորիչ աճի թվային արդյունքներ՝ ես, այնուամենայնիվ, կցանկանայի, որ տնտեսական հեղափոխության իրականացման ցուցիչ համարեինք այնպիսի գործակիցներ, ինչպիսիք են ՓՄՁ-ների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, տեխնոլոգիական ստարտափերի քանակը, ֆինանսական եւ կապիտալի շուկաների որակական փոփոխությունները, վճարահաշվարկային ժամանակակից համակարգերի ներդրումը, տնտեսական վեճերի լուծման էֆեկտիվ եւ արդար պրակտիկաների ներդրումը, բոլոր տեսակի ենթակառուցվածքների ֆիզիկական հագեցվածությունն ու որակը, գլոբալ բրենդների մուտքը Հայաստան եւ, հակառակը, հայկական ընկերությունների ընդլայնումը երկրի սահմաններից դուրս, ռոբոտիզացված արտադրությունների ծնունդը Հայաստանում, տեխնոլոգիաների ներթափանցումն ավանդական ոլորտներ եւ ընդհանրապես արտադրողականության բարձրացումը: Շարքը կարելի է շարունակել: Վստահ եմ, որ թվարկվածների մեծամասնության դեպքում ունենք դրական տեղաշարժեր, բայց դրանք որպես թվային թիրախ մենք չենք տեսնում, իսկ աճի ցուցանիշները մյուս կողմից չափից շատ է քննարկվում:

- Վարչապետը 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունի: Ինչպիսի՞ն են ձեր սպասելիքները:

- Իհարկե, 8 տոկոսանոց կայուն աճ ապահովելու դեպքում վարչապետն աշխարհի տնտեսական պատմության մեջ կմնա՝ որպես տնտեսական հրաշք իրականացնող: Բայց մյուս կողմից, եթե այդպիսի հավակնոտ ծրագիր չփորձենք իրականացնել, կստացվի, որ ընդունում ենք լուզեր (անհաջողակ) ազգ լինելու փաստը: Այսպես ասենք՝ առաջիկա 10 տարում մեկ շնչին ընկնող պարիտետային ՀՆԱ-ով համաշխարհային միջինին հասնելու համար մեզ պետք է մոտ 7.8% աճ: Ինչքան ցածր լինենք 8 տոկոսից, այնքան միջին երկիր դառնալու մեր ժամկետները կհետաձգվեն: Առանց այն էլ ունեցել ենք կորսված տասնամյակ, եթե չասենք՝ անկախության բոլոր տասնամյակները: Ես հավատում եմ, որ դա հնարավոր է, մանավանդ վերը նշված ռեֆորմների առկայության դեպքում:

- Ինչպե՞ս է շարքային քաղաքացին զգում այդ տնտեսական աճը:

- Իրականում սա այն փուլն է, երբ հնարավոր է՝ յուրաքանչյուրս զգանք տնտեսական հեղափոխության ու աճի ծանրությունը, այլ ոչ թե տեսնենք արդյունքները: Ես նկատի ունեմ ավելի պատասխանատու եւ թափանցիկ հարկեր վճարելը, խաղի կանոններին խստորեն հետեւելը եւ, վերջապես, ավելի շատ ու ավելի արդյունավետ աշխատելը: Ցանկացած կառավարության համար խնդիր է, երբ աշխատավարձերն ու հետեւաբար սպառումն ավելի արագ են աճում, քան արտադրողականությունը:

- 2020 թվականի համար ի՞նչ կանխատեսում ունեք: Որքա՞ն կկազմի տնտեսական աճը: Արդյոք հնարավոր կլինի՞ 2019-ին գրանցված գյուղատնտեսության ոլորտի անկումը փոխել:

- Վերջապես Հայաստան են ներմուծվում տեխնոլոգիաներ, եւ իրական կապիտալ ներդրումներ են արվում գյուղոլորտում: Ոչ մի զարգացած տնտեսությունում գյուղատնտեսությունն աշխատուժի վրա հիմնված ճյուղ չէ: Ներդրումներ են պետք՝ շատ մեծ: Կան սուբսիդավորման ծրագրեր, բանկերն էլ են ավելի ակտիվ վարկավորում միջին ֆերմերային տնտեսություններին: Լավագույն փորձը վերջապես գալիս է լրացնելու մեր հազարամյա ու երեւի մի քիչ հնացած գիտելիքները: Հուսանք՝ արդյունքները չեն ուշանա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6749 դիտում

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով