Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե մենք այլեւս ընկերներ չենք, շատ մեծ սխալ էր. Ալեն Սիմոնյան

Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե մենք այլեւս ընկերներ չենք, անսպասելի էր, որովհետեւ դա իր կողմից շատ մեծ սխալ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Արթուր Վանեցյանը 25 րոպեանոց հարցազրույցից իր համար ամենակարեւորը գտել էր, թե ինչից էր բռնել ինձ Հրայր Թովմասյանը: Ես կարծում եմ, որ դա լեզվամտածելակերպ է թե՛ նրա մոտ, թե՛ մնացած բոլոր այն մարդկանց մոտ, որոնք միայն դրա մասին են խոսում»,-ասաց Սիմոնյանը:

Նրա պնդմամբ՝ Արթուր Վանեցյանի քաղաքական հայտը չի կարող անհանգստացնել, որովհետեւ նա չունի քաղաքական անցյալ, քաղաքականությամբ զբաղվելու փորձ: «Իմ ունեցած տեղեկություններով, ունի մեծ գումարներ, բայց «նոր Հայաստանում» գումարով որեւիցե բան չի լուծվում եւ այն մարդիկ, որոնք մնացել են «հին Հայաստանում», այնտեղ էլ մնալու են: Իսկ, թե որտեղից են այդ գումարները, ինձ չի հետաքրքրում, մարդը, հնարավոր է, աշխատել է, թող հալալ լինի»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ օրերս Ալեն Սիմոնյանը Ազատությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանը, որպես միջնորդ, զանգահարել էր իրեն՝ Հրայր Թովմասյանի հարցով: Ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Արթուր Վանեցյանը արձագանքել է Ալեն Սիմոնյանին՝ նրան նախկին ընկեր անվանելով. «Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել եւ երկրորդ՝  եթե անգամ լիներ,  նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,- հայտարարել է Վանեցյանը՝ հավելելով, թե ակնհայտ է, որ այդ պատմությունը «ոտքի վրա» է հորինվել:

Սրանից հետո Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասվում էր. «Արթուր, ախր, ես քեզ այնքան լավ գիտեմ..

Ասում ես՝ ինձ նախկին ընկեր այն պարագայում, երբ ես ամեն հարցազրույցում, ի հեճուկս քո դավաճանության, ինձ, վարչապետին, երկրին քեզ ընկեր եմ անվանել: Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետեւից՝ «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ. կսերժացնեմ մինչեւ վերջ, եւ «Թվիթերը», որի գաղտնաբառը դու նույնիսկ չգիտես, քեզ չի օգնի:

Դու այլեւս, բացի փողից, ուրիշ բան չունես: Եվ միակ պատմությունը, որ ոտի վրա է հորինվել, դա դու ես»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5342 դիտում

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ