«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը չի տիրապետում հայերեն գրավոր խոսքին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ միջադեպը, որ առիթ է հանդիսացել քրեական գործի հարուցման համար, տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ: Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ՝ սրիկա, Ռոբիկ՝ մարդասպան» պաստառով, որը Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից խլել եւ պատռել էին: Առաջացած քաշքշուկի ժամանակ՝ նաեւ ջրով լի շշով հարվածել նրա դեմքին: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ), եւ Վարդգես Գասպարին ճանաչվել էր տուժող: Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին, եւ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա, սակայն, մեկ այլ քրեական գործով այժմ կալանավորված է. Թավադյանը մեղադրվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործով տուժողներից մեկին ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: 

Այսօրվա դատական նիստն սկսվեց նախատեսվածից կես ժամ ուշ, որպեսզի ապահովվի ամբաստանյալի ներկայությունը: Այն պահին, երբ Թավադյանը բերվեց դատարան, նիստերի դահլիճում հնչեցին ծափահարություններ՝ «Թավադյան՝ հերոս», «Թավադյան, կարոտել էինք» վանկարկումներով, ինչի վերաբերյալ Վարդգես Գասպարին հայտարարություն արեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է, հետեւաբար երբ դատարանի դահլիճում ներկաները ծափահարում են նրան, նշանակում է, որ նրանք եւս կոպտորեն խախտում են հասարակական կարգը եւ կատարում բարոյականության դեմ ուղղված հանցագործություն: Գոնե դատարանի դահլիճում դա չի թույլատրվում, եւ ես ակնկալում եմ, որ դատարանն ապահովի օրենքի տարրական պահանջները»: Գասպարին շեշտեց, որ դա տեղի ունեցավ մինչ դատավորի գալը, ուստի պահանջեց, որ նախ՝ ամբաստանյալը նիստերի դահլիճ բերվի դատավորի գալուց հետո, եւ ապա, որ որեւէ մեկը նման պահվածք իրեն այլեւս թույլ չտա:

Ամբաստանյալ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն առարկեց նախագահող դատավորի գործողությունների դեմ՝ ասելով. «Տուժողը գործի հետ առնչություն չունեցող անձանց մեղադրում է հանցագործություն կատարելու մեջ, իսկ դատարանը որեւէ կերպ չի ընդհատում նրան»: Ինչ վերաբերում է դատավորի գալուց հետո ամբաստանյալին նիստերի դահլիճ բերելու առաջարկին, պաշտպանն ընդգծեց, որ դատավարական նման ընթացակարգ նախատեսված չէ: Հովհաննես Խուդոյանը խնդրեց հաջորդ անգամ նման հայտարարությունները ընդհատել:

Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ, անդրադառնալով Գասպարիի հայտարարություններին, ասաց, որ դրանք նրա անձնական գնահատականներն են, որին կարող են միանալ կամ չհամաձայնել դատավարության մասնակիցները կամ հասարակության անդամները. «Սա գնահատական է, որ հիմնված է փաստական տվյալների վրա, եւ նա հարկ է համարել տեղեկացնել, որ դատարանի դահլիճում եղել են այսօրինակ դրսեւորումներ»:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ դատարանը որեւէ անձի թույլ չի տա խոչընդոտել իրենց աշխատանքը, եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկի: Ինչ վերաբերում է դատավորի մուտք գործելուց հետո ամբաստանյալին բերելուն, դատավորը եւս շեշտեց, որ նման բան օրենսդրությունը չի նախատեսում:

Այնուհետեւ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ գործով մեղադրող դատախազ Մարտին Արզումանյանն իր համակուրսեցին է. «Սույն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը հանդիսանում է իմ համակուրսեցին, որի հետ մենք ունենք ջերմ հարաբերություններ, առիթի դեպքում հանդիպում ենք, եւ ապագայում էլ չեմ բացառում նման հանդիպումները»: Խուդոյանը հայտնեց, որ ինքը կասկածի տակ չի դնում դատախազի պրոֆեսիոնալիզմը, անձամբ բացարկի հիմք չի տեսնում, բայց կարծում է, որ պարտավոր էր այդ մասին հայտնել տուժող կողմին:

Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հարց հղեց դատախազ Մարտին Արզումանյանին, թե, ըստ նրա, ներկայացվածը որեւէ կերպ կարո՞ղ է խոչընդոտել մեղադրանքը պաշտպանելուն: Ի պատասխան՝ դատախազը չհերքեց իրենց ջերմ հարաբերությունները՝ միաժամանակ հայտնելով, որ դա որեւէ կերպ չի կարող խոչընդոտել իր պարտականությունների լիարժեք կատարմանը: Տուժող կողմը այդպիսով բացարկի հիմքեր չտեսավ:

Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ հաշվի առնելով ամբաստանյալի՝ հայերենին չտիրապետելու հանգամանքը՝ պաշտպանը միջնորդել էր իրենց տրամադրել մեղադրական եզրակացության, ինչպես նաեւ մեղադրանքի հիմքում եղած ապացույցների ռուսերեն տարբերակը, ինչը դատարանը բավարարել է. «Այդ նյութերը, ընդհանուր առմամբ 117 էջ, ուղարկվել են թարգմանության եւ այսօրվա դրությամբ դեռեւս չեն ստացվել»: Դատավորը հետաքրքրվեց, թե այս պարագայում ինչ դիրքորոշում ունեն դատական նիստը շարունակելու վերաբերյալ: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը շեշտեց, որ թարգմանություններն անհրաժեշտ են Թավադյանի իրավունքների լիարժեք ապահովման համար: Ամբաստանյալն էլ իր հերթին վերահաստատեց, որ ինքը չի տիրապետում հայերեն գրավոր խոսքին, չգիտի ո՛չ գրել, ո՛չ կարդալ, իսկ բանավորին տիրապետում է խոսակցական մակարդակով: Տուժող կողմի հարցին, թե նա ի՞նչ կրթություն ունի, Թավադյանը պատասխանեց, որ սովորել է Ստեփանակերտում՝ ստանալով ռուսական կրթություն:

Գործով ներգրավված թարգմանիչը դատարանին տեղեկացրեց, որ 3 օրից թարգմանությունները պատրաստ կլինեն, եւ այդպիսով նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 4-ին՝ ժամը 15:00-ին:

Նիստի ավարտից հետո դատարանի բակում Թավադյանի աջակիցների եւ Գասպարիի միջեւ ընդհարում տեղի ունեցավ: Գասպարին բացականչեց. «Ռոբիկ՝ մարդասպան», ինչին ի պատասխան՝ Թավադյանի աջակիցները հայտարարեցին, որ նա խախտում է անմեղության կանխավարկածը՝ նրան անվանելով սադրիչ: Դրանից հետո իրավիճակը լարվեց, եւ կողմերը միմյանց հասցեին սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16158 դիտում

Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան

Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին

AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով

Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP

Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը

Գերեվարված Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել

Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման

Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման

ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան

Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին

Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում

Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ

ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան

Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP

Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու

Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան

Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան

Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան