Չինաստանի հայաշատ Թիանջին քաղաքում շենքերի ու խանութների մուտքերի մոտ ջերմաչափում են անում. Էմման մտադիր չէ վերադառնալ

Չինաստանում, որտեղ տարածվել է կորոնավիրուսը, շարունակում են կանխարգելիչ միջոցառումները: Թիանջին քաղաքում աշխատող Էմմա Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ կոնկրետ իրենց մոտ իրավիճակն արդեն հանգիստ է, խուճապ չկա: Ներկայումս ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում: «Կառավարության կողմից հրահանգ է եղել, որ մարդիկ տներից դուրս չգան, դուրս գալիս էլ պարտադիր դիմակներ կրեն»,- ասաց նա:

Էմմայի փոխանցմամբ՝ թեպետ իրենց քաղաքը հեռու է կորոնավիրուսի աղբյուր հանդիսացող Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից, իրենց մոտ եւս կորոնավիրոսով վարակման դեպքեր են գրանցվել. «20 մարդու մոտ արդեն հայտնաբերվել է կորոնավիրուս: Թեպետ քաղաքում խուճապ չկա, բայց այնպես չէ, որ քաղաքն իր բնականոն կյանքով է ապրում: Բոլոր հանրային վայրերը փակ են, քաղաքային տրանսպորտը չի գործում, միայն՝ տաքսիներն ու մետրոն: Բոլոր մարդաշատ վայրերում հսկողություն է իրականացվում, ոստիկաններ կան ամենուրեք, մասնագետները ստուգում են՝ մարդիկ արդյոք ջերմություն ունեն, թե ոչ: Շատ հաճախ նույնիսկ շենքերի ու խանութների մուտքերի մոտ են ստուգում: Մարդիկ հիմնականում խիստ անհրաժեշտության դեպքում են դուրս գալիս»:

Էմմայի պատմելով՝ իրենց քաղաքում հայեր շատ կան: Նրանց մի մասն արդեն վերադարձել է Հայաստան, մի մասն էլ առաջիկա օրերին կվերադառնա: Սրան զուգահեռ, ըստ նրա, քիչ չեն այն հայերն ու արտասահմանցիները, ովքեր որոշել են մնալ Չինաստանում: «Ես կոնկրետ համարում եմ, որ այս պահին իմ վիճակի պատասխանատուն ես եմ: Տանը մնալով՝ որոշակիորեն կապահովագրեմ ինձ, իսկ գնացքի կայարաններում եւ օդանավակայանում վարակվելու ռիսկն ավելի կմեծանա, քանի որ միլիոնավոր մարդիկ են ճամփորդում, ու երբեք չես իմանա՝ քո կողքինը վարակակիր է, թե ոչ, որովհետեւ 14 օր կորոնավիրուսի ոչ մի ախտանշան չի երեւում, իսկ հիմա հոսքն առավել շատ մեծ է: Այսօր ավելի ապահով է մնալ տանն ու սպասել, մինչեւ որ կհաղթահարվի վիրուսը, ոչ թե ռիսկի դիմել ու ճանապարհ ընկնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Առավել եւս, որ Հայաստանում այդ վիրուսի դեմ պայքարել չեն կարող, էլ չասեմ, որ Աստված չանի՝ այդ վիրուսը տարածվի Հայաստանում, դեմն առնել ուղղակի չեն կարող»:

Էմմայի խոսքով՝ բարեբախտաբար մինչ օրս վարակվածների մեջ հայեր չկան: Ըստ իր տեղեկությունների՝ Ուհանում 3 հայեր կան, որոնց հետ տեղի հայերն անընդհատ կապի մեջ են, եւ նրանք ասել են՝ իրենց հետ ամեն ինչ լավ է:

Պետական ծառայությունները հայտարարել են, որ բոլոր հիմնարկները մինչեւ փետրվարի 10-ը փակ կլինեն, իսկ դրանից հետո կբացվեն, թե ոչ, դեռ հայտնի չէ:

Լուսանկարը՝ Էմմա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Տպել
3276 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց