2019-ին Հայաստանը կարեւորագույն ձեռքբերումներ է արձանագրել ժողովրդավարության ոլորտում. ԵԱՀԿ ԺՄԻԳ ղեկավար

2019-ին Հայաստանը կարեւորագույն ձեռքբերումներ է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ ԺՄԻԳ տնօրեն, դեսպան Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոթիրը, ով չորեքշաբթի օրը հանդես է եկել Վաշինգտոնում Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին.

«2019 ին Հայաստանում գրանցվել է նկատելի դրական առաջընթաց։ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը հայաստանյան ընտրությունները դրական է գնահատել։ Այսպիսով Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել։ Չենք կարող պահանջել, սակայն կցանկանայինք Հայաստանի իշխանություններին ներկայացնել բարեփոխումների որոշակի առաջարկներ երկու կարեւոր ոլորտում՝ ընտրական օրենսգրքի եւ դատաիրավական ոլորտի թափանցիկ եւ անկողմնակալ դարձնելու ուղղությամբ»։

ԺՄԻԳ ղեկավարը Կոնգրեսի լսումներին էր հրավիրվել ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները քննարկման նպատակով: Բացելով լսումները՝ կոնգրեսական Ջո Ուիլսոնն նշել է՝ այսօր հաշվի առնելով նոր մարտահրավերները՝ ԺՄԻԳ աշխատանքի կարեւորությունն է՛լ ավելի է մեծանում.

«Ցավալի է, սակայն որոշ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության արժեքների հաստատման ոլորտում բավարար քաղաքական կամք չի նկատվում: Ավելին՝ ԵԱՀԿ-ի որոշ անդամներ փորձում են խանգարել կազմակերպության մյուս անդամ երկրներին խորացնել ժողովրդավարությունը»:

Ի պատասխան՝ դեսպան Գիսլադոթիրն ընդգծել է՝ մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվում են ոչ միայն իրավունքների, այլեւ անվտանգության համատեքստում.

«Առանց քաղաքական եւ սոցիալական բազմազանության, առանց անկախ դատական իշխանության, ազատ լրատվամիջոցների եւ հզոր քաղաքացիական հասարակության չի կարող լինել ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը նաեւ անվտանգության կարեւոր գրավականն է»:

Խոսելով նոր մարտահրավերների մասին՝ ԺՄԻԳ ղեկավարն ընդգծել է տեխնոլոգիական առաջընթացի, մասնավորապես՝ սոցցանցերի խնդիրը.

«Առցանց եւ սոցիալական լրատվական աղբյուրները հաճախ չարաշահվում են խտրականության տարածման եւ նույնիսկ բռնության արմատավորման նպատակով: Այստեղ պետք է հստակ հիշել՝ թվայնացումը չի փոխում իրավական սահմանները, եւ մարդու իրավունքները վավեր են առցանց նույնքան, որքան իրական աշխարհում եւ պետք է նույնքան հստակ պաշտպանվեն»:

Տպել
4746 դիտում

Գալիս են ոչ թե մեր, այլ՝ Ֆրունզի մոտ, պարզապես Ֆրունզը տանը չէ. Գյումրիում գիշերը թանգարանային էր (լուսանկարներ)

ԱՄՆ իշխանություններն Աֆղանստանից զորքերի դուրս բերման դեպքում վատագույն սցենար ևս կանխատեսում են

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կհարմարեցվի նաև ռազմական ինքնաթիռների թռիչքի ու վայրէջքի համար

Մեկնարկել է դպրոցներում էկոակումբների հիմնման փորձնական ծրագիր․ լավագույններին կտրվեն փոքր դրամաշնորհներ

Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության բրոնզե մեդալակիրներ

Ձորն ընկած 15 տարեկան երեխան սանավիացիայով Լոռուց տեղափոխվել է Երևան

14-ամյա երեխան հեծանիվով վրաերթի է ենթարկվել «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ

Առանց նախապայմանների ելման դիրքեր չվերադառնալու դեպքում ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով․ ՊՆ

Կարմիրգրքյան բեզոարյան այծերը «շարվել» են լուսանկարվելու

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 1000-ից ավելի խախտում (տեսանյութ)

Զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին

Բաբաջանյանն ու Շիրինյանը ստորագրեցին արտահերթ ընտրություններին միասին հանդես գալու մասին հուշագիրը

Ավստրիան պատասխանել է Էրդողանի անեծքին

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի նոր դեսպան է նշանակվել Ալֆոնսո Դի Ռիզոն

Հայ ըմբիշներ Պապիկյանն ու Ալիխանյանը դուրս եկան Եվրոպայի Մ23 առաջնության եզրափակիչ (Տեսանյութ)

Շատերը ուշադիր չէին, բայց ՌԴ-ն հրաժարվեց գործընկերային բեռից. ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ-ին այլընտրանք փնտրելու ժամանակն է

Հայտնի են Հայաստանի հեծանվային մարզաձևի առաջնության հաղթողները

Հնդկաստանի դեսպանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Ալիևն «էդ անտեր» միջանցքը չի ստանալու, որովհետև ճանապարհը որի վրայով ինքը կուզենար միջանցք ստանալ, տեր ունի. Եղոյան

Անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Լոռու մարզպետն ու Ռուսաստանի դեսպանը Տավուշում քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

ՀԱՊԿ Հավաքական ԱԽ նախագահը հանձնարարականներ է տվել. Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Նասրուլլո Մախմուդզոդայի հետ

Հաստատվել է այս տարվա քննական կենտրոնների ցանկը

Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Վանաձորում քաղաքացին ընկել է դպրոցի հետնամասում գտնվող փոսը. փրկարարները դին դուրս են բերել

Վահան Քերոբյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին․ Ճապոնիան մտադիր է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը

Թուխ Մանուկ վանքի խաչքարի վրայի խաչը համայնքի բնակիչներն են տեղադրել 5 տարի առաջ. պատկան մարմիններն ասում են՝ անզոր ենք

ՍԱՏՄ-ն կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցրել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Ռուբեն Հախվերդյանը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Տիգրան Խզմալյանի հետ

ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրություններին. Տեր- Պետրոսյանը կգլխավորի ընտրական ցուցակը. հայտնի է՝ ով կղեկավարի ընտրական շտաբը

Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Թուրքիայի

Պատվաստվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները

Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ․ Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Երեւանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ 3 հարկանի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

Երեկ ադրբեջանցի եւ հայ զինվորականների միջեւ վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է. ՊՆ

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Վահրամ Դումանյանն այցելել է Ալ․ Սպենդիարյանի տուն-թանգարան

ԱՍՀ նախարարությունը միանվագ 250 հազար դրամ աջակցություն է տրամադրում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց