Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի տնօրենի մրցույթ է հայտարարվել. տնօրենի պաշտոնակատարը եւս կմասնակցի

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը կկայանա այս տարվա մարտի 17-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետ ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է փետրվարի 7-ը:

Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մասնակցելու է թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, թեպետ դեռ հայտ չի ներկայացրել:

Սահակյանը, խոսելով իր նշանակումից հետո թատրոնի ձեռքբերումների մասին, ասաց. «Պլանավորված տարեկան 100 ներկայացման փոխարեն ունեցել ենք 113 ներկայացում, 4 պրեմիերայի փոխարեն ունեցել ենք 8-ը»։ Նշեց, որ կտրուկ ավելացել է նաեւ հանդիսատեսների թիվը:

Ըստ ժամանակավոր պաշտոնակատարի, ինքը թատրոնն ընդունել էր շուրջ 4 մլն դրամ պարտքով, որն այսօր ամբողջությամբ մարված է։ «Թատրոնն առաջ է գնում բնականոն հունով, որեւէ կոնֆլիկտային իրավիճակ չունենք այլեւս ներսում»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ վստահեցնելով, որ ի տարբերություն նախորդ դեպքերի, այս տարի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին թատրոնից որեւէ մեկը չի մասնակցելու. «Նախկինում, սովորաբար, աշխատակիցները մրցույթին հայտ էին ներկայացնում, իմ տեղեկություններով՝ այս տարի դա չի լինելու»:

Լուսինե Սահակյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել էր 2019թ-ի մարտի 29-ին:

Տպել
1749 դիտում

Շարունակվում են նորակոչիկ զինծառայողների պատրաստության ծրագրով նախատեսված պարապմունքները

Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք կբերի. հայտարարվելու է մրցույթ

Չգիտենք՝ այս իրավիճակն ինչքան կշարունակվի, որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան. մեր ռեսուրսներն անսպառ չեն

Իսպանիայում նախատեսում են ֆուտբոլային մարզումների վերսկսումը. El País

Ֆինանսական աջակցության հաշվին ժամը 18:00-ի դրությամբ 856 մլն 253 հազար դրամի մուտք է առկա

Գյումրիում ծաղիկներ են խոնարհվել ապրիլյան պատերազմի նահատակների շիրիմներին

Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը (տեսանյութ)

Անկախ նրանից՝ օգնության կարիքը կորոնավիրուսի հետեւանքով է, թե ոչ, փորձում ենք օգնել 105 հազար մեր շահառուից ցանկացածին

Կառավարությունում քննարկվել են ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքները

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները վերապատրաստումներ են անցել․ պատրաստ են ընդունելու COVID-19-ով վարակված անձանց

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը․ դատախազություն

Մխիթարյանը համարվում է «Մանչեստեր Յունայթեդի» վերջին 7 տարիների ամենաանհաջող տրանսֆերներից մեկը

ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին

Էլեկտրական սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօրվանից սկսվել է կենսաթոշակների վճարումը. «Հայփոստ»-ի աշխատակիցները դռան արանքից գումարը կփոխանցեն ու արագ կհեռանան

Վարակի տարածման՝ թե մեծ, թե փոքր ցուցանիշների դեպքում պետք է առավելագույնս պահպանել շփման ու հիգիենայի կանոնները

Շահավետ առաջարկ Հայբիզնեսբանկի Mastercard Պրեմիում դասի քարտապանների համար