Երևան
12 °C
«2019 թվականի նոր կորոնավիրուս» (2019-nCoV)-ը, որը Չինաստանում արդեն 106 հոգու մահվան պատճառ է դարձել, շարունակում է տարածվել: Հայաստանը դեռեւս չունի այս վիրուսի բացահայտման լաբորատոր թեստ՝ ռեագենտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Պատճառն այն է, որ մեր երկիրը համարվում է կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկայնություն ունեցող. Չինաստանից Հայաստան ուղիղ չվերթներ չկան: Թեստերը նախ տրամադրվում են այն երկրներին, որոնք ունեն դրա կարիքը: Մեր տարածաշրջանի երկրները նույնպես չունեն նման հնարավորություն:
Խնդիրը կարող է լուծվել մոտակա օրերի ընթացքում: Թորոսյանի խոսքով՝ Առողջապահության եւ Արտաքին գործերի նախարարությունների ջանքերով անհրաժեշտության դեպքում Հայաստանը 10 օրվա ընթացքում կապահովվի նման լաբորատոր թեստերով: Մինչեւ այդ՝ մեզ մոտ եղած լաբորատորիաները կարձանագրեն թոքաբորբը, որը կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսներով: Իսկ կորոնավիրուսի կասկածներ առաջանալու դեպքում տեղի մասնագետները կարող են նմուշներն ուղարկել Անգլիա, Ռոտերդամ կամ Գերմանիա:
Այս պահին Հայաստանի հիվանդանոցներից մեկում բժիշկների հսկողության տակ են գտնվում Չինաստանի երկու քաղաքացի: Նախարարության պաշտոնյան հաստատեց մեր տեղեկությունը, որ հունվարի 27-ին նրանց չի թույլատրվել հատել Վրաստանի սահմանը, քանի որ ջերմել են:
Ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, նրանց հետ ավտոբուսում եղած բոլոր քաղաքացիներն անցել են եռակի ջերմաչափում, խնդիրներ չեն եղել, միայն 2 չինացի է տեղափոխվել հիվանդանոց: Այժմ երկուսի ինքնազգացողությունը բավարար է:
«Չինացիներից մեկը չի ունեցել ջերմություն, մյուսի մոտ 37 աստիճան է գրանցվել: Վերջինս հիմա ռենտգեն ուսումնասիրություն է անցնում, թոքերն են ստուգում: Բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ ուղղակի շնչառական վարակ, սակայն երկուսին էլ մեկուսացրել ենք»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ 2-ի մոտ էլ կորոնավիրուսի հավանականությունը փոքր է, քանի որ վերջին շրջանում նրանք ապրել են Վրաստանում, հետո նոր՝ տեղափոխվել Երեւան:
Վարակի հայտնաբերման հետ կապված խնդիրը մի փոքր կարող է բարդանալ, քանի որ ցուրտ է եւ գրիպի սեզոն: Այս օրերին Հայաստանի բժշկական հաստատություններ են դիմել մի շարք քաղաքացիներ, սակայն նրանց մոտ այլ՝ գրիպանման վիրուսներ են հայտնաբերվել:
Նշենք, որ այս պահին Չինաստանի Ուհան քաղաքում 6 հայ կա: Նրանցից 3-ն ուսանողներ են, 3-ը՝ պայմանագրային հիմունքներով աշխատակիցներ: Այս թվերը, սակայն, հաստատ չեն եւ կարող են փոփոխվել: ՀՀ առողջապահության նախարարության տեղեկություններով՝ հայերի մոտ դեռեւս խնդիրներ չկան, նրանք տնից դուրս չեն գալիս, սահմանափակել են միջոցառումներին մասնակցությունը եւ հետեւում են իրենց սննդակարգին:
Ինչպես նշեց նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, նրանք համագործակցում են Արտաքին գործերի նախարարության հետ եւ մշտապես կապի մեջ են այդ քաղաքացիների հետ:
Այս օրերին Կորոնավիրուսի՝ հիվանդ մարդուց առողջ մարդուն փոխանցվելու դեպքեր գրանցվել են միայն Չինաստանում: Թորոսյանի խոսքով՝ այլ երկրներում բերովի դեպքեր են, վարակվել են նաեւ բուժաշխատողներ: Վարակի պատճառով մահվան դեպքեր գրանցվել են այն դեպքերում, երբ տվյալ անձանց մոտ եղել են այլ հիվանդություններ: Խոցելի խմբում են նաեւ տարեցները եւ մանկահասակները:
Ինչպես հայտնեց Լենա Նանուշյանը, այս առումով ԱՆ-ն համագործակցում է մի շարք շահագրգիռ կառույցների հետ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաեւ չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի, հումքի ներմուծումը ՀՀ տարածք:
ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է հսկողությունը, հատկապես Չինաստանից ժամանող ուղեւորների նկատմամբ: ԱՆ-ը մասնագետները գործուղվել են անցման կետեր՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
Քննարկումներ են ընթանում նաեւ ԱՊՀ երկրների հետ, եւ բանախոսները նշեցին, որ, չնայած մամուլում շրջանառվող տեղեկություններին, Վրաստանում այս վիրուսը չի հայտնաբերվել:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի տվյալների համաձայն՝ Չինաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք: Այլ տվյալներ է փոխանցում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով հանձնաժողովը՝ 5997 հաստատված դեպքից 132 մահ:
Դեպքեր են արձանագրվել նաեւ 15 այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT