Վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին. մեքենաներից մեկը բռնկվել է, կա 3 տուժած

Հունվարի 28-ին՝ ժամը 15:51-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վթարված ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Ռոբերտ Գ., ծնված 1990 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Սերոբ Մ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բռնկվել է:

Ավտոմեքենաների վարորդները և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Միշա Մ.-ն (ծնված 1997 թ.), Արմինե (ծնված 1989 թ.) և Գայանե (ծնված 1992 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկներն Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:34-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

Տպել
531 դիտում

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արշավիր Ղարամյանի հետ

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ՝ կոմերցիոն հիմունքներով. դեսպանություն

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից