Երևան
12 °C
Վերջին ամիսներին Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկն ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտն է։ Ընդ որում՝ այդ մթնոլորտն ստեղծողները եւ դրանով մտահոգվածները, որպես կանոն, նույն մարդիկ են։
Այո, Հայաստանում իսկապես էլ մթնոլորտն այդպիսին է։ Ոչ այնքան դրամատիկ, իհարկե, որքան ներկայացվում է սոցկայքերում ու լրատվամիջոցներում, բայց որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, կա։ Ու ժամանակ առ ժամանակ այստեղից-այնտեղից համերաշխության ու փոխադարձ հանդուրժողականության կոչեր են հնչում, որոնք, սակայն, որեւէ արդյունք չեն տալիս։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այն, ինչը հասարակության տարբեր շերտերի կոչ են անում հանդուրժել, իրականում հանդուրժելու բան չէ։
Օրինակ՝ երբ երկիրը թալանելով միլիոններ կուտակածներն այդ միլիոններով լրատվամիջոցներ են ֆինանսավորում ու բացահայտ կեղծ լուրերով իշխանություններին մեղադրում բոլոր մահացու մեղքերի մեջ, դրա ի՞նչը հանդուրժես։ Թե՞ հասարակությունը պիտի ասի «հա դե լավ, մարդիկ են՝ նեղվել են, որ իրենց թալանածը քթերից են բերում, հիմա սրան-նրան փող-բան են տալիս, որ իշխանությունների դեմ կեղծիքներ տարածեն, բայց նրանց նույնպես կարելի է հասկանալ՝ ընտանիք են պահում, եկեք մենք ներողամիտ լինենք, ըմբռնումով մոտենանք եւ հանդուրժենք այս ամենը»։ Կամ, օրինակ, կարո՞ղ է նորմալ հասարակությունը հանդուրժել, որ իշխանությունները փորձում են օրենսդրական ճանապարհով արմատախիլ անել քրեական ենթամշակույթը, իսկ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից մեկը քրեական բառապաշարով «ռազբորկաներ» է սկսում ու փորձում հենց դահլիճում «նակազատ անել» այդ նախաձեռնության կողմնակիցներից մեկին։
Նախկինների տեսանկյունից էլ այսօրվա իշխանությունների քաղաքականությունն է անհանդուրժելի։ Դե հա, հիմա իշխանություն են եղել, մի քիչ էլ փող են աշխատել (մեղր ծախողը մատը կլիզի), ծանոթ-բարեկամներին լավություն են արել, մեկ-մեկ էլ ընտրություն-բան են կեղծել, բայց դե ո՞վ չի արել, իսկ իրենք լավից-վատից յոլա են տարել, հիմա հանդուրժելո՞ւ բան է, որ այս նորերը եկել ու անցյալը փորփրում են։ Առանց հեգնանքի՝ նրանք անկեղծորեն հենց այդպես էլ մտածում են ու համոզված են, որ ներկա իշխանությունների պահվածքն անընդունելի է։ Ու քանի որ հաշտության եզրեր չկան՝ չեն հանդուրժում այս վիճակը։ Եթե իշխանություններն իրենց անցյալը չեն ներում, իրենք ինչո՞ւ պիտի ներեն իշխանությունների ներկան ու հանդուրժեն թեկուզ մանր-մունր սխալները։
Հասարակության որոշակի խավերի համար նույնպես իշխանությունների քայլերն անհանդուրժելի են։ Մարդիկ կան, ովքեր անկեղծորեն կարծում են, որ եթե իրենք հեղափոխության օրերին փակել են, ասենք, իրենց գյուղից շրջկենտրոն տանող ճանապարհը, ուրեմն վերջ, այսօրվա իշխանությունները պարտավոր են իրենց թույլ տալ անտառ կտրել, ձկնագողությամբ զբաղվել եւ այլն, եւ եթե այդպես չեն անում ու դեռ մի բան էլ պահանջում են ենթարկվել օրենքներին, ուրեմն երախտամոռ անբարոյականներ են, որոնց նկատմամբ որեւէ հանդուրժողականություն լինել չի կարող։
Մի խոսքով՝ փոխադարձ անհանդուրժողականության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում առայժմ «խաղի միասնական կանոնների» շուրջ համաձայնություն չկա։ Խնդիրն այն չէ՝ լա՞վն է այս կամ այն օրենքը, թե ոչ. ցանկացած օրենք, ցանկացած նորարարություն, ցանկացած բարեփոխում ունենում է եւ՛ կողմնակիցներ, եւ՛ հակառակորդներ։ Խնդիրն այն է, որ նախ համընդհանուր համաձայնություն պիտի լինի այն հարցում՝ Հայաստանն օրենքի՞ երկիր պիտի լինի, թե՞ զոռբայության։ Հենց որ այս հարցում համընդհանուր կոնսենսուս եղավ՝ անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտը կվերանա։ Որովհետեւ հասարակությունը կհանդուրժի բոլորին՝ բացի օրինախախտներից։ Ինչպես ցանկացած առողջ հասարակությունում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT