Նիկոլ Փաշինյանին արձագանքել է նաեւ ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել է նաեւ ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով բանակցային գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումը:

«Մեծարգո պարո՛ն վարչապետ Նիկոլ Փաշինյան. որպես Արցախի Հանրապետությունում առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին հայտ ներկայացրած նախագահի թեկնածու՝ արձագանքում եմ բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու Ձեր կոչին: Մեր քաղաքական թիմի, և համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։ Այս առթիվ հրապարակավ հանդես գալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, թե՛ որպես ԱՀ վարչապետ, թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար։ Ավելին՝  նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ, և առիթն օգտագործելով, նույն ասելիքս ուղղում եմ համայն հայությանն ու ողջ աշխարհին»,- գրել է ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թող Արցախի նախագահի թեկնածուներն ասեն՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, հարցադրմանն արձագանքել էր  ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը:

 

 

Տպել
1104 դիտում

Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են

«Երգ երգոց»-ն այլեւս եթեր չի՞ հեռարձակվելու. մեկնաբանում են Խորեն Լեւոնյանն ու ծրագրի պրոդյուսերը

Սիմոն Մարտիրոսյանը 2019թ. լավագույն ծանրորդների թվում 2-րդն է

Զինվորներին կսովորեցնեն, թե լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. ՊՆ-ն համագործակցում է ալպինիստների հետ

Բողոքի ակցիա եւ բերման ենթարկվածներ Արցախում՝ պատգամավորի թեկնածուի տեղեկանքն անվավեր ճանաչելու պատճառով (տեսանյութ)

2008-ից ի վեր առաջին անգամ մշակող արդյունաբերությունը ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է. վարչապետ

2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին

«Ռոման» հաղթել է «Գենտին». Մխիթարյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանից (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց

Իրանում այսօր ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ. 3 մարզերի մի մասում մառախուղ է

Սարչապետ գյուղում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ, ներսում՝ 300 կգ գարի և 500 կգ հացահատիկ

Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևորը մահացել է

Օգոստոսին Ծաղկունք գյուղում տեղի կունենա «Լավաշի օր»-ը

Երևանի Թբիլիսյան խճուղում ամբողջությամբ այրվել է «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենա

Երևանի Սարի Թաղ թաղամասում փլուզվել է տան արտաքին պատը. տուժածներ չկան

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին