Երևան
12 °C
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել եւ չի առգրավվել. «Փնտրում էին փաստաթղթեր, որոնք չէին կարող լինել իրականության մեջ, առնվազն՝ Հրայր Թովմասյանի բնակարանում»:
Հարցին՝ ի վերջո պաշտպանական կողմը ծանոթացավ դատարանի որոշմանը թե ոչ, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Ինչպես սկզբում ասել եմ, ինձ տրամադրվել է, ես ծանոթացել էի, չի տրամադրվել Հրայր Թովմասյանին եւ Միհրան Պողոսյանին: Պարոն Թովմասյանը խնդրեց, չտրամադրվեց, հատվածական ընթերցվեց, մենք միջնորդել, հորդորել, խնդրել ենք, որ ծանոթացնի, սակայն ծանոթացումը չի նշանակում, որ քննիչը ընթերցի իր ուզած հատվածները»:
Հարցին, թե Քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմաված, որ այդ որոշումը պիտի իրենց տրամադրվեր հենց այդ պահին, պաշտպանը պատասխանեց. «Կան դատարանների որոշումներ, ըստ որոնց՝ դատավարական ցանկացած փաստաթուղթ, որոնց կողմը իրավունք ունի ծանոթանալ, կարող է պատճենով տրամադրվել, մենք միջնորդեցինք մեր միջոցներով պատճենել, անձամբ ես նաեւ միջնորդեցի թույլ տալ լուսանկարահանել, սակայն քննիչը մերժեց»:
Լրագրողների մյուս հարցին, թե ինքը բնակարանում տեսանկարահանում անելու թույլտվություն ունե՞ր, պաշտպանը պատասխանեց. «Այստեղ հանրային եւ մասնավոր շահի հավասարակշռման խնդիր կա, մենք իրացրել ենք պարոն Թովմասյանի պաշտպանության իրավունքը»:
Ամրամ Մակինյանը նշեց, որ բողոքարկելու են ինչպես դատարանի որոշումը, այնպես էլ քննիչի գործողությունները:
Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանի բնակարանում վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում, ինչը պաշտպանների խոսքով՝ ուղեկցվում է խախտումներով: Մասնավորապես, նրանք պնդեցին, թե քննիչը թույլ չի տվել աբողջ ծավալով ծանոթանալ խուզարկության որոշմանը, ինչին րոպեներ անց արձագանքեց ՀՔԾ-ն՝ասելով, թե այդ պնդումը ապատեղեկատվություն է:
Նա, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT