Երևան
12 °C
ՀՀ շախմատի առաջնության քառակի չեմպիոն Մարիա Գեւորգյանն ուրախ է, որ շախմատում ոչ սպորտային պահվածքը պատժվում է: Այս մասին նա նշեց այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում: 2019 թ. օգոստոսին նա Թուրքիայից Sivas Buruciye Сhess Open միջազգային մրցաշարին մասնակցելու հրավեր էր ստացել, սակայն ավելի ուշ թուրք կազմակերպիչներից Մուսթաֆա Էրոգլուն Մարիային հայտնել էր, որ ադրբեջանցի մասնակիցների պահանջով հետ են վերցնում հրավերը: Սա մեծ արձագանք էր ստացել միջազգային մամուլում, ու ՖԻԴԵ-ն 1 տարով որակազրկեց Էրոգլուին:
«Ես շատ զբաղված էի, որ հետեւի: Անձնական... չեմ կարող ասել՝ այդքան կարեւոր է, որովհետեւ գործընթացը բավականին երկար է, ես էլ առաջիկայում կարեւոր մրցաշարեր ունեմ: Ինձ համար արդեն կարեւոր էր, որ թուրք կազմակերպիչը որակազրկվեց, ոչ թե որ հենց նա որակազրկվեց, այլ ընդհանուր, որ երեւույթը քննադատվում է ու պատժվում է միջազգային հանրության կողմից»,- ասաց Մարիան:
Առայժմ պատժվել է միայն կազմակերպիչը, իսկ ադրբեջանցի մարզիկներին ոչինչ չի եղել: Սրա վրա, սակայն, Մարիան չի կենտրոնանում: Նրա համար կարեւոր է միայն, որ արդար լուծում լինի ու սպորտը չտուժի նման երեւույթներից: Բացի այդ՝ նա նախընտրում է մտածել առաջիկա անելիքների մասին: 2020 թ. պահպանել է ՀՀ չեմպիոնի կոչումն ու իր տեղը հավաքականում: Վերջապես կմասնակցի շախմատի օլիմպիադային, որը կայանալու է օգոստոսին Մոսկվայում:

Մարիա Գեւորգյանը եւ Սմբատ Լպուտյանը
«Վերջապես կկարողանամ խաղալ օլիմպիադայում, որովհետեւ, երբ նախորդ օլիմպիադայի տարում հավաքականում էի, կայանալու էր Բաքվում, ու մենք չմասնակցեցինք: Այս տարի արդեն հավաքականի կազմում օլիմպիադայում հանդես կգամ»,- ասաց նա:
Ամեն դեպքում, եղած որակազրկումը կարող է միակ որոշումը չլինել: Հայաստանի շախմատի ֆեդերացիան կարծում է, որ ՖԻԴԵ-ն դեռ կշարունակի զբաղվել այդ հարցով: ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նշեց, որ ինչ-որ քննարկումներ դեռ պետք է լինեն:
«ՀՀ ֆեդերացիան հենց առաջին օրերից իր մոտեցումները ներկայացրեց ՖԻԴԵ-ին, եւ էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել: Ես, կարծում եմ, դեռ որոշ քայլեր կլինեն, որովհետեւ դեռ ինչ-որ քննարկումներ պետք է լինեն, դեռ դրանով ավարտված չէ: Ե՛վ ֆեդերացիան է հետեւողական, ե՛ւ ՖԻԴԵ-ն է հետեւողական»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Մարիայի հետ տեղի ունեցածը ոչ սպորտային քայլ է եղել:
Մարիա Գեւորգյանը, որն այսօր տեղի ունեցած ՀՀ տղամարդկանց եւ կանանց շախմատի 2020 թ. առաջնությունների մրցանակաբաշխության ժամանակ ստացավ իր ոսկե մեդալը, պատրաստվում է առաջիկա ստուգատեսներին: Այս տարի հայ մարզիկները, բացի օլիմպիադայից, ունեն նաեւ Եվրոպայի անհատական առաջնություն եւ մի շարք այլ միջազգային մրցաշարեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT