2020 թվականին Շիրակի մարզը 2 նոր փրկարարական ջոկատ կունենա

23/01/2020 schedule21:07

Նախ` երկար սպասված լավ լուրը, այնուհետ՝ 2019-ի ամփոփումը: Ընթացիկ տարում Գյումրիում եւ Ախուրյանում ԱԻՆ-ը նոր փրկարարական ջոկատներ կստեղծի: Դրանից զատ, տարվա ընթացքում նախարարությունը կշարունակի տեխնիկական վերազինումը:

Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը՝ Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ: Ըստ Օհանյանի, նախարարությունն ամեն ինչ անում է փրկարարական ջոկատների գույքային և շենքային պայմանների բարելավման համար: 2019 թվականին ԱԻ նախարարության կողմից նորոգվել են Մարալիկի և Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը: Այս տարի երկու նոր ջոկատները կստեղծվեն ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում:  

Հանդիպման ընթացքում առաջիկա անելիքների մասին խոսելուց հետո ՇՄ Փրկարարական վարչությունն ամփոփեց 2019 թվականը: Շիրակի մարզային վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը նշեց, որ 2019 թվականին մարզում գրանցվել է 749 արտակարգ դեպք, զոհվել է 25, վիրավորվել 499 մարդ: «Այսպիսով գրանցված արտակարգ դեպքերն աճել են 28, իսկ զոհերի թիվը 2 տոկոսով: Գրանցված դեպքերի մեծ մասը տեխնածին են»,- ասաց նա:

Նախորդ տարի մարզում 2018 թվականի համեմատությամբ աճել են հրդեհների եւ ՃՏՊ-ի դեպքերը: Հրդեհի 373 դեպք է գրանցվել: Տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետեւանքով նյութական վնասը կազմել է 47 մլն 890 հազ. 670 դրամ:

2019 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է ձնաբքի 3, կարկտահարության 15 դեպք: Կարկտահարությունից տուժել է մարզի 21 համայնքի 28 բնակավայր, վնասի չափը կազմել է 4 մլդ դրամ: Ըստ ՇՄ փրկարարական ծառայության ամփոփ տվյալների, անցած տարում Շիրակում բնակավայրերը տուժել են նաեւ ուժեղ քամու հետևանքով առաջացած ավերածություններից: Շմոլ գազից թունավորման դեպքերը 2018-ի համեմատությամբ աճել են 13-ով: Թունավորման 33 դեպք է գրանցվել: Արձանագրվել է նաև սիբիրյան խոցի 1 դեպք: Մեկ անձ տուժել է գայլերի, եւս մեկն էլ  կատաղած շների հարձակումից:

Արմենուհի Մինասյան

Տպել
1381 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)