Երևան
12 °C
Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը երեկ կեսօրից հացադուլ է անում իր տան բակին կից փոքր հէկերի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով:
Նա հայտարարություն էր տարածել հացադուլի դիմելուց մեկ օր առաջ՝ նշելով, որ եթե հէկերի շինարարությունը չկասեցվի 24 ժամվա ընթացքում, իսկ շինտեխնիկան տարածքից դուրս չբերվի 48 ժամվա ընթացքում, ինքը կսկսի հացադուլ: Քանանյանը նշել էր. «Քարվաճառի շրջանի վարչակազմին եմ հանձնել պահանջագիր՝ Քարվաճառի շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու, շինտեխնիկան կառուցման վայրերից հեռացնելու, արցախյան հէկաշինության բնապահպանական եւ ֆինանսական բնույթի հանցագործությունները քննելիք լայն ներկայացուցչականությամբ թափանցիկ հանձնաժողով ստեղծելու եւ այլնի վերաբերյալ»:
Այսօր Քանանյանը նշել է, որ երեկ երեկոյան հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ Արցախի կառավարության առաջարկով ժամանակավորապես դադարեցվել են Տրտուի (Թարթառի) վերին հոսանքի ավազանում ընթացող մի շարք հէկերի կառուցման աշխատանքները։ «Լիովին վստահելով Արցախի պետնախարարին՝ ես դույզն իսկ վստահություն չեմ տածում հէկերը կառուցող քրեական օլիգարխիայի հանդեպ, ուստի այսօր ջանալու եմ հավաստիանալ, որ աշխատանքներն, իրոք, դադարեցված են, իսկ շինտեխնիկան հեռացված է շինհրապարակներից։ Այնուհետեւ, առանց հացադուլից դուրս գալու, ես մեկնելու եմ Ստեփանակերտ՝ պետնախարարի հետ գործող եւ կառուցվող հէկերի շինարարության բնապահպանական եւ ֆինանսական հանգամանքներն ստուգելիք հատուկ հանձնաժողովի ձեւավորման սկզբունքների եւ լիազորությունների հարցը քննարկելու համար։ Եթե բանակցությունները պսակվեն հաջողությամբ, ապա նոր հնարավորություն կունենամ քննարկել հացադուլից դուրս գալու որոշումը»,- հայտարարել է նա։
Քաղաքագետը հավաստել է, որ հանձնաժողովի ստուգման աշխատանքներից ու պատշաճ մասնագիտական եզրակացության հրապարակումից առաջ որեւէ՝ ամենափոքր իսկ չափով շինարարության վերսկսման դեպքում կրկին դիմելու է հացադուլի եւ հանդես է գալու համընդհանուր դիմադրության կոչով։ «Քրեական օլիգարխիան պետք է քաջ գիտակցի, որ նրանք «քցելու» ոչ մի «շանս» չունեն»,- նշել է նա։
Քանանյանը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին, այդ թվում՝ Քարվաճառի դպրոցի ավագ դասարանների աշակերտներին, որ միացել էին ապօրինի հէկաշինության դեմ իր պահանջին: «Բոլորիդ խնդրում եմ առայժմ չդիմել դասադուլի՝ պայքարի այս արտահերթ միջոցը վերապահելով իսկապես ճգնաժամային պահերի»,- գրել է նա։
«Շնորհակալություն հարգարժան Քանանյանին հարցը բարձրաձայնելու համար»,- նշել է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը:
Արցախի ԱԳ նախարար, առաջիկա ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտնել է Ալեքսանդր Քանանյանի հետ իր հանդիպման ու մինչեւ ուշ գիշեր նրա հետ թե՛ առողջական վիճակի եւ թե՛ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հետ կապված հարցեր քննարկելու մասին։ «Ուրախ եմ արդեն իսկ սկսված բանակցությունների համար եւ հուսով եմ, որ դրանք հաջող ավարտ կունենան։ Կուզեի նշել նաեւ, որ Քանանյանը տեղեկացված է առաջիկա ընտրություններից հետո նոր կառավարության համար բնապահպանական հարցերի առաջնահերթության եւ հէկերի ու բնական պաշարների օգտագործման հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների արմատավորման մասին»,- գրել է նա։
Ալեքսանդր Քանանյանի պահանջին միանալու մասին է հայտարարել հաղորդավար, երգիչ, դերասան Գարիկ Պապոյանը: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Սիրելի ընկերներ, ես 2004-2006 թ. ծառայել եմ Քարվաճառում: Այնտեղ գրեթե չկար բնակչություն, բայց կար երազանք այն բնակեցնելու, քանի որ նույնիսկ առանց մարդկանց էլ՝ այնտեղ կար ԿՅԱՆՔ՝ գիտեք ինչո՞ւ: Որովհետեւ կար Թարթառ (Տրտու) անունով ԳԵՏ: Սա այն գետն էր, որի շնորհիվ զինվորները, այն ժամանակ դեռ չունենալով կոմունալ պայմաններ, միեւնույնն է, լողացած էին, մաքուր, կոկիկ ու թրաշված: Սա այն գետն էր, որի ափին նստում էին իրենց զինվորներին տեսակցության եկած ծնողները: Սա այն գետն էր, որը ձնհալից հետո վարարել գիտեր... Ու, հա, Քարվաճառը բնակեցնելու երազանքի մասին: Սա այն գետն էր, որը պիտի ջրեր Քարվաճառի նոր աճող կյանքը... Բայց 3 ամիս առաջ գնացի Քարվաճառ՝ ԳԵՏԸ ՉԿԱՐ... Ալեքսանդր Քանանյան, միանում եմ Ձեր պահանջին! Հէկերը մեզ զրկում են մեր բնության ԵՐԱԿՆԵՐԻՑ!!! Ընկերներ, խնդրում եմ ՄԻԱՆԱԼ եւ ՏԱՐԱԾԵԼ!!!»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT