Երևան
25 °C
Քաղաքացի Սամվել Հարությունյանը բաց նամակով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նշելով, որ (Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական) Արտաշես Թումանյանի միջամտությամբ իրենից խլել են բիզնեսները, վստահեցնում է, որ այսօր էլ իրավապահ համակարգն ամեն ինչ անում է՝ կատարվածը չբացահայտելու համար: Նա համոզմունք է հայտնում, որ այդ համակարգը ոչ միայն դիմադրում է հեղափոխությանը, այլեւ պատերազմ է հայտարարել:
«Մեծարգո պարոն վարչապետ,
2008թ ազատագրական պայքարին վանաձորցի մասնակիցների հետ եղել եմ Ազատության հրապարակում, պայքարել եմ ակտիվ՝ առանց հետևանքներին նայելու, չնայած ունեցել եմ բավականին մեծ ունեցվածք, եղել եմ գործարար: Մեծ վիրավորանք եմ ապրել, երբ Սերժ Սարգսյանի վասալները օրը ցերեկով սկսել են գումար բաժանել, և իմ աշխատասենյակի պատին փակցրել եմ Սերժ Սարգսյանի նկարը, նրա ինքնարժեքի սիմվոլ 5000 դրամը և ամեն առավոտ բարևել եմ նրան՝ թքելով այդ նկարի վրա: Մեր շարժումը արնաթաթախ ջախջախելուց հետո ֆինանսապես օգնել եմ բանտում հայտնված զինակիցներիս բանտարկյալներից մեկի միջոցով, որի անունը կհայտնեմ Ձեզ:
Հարգելի պարոն վարչապետ,
մեր պայքարը, իհարկե, վերահսկվել է իշխանության կողմից, նաև դասական ձևով՝ մեր շարքերում «стукач»-ներ ապահովելով: Մեզ հետ պայքարի մեջ եղած անձանցից, ինչպես պարզվեց հետագայում «стукач»-ը Արտաշես Սամվելի Թումանյանն է եղել: Կարծում եմ մեզ ջախջախելուց հետո նրա կարիերայի վերածնունդը կասկած չի թողնում: Արտաշես Թումանյանը իր աշխատասենյակում ինձ տալիս էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթների սկավառակները, հորդորում էր անպայման բաժանել, ակտիվ լինել, չնայած ես նրա հորդորելու ոչ մի կարիք չունեի:
Ես ոչ մեկի զինվորը չեմ եղել, ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել մասնակցել եմ իմ քաղաքացիական պարտքի դրդումով և հպարտ եմ դրանով: Լեւոնականի դիմակը հանելուց հետո Արտաշես Թումանյանը իր հավատարմությունը Սերժի իշխանությանը ապացուցելու համար իր զեկուցումների հետ փոխանցել է համապատասխան ատյաններին իմ լուսանկարը, որտեղ ես նկարված եմ հինգ հազար դրամանոց Սերժի ֆոնի վրա: Անձամբ Սերժի վաղեմի թշնամի է հայտնաբերել:
Թե ինչ են անում սրա համար գործարար, լուրջ ունեցվածքի տեր մարդուն, դուք ինձնից լավ գիտեք պարոն վարչապետ: Իմ դեմ հարուցվել է 4 քրեական գործ, ինձ կալանավորել են և փակել Նուբարաշենում և միայն համոզվելով, որ իմ հայտարարարծ հացադուլը ձևական չի և կարող է լուրջ խնդիրներ առաջացնել իշխանության համար, ինձ բաց են թողել, սակայն դատել և հանցագործի պիտակ կպցրել: Իմ տունը խուզարկել են, անօրինական հարկային ստուգումների և կեղծիքներ պարունակող դատական հայցերի հիման վրա ինձնից խլել են Լեռնապատի ռիոլիտների հանքավայրը, երկաթուղային բեռնատար կայարան, «Կարատ» և «Կոնկուրենտ» ընկերությունները, «Ստանկոմետ» ընկերության իմ բաժնեմասը և այս բոլորը իշխանությունը հանձնարարել է կազմակերպել հենց Արտաշես Թումանյանին:
Այսինքն կեղծիքների, խարդախություների սև գործը հանձնարարվել է նրան և այդ հանցագործությունների բացահայտման դեպքում պատասխանատվությունը պետք է կրի ինքը և իր կատարածուները: Հենց սա էլ սարսափեցնում է Թումանյանին և ստիպում ամեն կերպ խոչընդոտել հնարավոր բացահայտումներին:
Հարգելի պարոն վարչապետ,
պայքարի մեջ մտնելիս ես չեմ էլ կասկածել, որ պարտության դեպքում դա իր հետևանքներն է ունենալու և ավելի վատն եմ սպասել, քան ստացել եմ, ոչ մի արածիս համար չեմ զղջում և հպարտանում եմ: Հպարտանում եմ առանձնապես նրանով որ պայքարի մասնակից եմ դարձրել 2008 թ իմ 8 տարեկան որդուն, որը օպերաի մոտ տեղադրված վրաններին մոտենալիս բարձր արտասանում էր «лишь тот достоин жизни и свободы, кто каждый день идет за них на бой»: Այսօր իմ որդին հայրենասեր և օրինապաշտ երիտասարդ է:
Հեղափոխության հաղթանակից հետո վստահ լինելով, որ ՀՀ ում գերակայում է օրենքը, բազմաթիվ անգամ փորձել եմ վերականգնել իմ իրավունքները և ապրել աշխատավորի կյանքով, սակայն ապարդյուն: Վերջին անգամ Ձեզ դիմելուց հետո, նոյեմբեր ամսին ինձ հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել են, որ Ձեր հանձնարարականով իմ հարցով զբաղվում է անձամբ ՀՀ գլխավոր դատախազը, հավաստիացրել են, որ բոլոր խնդիրներս պետք է լուծվեն Օրենքի սահմաններում, ես էլ հավատալով՝ շատ մեծ ինֆորմացիա եմ տրամադրել գլխավոր դատախազին ուղղված իմ հաղորդման մեջ՝ վստահ լինելով, որ ճիշտ կատարվող քննությունը կապահովի իմ իրավունքների վերականգնումը և կնպաստի մի քանի հանցագործներից և կոռուպցիոներներից ոչ պակաս քան 10 մլն ԱՄՆ դոլար վերադարձնել բյուջե:
Հարգելի պարոն վարչապետ,
օրեր առաջ Դուք ասացիք, որ համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Այն ինչ ես տեսել եմ վերջին մեկ ամսում, ինձ պարտավորեցնում է զեկուցել Ձեզ, որ ՀՀ իրավապահ համակարգը ոչ թե դիմադրում է հեղափախությանը, այլ պատերազմ է հայտարարել բարեփոխումներին և գրոհի է անցել: Լոռու մարզի դատախազության և Վանաձորի ոստիկանության կողմից կատարվող «քննությունները» բացարձակ կեղծիքներ են, հակապետական են և հանցագործ: Սարսափելին այն է, որ մատնացույց անելով Ձեզ, հայտարարելով, որ քննություն է իրականացվում ՀՀ գլխավոր դատախազի անձնական հսկողության տակ, Լոռու մարզի դատախազությունը նախկինում կատարած հանցագործությունները չբացահայտելու նպատակով կատարում է այնպիսի գործողություններ, ինչպիսին ես նույնիսկ անցյալում չեմ տեսել:
2008թ մեր շարքերը խցկված դավաճանը այսօր իրավապահների վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան իշխող քաղաքակա ուժը: Ինչո՞վ է Թումանյանը ճնշում իրավապահներին: Կաշառքո՞վ: Իր ունեցած թղթապանակներո՞վ: Իսկ ի՞նչ տարբերություն: Սա կոռուպցիա է և վերջ:
Պարոն Վարչապետ, հեղափոխությանը մարտահրավեր է նետվել, ես հայտնաբերել եմ այդ մարտահրավերի Լոռու մարզային շտաբը, ընդունել եմ այդ մարտահրավերը և արդեն արել եմ իմ առաջին քայլը: Հաղորդում եմ ներկայացրել իրավապահների կատարած հանցագործության մասին:
Իրավապահների բացահայտ դեմարշը քաղաքական իշխանության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին, ես՝ հպարտ և դուխով քաղաքացի Սամվել Հարությունյանս, գնահատում եմ որպես քաղաքական դիվերսիա և պարտավորություն եմ վերցնում ապացուցել այն:
Խնդրում եմ ընդունել ինձ, քանի որ խնդիրն ինքը տեղափախվել է քաղաքական դաշտ և չի կարող իրավապահների քննության առարկա լինել:
Մեծարգո պարոն վարչապետ, ես գիտակցում եմ, թե որքան պատասխանատու է վարչապետի առջև մեղադրել բարձրաստիճան իրավապահների և պատրաստ եմ ստանձնել այդ քաղաքացիական պարտավորությունը»:
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը
Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով
Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է
Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ
Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ
Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը
Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան
© 2024 Հայկական ժամանակ