Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում․ ՀՀ արտգործնախարար

«Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ եւ մենք բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում, անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում»․ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանն ընդառաջ անդրադառնալով Ադրբեջանում սպասվող ընտրություններին եւ Արցախի հարցով բանակցությունների վրա այդ ընտրությունների հնարավոր ազդեցության վրա՝ այսօր այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Պատգամավոր Սոս Ավետիսյանը հետաքրքրվեց նաեւ, թե հանդիպման օրակարգում նախատեսվա՞ծ են հումանիտար ծրագրերը։ Նախարարն ասաց, որ հումանիտար ծրագրերը շատ էական մասն են կազմում բանակցային գործընթացի փաթեթում․
«Ես կուզեմ ընդգծել՝ մենք միշտ կարեւորել ենք խաղաղությանը նպաստող միջավայրի այդ կարեւոր բաղադրիչը բանակցային փաթեթում։ Այդ բաղադրիչն ունի երկու մաս․ մեկը վերաբերում է էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործառույթներին, որի մեջ մտնում են ե՛ւ զինադադարի ամրապնդման պահանջները ե՛ւ հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը ե՛ւ այլ կարեւոր բաղադրիչներ։ Մենք ունենք որոշ արդյունքներ, մենք ունենք գործող ուղիղ գիծ, որը երկրների ղեկավարերի անմիջական պայմանավորվածության արդյունքն է եւ դա պահպանելը, ամրապնդելը նույնպես չափազանց էական նպատակ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ չափազանց կարեւոր է անդրադառնալ հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու գործառույթին։ Այդ առումով, ըստ նրա, էական է ընկալել, որ առանց իշխանությունների կողմից այդ գործընթացի քաջալերման որեւէ դրական արդյունքի հասնելու սպասելիքը այդքան լ արդարացված չէ։

Մնացականյանը նկատեց, որ մենք ունենք լրագրողների փոխանակման ծրագրի դրական օրինակը, որը մեզ հնարավորություն է տալիս մտածել, թե ինչպես կարող ենք շարունակել ծրագրերը, որպեսզի հանենք խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ միջավայրի։

Ավելի ուշ նախարարը նշեց, որ խաղաղությանը նպաստող միջավայրի երկրորդ կարեւոր բաղադրիչը բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության ապահովումն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2081 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ