Առաջիկա օրերին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ. թեկնածուին առաջադրվելիք պահանջները վերանայվում են

Երեւանի պետական համալսարանում հունվարի 30-ին կհրավիրվի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում կլինի նաեւ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցը: Նիստի օրը դեռ նախնական է եւ հնարավոր է փոփոխվի: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ այդ օրը մրցույթ հայտարարելուց հետո բուն ընտրությունը հնարավոր կլինի անցկացնել 50-60 օր անց: Ինչպես հավելեց Մուրադյանը, սպասվող նիստի օրակարգում գլոբալ հարցեր չկան, կլինեն միայն աշխատանքային քննարկումներ:

Նշենք, որ Գեղամ Գեւորգյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար է ընտրվել 2019 թվականի մայիսի վերջին: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ռեկտորի ընտրության հարցն օրակարգում չէր ներառվել եւ որոշվել էր հարցի շուրջ քննարկում իրականացնել տոներից հետո՝ հունվարի վերջին։

Անդրադառնալով այս ամիսների ընթացքում ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ չհայտարարելու պատճառներին՝ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը հիշեցրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծ, որի ընդունմանն էլ այս ընթացքում սպասել են: Եթե օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովի կողմից ընդունված լիներ, ապա ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կկազմակերպվեր ըստ նոր օրենքի: Բայց քանի որ հարցը երկար է ձգվում, որոշվել է ընտրություններն անցկացնել այսօր առկա օրենքի սահմաններում:

Մուրադյանը նաեւ հավելել էր, որ մինչեւ ռեկտորի ընտրությունը, համապատասխան կանոնակարգում որոշակի փոփոխություններ կարվեն, եւ կնորացվեն արդեն հնացած որոշ դրույթներ: 

Հետագայում այդ նպատակով ստեղծված հանձնախմբի կազմում են Գեւորգ Մուրադյանը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Ափոյանը, հանձնախումբը նիստ է գումարել, որտեղ քննարկել են մի քանի դիտարկումներ: Դրանցից մեկը վերաբերում է թեկնածուի փորձառությանը, որպեսզի հանրային բուհի ռեկտորի պաշտոնում ընտրվի այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան, բուհում դասավանդման, կա՛մ գիտական, կա՛մ վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժ եւ բարձրագույն կրթության կամ գիտության ոլորտի առնվազն 5 տարվա փորձ: Հիշեցնենք, որ ներկայիս իրավական ակտերի համաձայն՝ ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան:

Ափոյանի խոսքով՝ օրերս նախատեսվում է եւս մեկ նիստ անցկացնել:

Տպել
2338 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»