Երևան
12 °C
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել բանաձեւին, որը օրենսդիր մարմնի վերին պալատին հնարավորություն կտա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու (իմփիչմենտի) գործն անցկացնել արագացված ընթացակարգով:
Ամերիկյան լրատվամիջոցները նշված բանաձեւի քվեարկությունը ցուցադրել են ուղիղ եթերում:
Քվեարկությունն ընթացել է խիստ կուսակցական ձայների հաշվարկով. 53 հանրապետական սենատորներ կողմ են քվեարկել արագացված ընթացակարգ սահմանելու մասին բանաձեւին, 47 դեմոկրատ սենատորներ՝ դեմ:
Իմփիչմենտի քննության ժամկետն ու հաջորդականությունը կանոնակարգող նախաձեռնության հեղինակը Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելն Է (Քենթուքիի նահանգ): Նա հայտարարել է, որ տրամադրված է Թրամփի իմփիչմենտի գործն անցկացնել հնարավորինս սեղմ ժամկետներով, արագացված ընթացակարգով, որը հանգուցալուծվելու է Թրամփի արդարացմամբ:
Ենթադրվում է, որ գրեթե կանխատեսված ավարտով այս ամբողջ գործընթացը Սենատում կընթանա շուրջ 2 շաբաթ: Նախաձեռնությունը Սենատի դեմոկրատ կեսի կտրուկ քննադատությանն է ենթարկվել:
Սենատում Թրամփի իմփիչմենտի գործն ընթանալու է գրեթե դատավարության նման՝ մեղադրող կողմով, պաշտպաններով ու դատավորներով: Ավելի վաղ հրապարակված փաստաթղթի համաձայն՝ հանրապետականները Թրամփի պաշտպանության կողմից հանդես եկող փաստաբաններին եւ Ներկայացուցիչների պալատի կողմից ընտրված մեղադրողներին 3 աշխատանքային օրվա ընթացքում 24 ժամ են տալու՝ իրենց փաստարկները ներկայացնելու համար: Այնուհետ 16 ժամ է նախատեսված, որպեսզի կողմերը պատասխանեն սենատորների հնչեցրած հարցերին: Այս գործընթացը չի սահմանում աշխատանքային օրերի հստակ ժամկետներ:
Այս ամենից հետո ընթանալու են 4-ժամանոց բանավեճեր, որոնց նպատակն է լինելու հասկանալ, թե անհրաժե՞շտ է արդյոք հրավիրել լրացուցիչ վկաների կամ քննել հավելյալ փաստաթղթեր: Եթե վկաներ չհրավիրվեն, Կոնգրեսի վերին պալատը կքվեարկի մեղադրանքի յուրաքանչյուր 2 հոդվածի համար առանձին:
Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քննադատել էր հանրապետականների հեղինակած բանաձեւը՝ արագացված ընթացակարգի վերաբերյալ: Նա նշել էր, որ այդ նախաձեռնությամբ վկաների ու փաստաթղթերի կարեւորությունն անտեսվում է:
Խոսնակի դիրքորոշումը պաշտպանել է Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը՝ հանրապետականների նախաձեռնությունը ազգային խայտառակություն որակելով: Նա առաջարկել է բանաձեւում փոփոխություններ մտցնել՝ Սպիտակ տնից, Պետդեպարտամենտից ու Պենտագոնից համապատասխան փաստաթղթեր հավաքելու համար ժամանակ ունենալու համար:
Իր հերթին հանրապետական Միտչ Մակքոնելին հայտարարել է, որ ամեն կերպ ճնշելու է դեմոկրատների ցանկությունները, եթե անգամ անհրաժեշտ լինի ամբողջ գիշեր Սենատում մնալ՝ արագացված ընթացակարգի որոշումն իրականություն դարձնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT