Երեւանի ամառանոցներից մեկից գողություն էր կատարվել

22/01/2020 schedule14:50

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13:55-ին, ոստիկանության Էրեբունու բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 7-ի ժամը 12.50-ից մինչև դեկտեմբերի 30-ի ժամը 13:50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կոտրելու միջոցով, Էրեբունու 2-րդ զանգվածում գտնվող իր ամառանոցի նկուղից գողացել են տրակտորի շարժիչ, 4 վերամբարձիչ և անվադող:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողների ինքնությունը:

Հունվարի 21-ին կասկածվողներից երկուսը հայտնաբերվել և բերման են ենթարկվել Էրեբունու բաժին:
Գողոնը մասամբ առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
287 դիտում

Պողոս Պողոսյանի եղբորորդին քիչ հավանական է համարում, որ նրան կպատժեին առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի

Ծխախոտ կամ այլ իրեր մեքենայից գցելու դեպքերը տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվում են. ՃՈ պետ

Բռնության կոչերը քրեականացնելու նախագծի ընդունման դեպքում պիտի արգելվի վաճառել Հիտլերի «Իմ կյանքը» գիրքը․ Վարդանյան

Վանաձորի բնակիչը գողացել էր թոշակառու հոր խնայողությունը

Տեսախցիկներով կարող ենք տեսնել, թե ով է մեքենայի ղեկին, ուստի բալ վաճառողները կբացահայտվեն. ՃՈ պետ

Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելի հարակից ժայռերից քարաթափում է գրանցվել

Կունենանք անկառավարելի վարակ եւ մեծ թվով պացիենտներ. ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում

Մասիս Մայիլյանը հայտարարել է քարոզարշավի մեկնարկի մասին

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է չայցելել Իրան, Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա եւ Ճապոնիա

Վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդը դանակահարել էր եղբորը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Թորոսյան

Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց դատակոչել Պողոս Պողոսյանի դիակի եզրակացություն տված փորձագետին

Թրամփը դատի է տվել New York Times-ին. պահանջում է տեղեկատվության հերքում եւ մի քանի մլն դոլար

Օրենքներն արհեստականորեն այնքան են բարդացվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն. Սինանյան

Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը Երեւան քաղաքում նվազել է, հանրապետությունում՝ աճել. ՃՈ պետ

Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց արգելել ԶԼՄ-ների կողմից դատական նիստի տեսա եւ լուսանկարահանումը

Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԼՀԿ-ն դատի է տվել Լեւոն Զուրաբյանին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին