Հայ երիտասարդները միջազգային օլիմպիադայից 18 մեդալով են վերադարձել. նրանք մտադիր են ուսանել արտերկրում, բայց վերադառնալ

Հաղթական ավանդույթները Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում եւ «Քվանտ» վարժարանում շարունակվում են: Հայ պատանիները Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 18 մեդալով:

Միջազգային օլիմպիադան տեղի է ունեցել հունվարի 8-14-ը: Ֆիզմաթ դպրոցից մրցույթին մասնակցել է 16 հոգի, որոնցից 12-ը մեդալակիրներ է դարձել: Նրանք նվաճել են 4 արծաթե, 8 բրոնզե մեդալներ: Իսկ «Քվանտ» վարժարանի 10 մասնակցից 6-ը նվաճել են 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ:

Արտերկրում սովորելուց հետո կվերադառնա եւ կբարելավի այստեղ տիրող վիճակը

«Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ոսկե մեդալը ցույց տվեց՝ նշելով, որ օլիպիադայի առաջին օրվանից ցանկությունը հստակ էր. պետք է ոսկի լինի: «2-րդ օրն այնքան էլ լավ չգրեցի, բայց վերջում ոսկին եղավ, փակման ընթացքում հիվանդ էի, չէի գնացել, ինձ զանգեցին, ասացին, որ ոսկի է, շատ ուրախացա»,- նշեց մեդալակիրը՝ հավելելով, որ այդ մակարդակին հասել է օլիմպիական խմբակներ հաճախելու եւ տարիների ընթացքում իր հետ աշխատող մասնագետների շնորհիվ:

Ալեքսանդրը վարժարանում սովորում է 7-րդ դասարանից, հենց այդ տարիքից էլ հետաքրքրություն է առաջացել ինֆորմատիկայի նկատմամբ: Ընդգրկվել է խմբակներում եւ մասնակցել օլիմպիադաների:

Պատանին դեռ հստակ չի որոշել՝ ինչ մասնագետ է դառնալու, սակայն կրթությունը կշարունակի արտերկրում եւ կվերադառնա՝ իր աշխատանքով բարելավելու «Այստեղ տիրող վիճակը»:

Նախկինում գրանցած արդյունքներն այնքան էլ լավը չէին

Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Էլեն Պետիկյանը բրոնզե մեդալի է արժանացել: Նա նույնպես հետաքրքրվել է մաթեմատիկայով, սովորելու հենց սկզբից հաճախել օլիմպիական խմբակների եւ մասնակցել օլիմպիադաների: Նրա խոսքով՝ նախկինում միջազգային հարթակում մասնակցել է մրցման, սակայն արդյունքներն իրեն այնքան էլ չեն գոհացրել:

Էլենը վստահ է՝ հետագայում մաթեմատիկայի ոլորտում է աշխատելու, բայց ինչ մասնագիտությամբ՝ դեռ հստակ չէ: Նա նույնպես ծրագրում է ուսումն արտասահմանում շարունակել, սակայն աշխատել հայրենիքում:

Ազատ ժամանակ նաեւ երաժշտությամբ է զբաղվում

«Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լորետա Արզումանյանը վերադարձել է արծաթե մեդալով: Նա վարժարան ընդունվելուց հետո մասնակցել է մարզային եւ հանրապետական օլիմպիադաների եւ խոստովանեց. «Սկզբում արդյունքներս այնքան էլ լավը չէին, բայց հետո սկսեցի բարելավել, սա իմ 2-րդ մեդալն է, առաջինը եղել է մեգապոլիսների օլիմպիադայից»:

Օլիպիադաները, խնդիրներ լուծելը Լորետայի միակ հետաքրքրությունները չեն, ազատ ժամանակ սիրում է նաեւ երաժշտությամբ զբաղվել, ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:

Ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, օլիմպիադայում Հայաստանի թիմի ղեկավար Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ իրենց հաստատությունը Ժաուտիկովյան օլիմպիադայի բացման տարվանից՝ 2005 թվականից, մասնակցել է եւ երբեք դատարկաձեռն չի վերադարձել. մինչ այսօր ընդհանուր առմամբ նվաճել է 7 ոսկի, 36 արծաթ եւ այս տարի թիմային պայքարում ներկայացված պետությունների մեջ եղել է 4-րդ տեղում:

«Միջազգային հարթակում հանդես գալը եւ մեդալներ նվաճելն իրենց համար հստակ ճանապարհ է հարթում՝ բազմաթիվ բուհեր ընդունվելու, ընդհուպ անվճար սովորելու հնարավորությամբ»,- նշեց Գրիգորյանը:

«Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ, թիմի ղեկավար Էդգար Վարդանյանի փոխանցմամբ՝ օլիպիադայի ժամանակ քննությունը եղել է 3 առարկաներից՝ ֆիզիկա, մաթեմատիկա եւ ինֆորմատիկա: Յուրաքանչյուրն անցկացվել է 2 փուլով:

Նրա խոսքով՝ աշակերտների մեծ մասին հաջողվել է խնդիրները հաղթահարել: Համեմատելով մեր հարեւան երկրների հետ՝ Հայաստանի արդյունքները բավականին լավն են:

Վերջին 2 տարիներին օլիպիադայում աղջիկների մասնակցության առումով առաջընթաց ունենք: Ըստ Վարդանյանի՝ արդեն 2 տարի է՝ մեր թիմում մասնակցում է 3 աղջիկ, եւ 3-ն էլ վերադառնում են մեդալներով:

«Դրական տեղաշարժ է, որ աղջիկների հետաքրքրությունը բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ մեծանում է»,- նշեց թիմի ղեկավարը՝ հավելելով, որ հետագայում այս մեդալներն աշակերտներին կարող են շատ օգնել այլ բուհեր ընդունվելու հարցում:

Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ Ժաուտիկովյան օլիպիադան միջազգային վարկանիշ ունի, եւ ցուցաբերած արդյունքն օլիպիական խմբակի ղեկավարների պատիվն է, քանի որ նրանք բարեխղճորեն կատարում են իրենց գործը: Այդ խմբակները մարզում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Տիգրան Մարգարյանը:

Ուսուցիչը թեեւ հստակ չհիշեց, թե անցած տարի իրենց դպրոցի աշակերտներն ինչքան մեդալներ էին բերել, սակայն քանակից ելնելով՝ ցուցանիշը 60 տոկոսից բարձր է եղել: Իսկ առջեւում՝ մարտ ամսին, Կովկասյան օլիմպիադան է: Ամռանը կանցկացվի Միջազգային օլիպիադան, որոնցից եւս ուսուցիչների ակնկալիքները մեծ են:

Տպել
1147 դիտում

Ժնևում կողմերը պայմանավորվել են չհարվածել քաղաքացիական բնակչությանը, փոխանցել իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցուցակը

Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ավելի քան 7 ժամ տեւած հանդիպումը

Ադրբեջանից վերադարձված գերին մանրամասներ է պատմում մյուս գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին (տեսանյութ)

Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որը զանգվածային ոչնչացման բնույթ ունի. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թեւոսյան

Եթե Ադրբեջանը կընկնի մեր իշխանությունների ոտքերը՝ թող գան, եթե ոչ, պիտի չհոգնենք կռվից, մինչեւ Քուր գնանք. Ռ.Պետրոսյան

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը Արցախ այցի համատեղ հրավեր են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ. ՊՆ ներկայացուցիչ

Լեգիոներների սահմանափակում. ինչպես են թիմերը լուծում խնդիրը

Կապանի Դավիթ բեկ բնակավայրում այսօր մարտական գործողություններ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին․ Արմենպրես

Հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա տղամարդ. 6 խաղաղ բնակիչ վիրավոր են. Արցախի ՄԻՊ

Դավիթ Տոնոյանը եւ Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը քննարկել են ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան.ԿԳՄՍՆ

Արսեն Թորոսյանը Գեղարքունիքում ծանոթացել է վիրավոր զինվորների և կորոնավիրուս ունեցող պացիենտների բուժման ընթացքին

Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել

«Մեր օգնությունը բանակին այսօր առավել քան երբեւէ պետք է»․ քաղաքացին իր անձնական ավտոմեքենան կնվիրաբերի բանակին

1000 դրամների շեմը վերանայելու հարցով քննարկումներ են սկսվել. «կընտրվի այն մոտեցումը, որը լավագույն լուծումը կլինի»

ԱԻՊԾ տնօրենին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում. համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են