ԲՀԿ-ական չորս պատգամավորներ հեռացվեցին մինչեւ այս օրվա ավարտը կայանալիք նիստերից

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարգապահական միջոց կիրառեց ԲՀԿ-ական պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ։

Նրանք ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հեռացվեցին մինչեւ այս օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ այդ ընթացքում զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։

ԱԺ նախագահը կարգադրիչներին խնդրեց ապահովել կարգապահական միջոցի կատարումը։

Հիշեցնենք՝ քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը օրինագծի հրապարակման հենց առաջին օրվանից դեմ է արտահայտվել ու անհասկանալի համարել առաջարկվող կարգավորումը, այսօր ԱԺ-ում այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։

Պետրոսյանը, մասնավորապես, ասաց, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրության սկզբունքից։ Նա դժվարանում է հասկանալ, թե ինչու է կառավարությունն այս պայքարը գերակայություն հռչակել, որովհետեւ իր համար անորոշ պայքար է։

«Էդ գողական աշխարհը ես չգիտեմ՝ ինչ է նշանակում, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել»,- ասաց ԲՀԿ-ականը՝ ապա արդարադատության նախարարին դիմելով՝ ասաց՝ մի խորհուրդ է ուզում տալ․

«Էդ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեիք»։

Ըստ ամենայնի՝ հենց այս նախադասությունը բարկացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

Նա իր ելույթում ասաց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պիտի ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, իր ձեւակերպմամբ, «այս խայտառակ պահվածքի համար»։ Բաբաջանյանն ԱԺ նախագահին կոչ արեց, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին։ Պատգամավորի ելույթի ժամանակ ԲՀԿ-ականները տեղից ռեպլիկներ արեցին, Բաբաջանյանն էլ բարձր տոնով գոչեց՝ «Լռե՛ք, երբ ես խոսում եմ»։

Երբ նա ավարտեց ելույթն ու նստեց իր տեղում, ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Արթուր Դալլաքյանը, Արման Աբովյանն ու Ջանիբեկ Հայրապետյանը, գնացին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ «հաշիվ պահանջելու»։ ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց, «Իմ քայլ»-ի պատգամավորները մի կերպ հանդարտեցրին մթնոլորտը։

Տպել
7389 դիտում

Թուրք-իրանական սահմանին գազատարի պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ)

Մանվել Գրիգորյանը տանն է, բայց վիճակը շարունակվում է գնահատվել շատ վատ. պաշտպան

Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի

Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին

Կաշառք, սպանության փորձ, ծեծ, մաքսանենգություն, լիազորությունների չարաշահում. ոստիկանության ամփոփագիրը

Վթար Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. վարորդը մահացել է

ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օրինագծերի վերաբերյալ

Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևան. Գեւորգ Դերձյան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. քաղաքապետ

ՀՀ զինված ուժերը դիմելու է իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով

14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է, և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար