Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Ծանր հոդվածներով մեղադրվող ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում, ըստ էության, փոփոխություն չկա, միայն մի փոքր դրական տեղաշարժ։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին «Նաիրի» ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայությունից։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ հունվարի 15-ի առավոտյան, Գրիգորյանին ծանր վիճակում ՔԿՀ-ից տեղափոխել էին Նաիրի ԲԿ։ 

Բժշկական կենտրոնից մեր հարցին ի պատասխան՝ ասացին, որ Գրիգորյանը շարունակում է շնչել ինքնուրույն, սակայն դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա շաքարը նորմայից բարձր է, տատանվում է։ Գիտակցություն ունի։ Թե դեռ որքան կմնա վերակենդանացման բաժանմունքում, ԲԿ-ից հստակ պատասխան չտվեցին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Մինչ այդ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի պատճառը Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նոր տեղեկություններն էին:

Տպել
770 դիտում

Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով առաջին նիստի օրը հայտնի է

Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Թալինում «Mercedes C» ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ կա տուժած

COVID-19-ի հետազոտման շարժական լաբորատորիան կգործարկվի այսօրվանից՝ հետազոտելով 99 տոկոս ճշտությամբ

Մահվան դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում. պացիենտը եղել է 93 տարեկան

Աշխարհահռչակ Ռոնալդինյոն 1.6 մլն դոլար գրավ է վճարել, որ բանտում մնալու փոխարեն տնային կալանքի ենթարկվի

Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք. գրանցվել է 1 նոր մահ. վարչապետ

Կորոնավիրուսով վարակված արցախցու հետ շփված 20 անձ է մեկուսացվել, ինքնամեկուսացած է ամբողջ գյուղը

ՌԴ-ն արտահանձնում է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանին

Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ

Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում. 3 վիրավոր կա

Հրդեհ Ագարակ գյուղում. տուժածներ չկան

6 ժամով լույս չի լինելու Վայոց ձորի մարզի մի մասում

Բեռնատար ավտոմեքենան Մեծ Մասրիկ գյուղի մոտ շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

Հրդեհ Աշտարակ քաղաքում. այրվել է վագոն-տնակ

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք