«Գրեմի» մրցանակի ղեկավարին հեռացրել են. նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

«Գրեմիի» մրցանակաբաշխությունից 10 օր առաջ ԱՄՆ ձայնագրման արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի նախագահ եւ գործադիր տնօրեն Դեբորա Դուգանը ժամանակավորապես հեռացվել է: Այս մասին հայտնում է Variety պարբերականը: Նշվում է, որ պաշտոնյան, որը նաեւ զբաղվում էր «Գրեմի 2020»-ի կազմակերպչական աշխատանքներով, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Ըստ լրատվամիջոցի՝ Դուգանին մեղադրել է կազմակերպության բարձրաստիճան կին պաշտոնյաններից մեկը, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանքներ են, եւ ով է ներկայացրել: Կազմակերպությունում ծառայողական քննություն է անցկացվում: Այդ ընթացքում ղեկավարի պաշտոնակատարը կլինի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարվի Մեյսոն կրտսերը:

61-ամյա Դուգանն ակադեմիայի առաջին կին ղեկավարն է: Նա պաշտոնն ստանձնել է 2019 թ. օգոստոսին: Իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ցանկանում է փոփոխություններ անել, որպեսզի մրցանակն ավելի բազմապլան դառնա: Նրա այդ ցանկությունը շատերը բացասաբար են ընդունել, քանի որ ակադեմիան միշտ պահպանողական կազմակերպություն է եղել:

«Գրեմիի» մրցանակաբաշխությունը հունվարի 26-ին է: Անցկացվելու է Լոս Անջելեսի «Ստեյփլզ սենթր» մարզահամերգային համալիրում:

Տպել
928 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ստուգվել են զինծառայողների կրակի վարման հմտությունները

Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին

Փրկարարները շարունակում են որոնել Ներքին Խնձորեսկ գյուղի 30-ամյա բնակչին

Ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել 1991 ստորաբաժանման կազմում ծառայության անցնելու մրցույթներին

Կարեն Խաչատրյանի կալանք ժամկետը երկարացվել է երկու ամսով

Քաղաքացու փաստաթղթերը կընդունի մեկ աշխատակից, թոշակ նշանակելու որոշում կկայացնի մեկ ուրիշը. որ «շնորհակալություն» չլինի

Օրենքն արհամարհած ունեմ. ոստիկանությունը բերման է ենթարկել աղջկան (տեսանյութ)

Դիլիջանում հաճախորդը բռունցքով խփել է մատուցողուհու գլխին. բերման է ենթարկվել Հաղարծին գյուղի 24-ամյա բնակիչը

Ինքնաձիգ, հրացաններ, ատրճանակ. ոստիկանության բաժիններում հրազեններ են հանձնվել (տեսանյութ)

Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են սերտ համագործակցությամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄԷ դեսպանի հետ

ՊՆ վարչական համալիրում կայացել է Դավիթ Տոնոյանի և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը

Վաղը հայտնի կդառնա Հայաստանի ֆուտբոլի Գավաթի խաղարկության հաղթողը. եզրափակիչ եզրափակչից առաջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին

Շնչառական հիվանդություններ ունեցողները հանրային բաց վայրերում կարող են դիմակ չդնել (տեսանյութ)

Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում. ՀՀ ՀՔԾ

Բոլոր ռեստորաններն էլ կարող են աշխատել. արգելվում են կենդանի կատարումները, պարերն ու սերտ շփում ենթադրող միջոցառումները

Հուլիսի 31-ին հրավիրվել է ՀՀ դատավորների հերթական ժողով

Բուժանձնակազմերի երկու առաքելություններն էլ Հայաստան են եկել իշխանությունների հրավերով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին (տեսանյութ)