Գագիկ Ծառուկյանի վագրը՝ «ինստագրամահայուհու» խաղալիք (լուսանկարներ). Econews

ՀՀ-ում անազատության մեջ պահվող վայրի կենդանիները շարունակվում են օգտագործվել որպես զվարճանքի միջոց, քանի որ բացակայում են խիստ կարգավորող իրավական նորմերը, և չկա պատշաճ վերահսկողություն խնդրի նկատմամբ: Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի երիտասարդ «ինստագրամահայուհի», որը կենդանուն օգտագործում է որպես «դեկորացիա» և զվարճանքի միջոց:

Հանրային բաց համացանցային տվյալների ուսումնասիրության /lilushik551official/ արդյունքում հայտնաբերում ենք լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ վզկապով հզոր գիշատիչ կենդանու՝ բենգալյան վագրի ձագն օգտագործվում է իբրև ֆոտոսեսիայի գրավիչ աքսեսուար: Ակնհայտ է, որ տեսանյութերում կենդանին դրսևորում է անհանգիստ վարք: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկություններով՝ երիտասարդ աղջկա «խաղալիքը» ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին է «պատկանում», ավելի ճիշտ՝ վերջինիս «պատկանող» գիշատիչների նոր սերունդն է՝ ծնված «Ծառուկյանի օջախում»: Առհասարակ, Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիների թվաքանակի և տեսականու մասին արդեն վաղուց են «լեգենդներ» հյուսվում, ուստի ոլորտի լիազոր մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ ղեկավար Էրիկ Գրիգորյանից խնդրեցինք տրամադրել տվյալներ պարոն Ծառուկյանի կողմից «խնամվող» կենդանիների մասին:

Բնականաբար, Շրջակա միջավայրի նախարարությունը չի տիրապետում նման տեղեկատվության, քանի որ այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չի իրականացրել, ինչպես և մոտ ապագայում չի պատրաստվում իրականացնել ՀՀ օրենքով սահմանած իր պարտականությունները: Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված գրությամբ ասվում է. «Քաղաքացի Գագիկ Ծառուկյանը գրանցված չէ «Հայաստանի Հանրապետության տարածքում նմուշների տիրապետող, անազատ պայմաններում վայրի կենդանիներ բուծող և արհեստական պայմաններում վայրի բույսեր աճեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառելու» ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում:

2015-2019 թվականների ընթացքում քաղաքացի Գագիկ Ծառուկյանին տրամադրվել է ՀՀ տարածքից Բելառուսի Հանրապետություն վերաարտահանման թույլտվություն՝ 4 առանձնյակ Panthera leo տեսակի առյուծի համար»: Ի դեպ, ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների՝ վերջերս Գագիկ Ծառուկյանի «օջախում», որտեղ պահվում են տարատեսակ կենդանիներ /դրանց տեսակային և քանակային կազմն անհայտ է/ արտառոց և վտանգավոր միջադեպ է տեղի ունեցել: Պատգամավորի կողմից պահվող գիշատիչներին հաջողվել է դուրս գալ վանդակներից՝ ստանալով ժամանակավոր ազատություն: Բարեբախտաբար, միջադեպը «դրական» ավարտ է ունեցել, և չեն վնասվել ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները: Օգնության հասած մասնագետներին հաջողվել է կենդանիներին վանդակ վերադարձնել:

Միջադեպը հերթական ազդակն է, որ նշված ոլորտում առկա անկառավարելի, անվերահսկելի և ամենաթող իրավիճակը լի է բազմաթիվ վտանգներով: 

Մեր հարցադրմանը, թե տիրապետում է արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների մասին ամբողջական տեղեկատվության, ստացել ենք վերոնշյալ ոչ լիարժեք պատասխանը: Ավելի վաղ նույն գերատեսչությունը մեկ այլ գրավոր հարցադրմանը պատասխանել է. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1. հոդվածի 5-րդ մասով նախատեսված անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում չի իրականացվել։

Այն իրականացվում է վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում։ Բնապահպանության նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»: Ուստի ՀՀ տարածքում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող բոլոր, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին «պատկանող» կենդանիները, պահվում են ապօրինաբար՝ առանց անհրաժեշտ օրինական հիմքերի: Ստեղծված իրավիճակի առաջին ու հիմնական պատասխանատուն հենց Շրջակա միջավայրի նախարարությունն է, որն այսքան տարիների ընթացքում, ինչպես նաև նախարար Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում, չի կատարել օրենքով սահմանված իր լիազորությունները ու պարտականությունները: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Տպել
3994 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց