Նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի պաշտպանը միջնորդեց անորոշ ժամանակով հետաձգել դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը միջնորդեց անորոշ ժամանակով հետաձգել դատական նիստը:

Պաշտպանն իր այս միջնորդությունը պատճառաբանեց՝ ասելով, որ իրենք բողոքարկել են քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ «Ներքին դիտում» կատարելու մասին որոշումը, բողոքը Վերաքննիչ դատարանում քննվել է, ապա դատական նիստերը հետաձգվել են, քանի որ «Ներքին դիտման» իրավաչափության հարցով մեկ այլ գործով դատարանը դիմած է եղել Սահմանադրական դատարան. ««Ներքին դիտումը» կարեւորագույն ապացույց է, որի իրավաչափության հարցը չիմանալով՝ չենք կարող շարունակել այս գործով նիստը: Միջնորդում ենք նիստերը հետաձգել այնքան ժամանակ, մինչեւ ՍԴ-ն դիրքորոշում արտահայտի, Վերաքննիչ դատարանն էլ դրա հիման վրա որոշում կայացնի»: Պաշտպանը հայտնեց նաեւ, որ Վերաքննիչ դատարանը դիմել է նախաքննական մարմնին՝ «Ներքին դիտման» վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու համար, ինչը, սակայն, չի արվել:

Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը հայտարարեց, որ միջնորդության վերաբերյալ իրենք բացասական դիրքորոշում ունեն. «Մենք չենք կիսում միջնորդությունը, քանի որ կարծում ենք, որ Վերաքննիչ դատարանի ՍԴ դիմելն այս գործի հետ առնչություն չունի, եւ յուրաքանչյուր անձ ունի արդար եւ ողջամիտ դատաքննության իրավունք»: Դիլբանդյանի խոսքով՝ նման հիմքով դատական նիստը հետաձգելու ընթացակարգ օրենքը չի նախատեսում:

Մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանն առարկեց միջնորդության դեմ եւ խնդրեց մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատախազի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը սպասում է ՍԴ-ի որոշմանը, որը ոչ թե վերաբերելու է վիճարկվող որոշման իրավաչափությանը, այլ Վերաքննիչ դատարանում օպերատիվ-հետախուզական տվյալների քննարկման կարգին:

Արթուր Մանուկյանը շեշտեց՝ նախաքննական մարմինը ոչ թե իր կամայական ցանկությամբ չի ներկայացրել այդ տվյալները, այլ պահանջող կողմը դրան հասանելիություն չի ունեցել. «Այսինքն՝ միջնորդությունը մեր ապացույցի հետ կապված ուղղակի առնչություն չունի, ՍԴ-ի որոշումից մեր այս ապացույցի օրինաչափ լինել-չլինելը չի բխելու»:

Արսեն Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը պնդեց իր միջնորդությունը՝ նշելով, որ այս պարագայում դատարանները զրկված են տեղեկանալու՝ արդյոք մինչ ներքին դիտում իրականացնելը Արսեն Դավթյանը կասկածվե՞լ է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ, թե՞ ոչ:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել միջնորդությունը: Նա պարզաբանեց, որ այս պահին չունեն Վերաքննիչ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտ. «Ինչ վերաբերում է նրան, որ այս ապացույցը կարող է հետագայում անթույլատրելի ճանաչվել, դատաքննության ցանկացած պահին ապացույցների անթույլատրելիության հետ կապված որոշում չի կարող կայացվել, դրանք անթույլատրելի ճանաչվում են բոլոր ապացույցների համակցությամբ, այն էլ՝ խորհրդակցական սենյակում, հետեւաբար, եթե այս հարցի հետ կապված որոշակի հետեւություններ արվեն, դուք զրկված չեք այն հետագայում վիճարկելուց»:

Միջնորդության մերժումից հետո դատարանը շարունակում է ներքին դիտմամբ ստացված տվյալների ուսումնասիրությունը: Այս պահին հետազոտվում են օպերատիվ միջոցառումների արդյունքում արված տեսանկարահանումները, որոնց ձայնը դատարանում բավարար լսելի չէ:

 

Տպել
2003 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել