ԱԳ նախարարի հետ քննարկել ենք՝ ինչպես առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները․ Մակունց

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ մոտ 2 ժամ տեւած հանդիպումն ավարտվեց։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում արդյունավետ գնահատեց հանդիպումը՝ նշելով, որ կառավարության ներկայացուցիչների հետ պարբերական քննարկումները դրական է համարում։

Թեեւ Մակունցը չբացեց քննարկված հարցերի շրջանակը, սակայն ասաց, որ փորձել են հասկանալ՝ ինչպես առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները, եւ իրենց գործողությունները համադրելի դարձնել նախարարության հետ։

Մակունցը հայտնեց, որ առաջիկայում հանդիպում են նախատեսում նաեւ ոստիկանապետի հետ։

Ինչ վերաբերում է հարցին, թե «Իմ քայլը»-ը երբ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ առաջադրելու, Մակունցը հստակ ժամկետներ չնշեց, միայն ասաց, որ քննարկում են մի քանի անուններ, սակայն թեկնածու դեռ չունեն։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներից Էդգար Շաթիրյանը հրաժարական էր ներկայացրել, երբ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել էր ԼՀԿ խմբակցության թեկնածուն՝ Հայկուհի Հարությունյանը։ Շաթիրյանը մեկնաբանել էր, որ չի կարող աշխատել իր հանդեպ անվստահության պայմաններում։ Արդեն շուրջ մեկ ամիս է՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է։

Տպել
528 դիտում

Բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում հանրաքվեին ընդառաջ. «Այո»-ի հաղթանակին գրեթե չեն կասկածում

Հայկական ծագում ունեցող հայտնի թենիսիստ Անդրե Աղասիին մեղադրել են դոպինգ օգտագործելու մեջ

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Առանց գենդերային բաղադրիչի ներառման՝ հասարակության սոցիալ-տնտեսական զարգացումը չի կարող լիարժեք լինել․ Ժաննա Անդրեասյան

Պրոֆեսիոնալ ռեկետ է․ Արթուր Մեսչյանը՝ շինթույլտվություններից դժգոհ բնակիչների բողոքների մասին

Հայտնաբերվել է մոտ 130 000 «ապագայի» ձու եւ 54 000 հատ՝ ժամկետանց

Յուրա Մովսիսյանը շուրջ 1.5 տարի է՝ թիմ չունի

Տղամարդն ընկերոջը թմրանյութ է հյուրասիրել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ)

Ռուստամ Բադասյանն ու Դեբորա Գրիզերը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը (լուսանկարներ)

«Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ուղեկցող 6 անձ բերման են ենթարկվել

Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցիկն իրականում. տնօրենը պարզաբանում է

Դիզվառելիքի գործով Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են

Զինված ուժերում 2019 թվականի հունիսից մինչեւ օրս կանխվել է ինքնասպանության 8 դեպք․ Արտակ Դավթյան

Նոր Նորքում ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ անչափահաս (տեսանյութ)

Ազգային ժողովը 2020-ին 552 ժամանակակից համակարգիչ ձեռք կբերի

Սովորական հեռախոսը կամ ինչ-որ մեկի երեխա լինելը բանակում կարող է դառնալ անհավասարություն. Անդրանիկ Քոչարյան

Վարդագույն քաղաք Երեւան. հայկական մշակույթը, հիանալի խոհանոցն ու պատմությունը. «Ryanair»-ի հոդվածը

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան