Գաղտնալսումները չգիտեմ ով է արել, բայց օգտագործել են Ռ. Քոչարյանն ու որոշ հհկ-ականներ. Հովհաննես Իգիթյան

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է հրավիրել: Նիստի ավարտից հետո խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Ի թիվս այլ հարցադրումների, Իգիթյանն անդրադարձել է նաեւ հայտնի գաղտնալսումներին: Ասել է չգիտի, թե  ով է դա արել, բայց միանշանակ կարող է  ասել, թե ով եւ ինչի համար է օգտագործել: «Ես էլ կարող եմ ասել, դուք էլ գիտեք, թե ինչի համար, ով  է հրապարակել, որ լրատվական միջոցները: Ոնց որ սպասում էին, այդ գաղտանալսումներին եւ սկսեցին օգտագործել թեկուզ պաշտպանության կամ քաղաքական դիվիդենտ շահելու համար: Դա մենք չենք, դուք գիտեք, թե ով է օգտագործել, ով է խոսում նույնիսկ դատական պրոցեսի ժամանակ: Այո, Քոչարյան: Նաեւ ինքը, նախկին հանրապետականները: Ցանկացած քաղաքական գործիչ պետք է մտահոգված լինի, որ ՀՀ պաշտոնյաների խոսակցությունները գաղտնազերծվում են, բայց կան մարդիկ, որ սա ուրախությամբ են ընդունում եւ այնպիսի տպավորություն էր որ եթե այդ գաղնտալսումը չլիներ, կստեղծեին էդպիսի բան»,-ասել է Իգիթյանը:

 Լրագրողները նաեւ հարցրել են Արթուր Վանեցյանի վերջին շրջանում ցուցաբերած ակտիվության մասին: Իգիթյանն ասել է, մի քանի ֆեյսբուքյան գրառումը քաղաքական ակտիվություն չի համարում: «Վանեցյանի անձնական ակտիվությունը քաղաքական տեսակետից չեմ տեսնում, հաճախ որոշ լրատվականներ մի քիչ արհեստական ուշադրություն են տալիս խոսքին: իսկ որ ասում եք Բանեցյանը պատահական մեկը չէ,  ասեմ, որ ՀՀ-ում այնքան ոչ պատահական մարդ կա Վանեցյանից մի քանի մակարդակով բարձր, ՀՀ նախագահներ ունենք, նախարարներ նախկին, օլիգարխներ, եթե ամեն մեկին համարենք ոչ պատահական մարդ, դարձնենք թիվ մեկ օրակարգային հարց, ճիշտ չէ»:

Հասարակությունը դատաիրավական համակարգում ակնկալում է հստակ քայլեր ու փոփոխություններ, սակայն այս պահին իշխանության կողմից կա հապաղում: Ինչու: Իգիթյանն ասել է, որ չկա նման բան: «Իշխանությունն ամեն քայլը համապատասխանեցնում է գործող օրենսդրության հետ: Դատական իշխանությունը մեկ օրում չի կարող փոխվել եւ հենց այդ ճյուղն է մեր մոտ վատ վիճակում: Միշտ խնդիր ենք ունեցել ընտրությունների ձայներ կեղծելու, ձայներ առնելու ադմինիստրատիվ ռեսուրսի հետ: Այդ  հարցը  լուծվեց վերջին ընտրությունների ժամանակ, երբ որեւէ մեկն, այդ թվում ընդդիմադիրը կասկած չունի, որ դեկտեմբերի իննին ունեցել ենք լեգիտիմ ընտրություններ, եւ ըստ այդմ կարող ենք ասել, որ այսօր խորհրդարանը  լեգիտիմ ենք ձեւավորել: Խնդիր ունենք ՏԻՄ ընտրությունների հետ, այսինքն մեր բնակչությունը երկար ժամանակ իրենց ապագան չի կապել  ՏԻՄ-ի հետ: Դա պետք է փոխվի»,-ասել է  Իգիթյանը:

Սահմանադրական դատարանի ճգնաժամը շարունակվում է եւ որպես ելք միակ տարբերակը վաղ կենսաթոշակի անցնելն է: Արդյոք սա իրատեսական է: Ըստ Իգիթյանի, նախկին համակարգում մարդիկ ՍԴ նախագահ էին ընտրվում ցմահ, կամ մինչեւ բավական մեծ տարիքը, եւ մարդիկ իրենց կյանքն այս աշխատանքի հետ էին կապում հավերժ: Հիմա փոխվում է իրավիճակ, եւ մարդը, որը նախկինում երկար տարիներ էր իր կյանքը կապում էր այս աշխատանքի հետ, այժմ պետք է տասներկու տարի աշխատի ՍԴ դատավոր, կամ եթե նախագահ  վեց տարով:

«Ինչ վերաբերում է ՍԴ նախկին անդամներին, այդ հարցը մնում է օրակարգային անկախ այն հանգամանքից մի քանի հոգի կընդունեն այն, թե` ոչ: Հարցը պետք է լուծենք օրենքի սահմաններում: Այսօրվա ՍԴ կառուցվածքը եւ ոճը պետք է համապատասխանի այն սահմանադրությանը, որն իրենք են գրել: Նույն Հրայր Թովմասյանն իր ձեռքով գրել է, որ ՍԴ դատավորն ընտրվում է տասներկու տարով եւ վեց տարի ժամկետով միայն իրավունք ունի լինել դատավոր, այն էլ դատավորների ընտրությամբ: Այսօր խախտվել է ՍԴ բոլոր անդամների եւ դատավորների նախագահ ընտրվելու  իրավունքը: Սահմանադրութան մեջ գրված է, որ նրանք իրավունք ունեն ընտրվեն նախագահ, իրավունքը գրված է: Այսօր, սակայն, իննը հոգի կա այնտեղ, որ զրկված են իրենց այդ իրավունքից: Սահմանադրությամբ իրավունք ունեն, բայց Հրայր Թովմասյանը որոշել է, որ ինքը խրամատ է պահում եւ մինչեւ յոթանասուն տարեկան, այսինքն հավերժ, պետք է լինի նախագահ: Բայց այդ մարդիկ, որ ընտրվել են որպես դատավոր տասներկու տարով, նշանակում է մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը զրկված է ՍԴ նախագահ լինելուց»,-հարցին պատասխանել է պատգամավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2604 դիտում

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով