Երևան
12 °C
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների քանակը կարող է ավելանալ հրաձիգների հաշվին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը նշեց, որ շանսեր դեռեւս կան: Ըստ նրա՝ ուղեգրեր են խաղարկվելու Լեհաստանում կայանալիք Եվրոպայի 2020թ. առաջնությունում, Չեխիայում կայանալիք եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում եւ ստենդային հրաձգության Եվրոպայի 2020 թ. առաջնությունում, որը տեղի կունենա Ֆրանսիայում:
«Մենք ունենք հնարավորություն մի քանի ձեւերից՝ հրացան, ատրճանակ եւ ստենդային հրաձգություն: Ինչպես կդասավորվի՝ չեմ կարող ասել: Մրցման ընթացքում մի թեթեւ սայթաքում, եւ առաջատարը կարող է եզրափակչից դուրս մնալ: 3-4 հնարավորություն ունենք, ես տեսնում եմ նրանց մարզավիճակը, բայց թե հետո ինչ կլինի ընթացքում, չեմ կարող ասել»,- ասաց նա:
Մոտակա խոշոր մրցաշարը Եվրոպայի 2020 թ. առաջնությունն է, որը տեղի է ունենալու փետրվարի 23-ից մարտի 2-ը: Դրանից առաջ հայ մարզիկները փետրվարի 9-23-ն ուսումնամարզական հավաք են անցկացնելու Լեհաստանում: Մյուս 2 մրցաշարերը մայիսին են: Դրանցից առաջ կայանալիք հավաքների ծրագրերը դեռ պետք է հստակեցվեն:
Ինչպես Նիկողոսյանը նշեց, այդ բոլոր ստուգատեսներում օլիմպիական վարկանիշներ են տալիս առաջին եւ 2-րդ տեղերը: Եթե այնպես ստացվի, որ այդ տեղերը զբաղեցրած մարզիկներն օլիմպիական վարկանիշ արդեն նվաճած լինեն, ապա ուղեգիրը կփոխանցվի հաջորդ հորիզոնականը զբաղեցրած մարզիկին: Այլ կերպ ասած՝ հրաձիգը կարող է, օրինակ, 6-րդ տեղը գրավել, բայց Տոկիո 2020-ին մասնակցելու իրավունք ստանալ, քանի որ նրանից բարձր տեղ գրավածը վարկանիշ արդեն ունի:
Նախորդ օլիմպիական խաղերում Հայաստանը 1 հրաձիգ ուներ՝ Հրաչիկ Բաբայանը, որը Ռիո 2016-ում մեդալների համար չպայքարեց: Նա մեկնել էր սպիտակ քարտով: Այս անգամ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սպիտակ քարտերից հրաժարվել է, ինչի հետ Նիկողոսյանը համաձայն է, քանի որ թույլ մարզիկների մասնակցությունը նպատակահարմար չի համարում:
Հրացան մրցաձեւից Հայաստանն առաջիկայում ներկայացնող մարզիկների թվում կարող են լինել նույն Հրաչիկ Բաբայանը եւ Ալլա Պողոսյանը, ատրճանակ մրցաձեւից՝ Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, ստենդային հրաձգությունից՝ Երջանիկ Ավետիսյանը:
Ամառային 32-րդ օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսի 24-ին: Կավարտվեն օգոստոսի 9-ին: Հայաստանն առայժմ 3 ուղեգիր է ապահովել՝ մեկը մարմնամարզությունից, 2-ը՝ հունահռոմեական ըմբշամարտից: Մարմնամարզության ուղեգիրն անվանական է՝ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանինն է: Ըմբշամարտի ուղեգրերն անվանական չեն: Դրանցից մեկը 97կգ քաշային կարգից է: Այստեղ կասկած չկա, որ կմեկնի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մյուս ուղեգիրը 77կգ քաշային կարգից է: Այն նվաճել է Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը, սակայն թե ով կմասնակցի Տոկիո 2020-ին, դեռ պետք է որոշվի: Օլիմպիական խաղերի այս քաշային կարգում հանդես գալուն հավակնում է նաեւ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT