Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում չմանրամասնեց, թե նախաքննական մարմինն ինչ փաստեր ու ապացույցներ է դրել իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում:
Պաշտպանը միայն պնդեց, որ նախկին փոխնախարարը մեղադրանքը չի ընդունում եւ ապավինում է նոր Հայաստանին արժանի արդարադատությանը՝ հուսալով, որ իր բարի անունն արագ կվերականգնվի: Օրեր առաջ պաշտպանը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ միջնորդություն է ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցաքննելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ Լոռեցյանը մինչ ձերբակալվելն աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Սա, ըստ Սահակյանի, կարող է քրգործով էական նշանակություն ունենալ:
Լոռեցյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: 3 օր անց նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, եւ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Լեւոն Սահակյանը պատասխանել է քրեական գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
- Պարո՛ն Սահակյան, ի՞նչ ամսաթվով է գրված Գեւորգ Լոռեցյանի՝ աշխատանքից ազատման դիմումը, արդյոք մինչ ձերբակալությունը նա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկե՞լ է, թե ինչու դիմումին ընթացք չի տրվել:
- Պարոն Լոռեցյանը մինչ ձերբակալությունն է ներկայացրել դիմումը՝ նոյեմբերին: Ինչքան տեղյակ եմ, նախարարը չի ընդունել դիմումը: Թե ինչու, չեմ կարող ասել:
- Ձեր պաշտպանյալն Արայիկ Հարությունյանի հետ երբեւէ խնդիրներ, լարված հարաբերություններ ունեցե՞լ է:
- Ո՛չ, որեւէ խնդիր չի եղել, նրանց միջեւ եղել են աշխատանքային հարաբերություններ:
- Նախորդ անգամ նշել էիք, որ քրգործով խուզարկություն է արվել: Կմանրամասնե՞ք, թե կոնկրետ որտեղ, արդյոք խուզարկության համար եղե՞լ է դատարանի թույլտվություն, առգրավումներ արվե՞լ են:
- Մենք տեղյակ չենք, թե սույն գործի շրջանակներում որ տարածքներում է խուզարկություն կատարվել, կարող եմ միայն հայտնել, որ այնպիսի խուզարկություն տեղի չի ունեցել, որի թույլտվության մասով բողոք ներկայացրած լինենք կամ այդպիսի բողոք ներկայացնելու իրավաբանական անհրաժեշտություն ունեցած լինենք: Մենք չենք պատկերացնում, որ մոլորակի վրա առկա է մի տարածք, որի խուզարկության արդյունքում հնարավոր է ձեռք բերել այնպիսի ապացույց, որը կհիմնավորի պարոն Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը: Մնացած հատվածը նախաքննական գաղտնիք է:
- Պարո՛ն Սահակյան, տեղեկություններ կային, թե քրեական գործում առկա են պարոն Լոռեցյանի մասնակցությամբ գաղտնալսումներ: Ի՞նչ կարող եք ասել:
- Երեւի ճիշտ կլինի այդ հարցը տալ գաղտնալսողին, քանի որ մինչ օրս որեւէ ձայնագրություն, լազերային կրիչ կամ նմանատիպ ապացույց չի ներկայացվել:
- Իսկ Դուք տեղեկություն ունե՞ք, թե որ ապրանքանիշի տենդերն էր, որը, ըստ նախաքննական մարմնի, պիտի հաղթեր մրցույթում: Արդյոք խոսքը «Ջիվովա» ապրանքանիշի մասի՞ն է:
- Որեւէ ապրանքանիշի մասին խոսք անգամ լինել չի կարող: Պարոն Լոռեցյանը ոչ մի ապրանքանիշի համար որեւէ նախապայման չի ստեղծել, եւ, ըստ «Գնումների մասին» օրենքի, չէր էլ կարող ստեղծել: Նրա միակ պահանջը բոլոր մատակարարներից եղել է բարձրորակ գույք տրամադրելը:
- Բացի ԿԳՄՍ նախարարին հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունից՝ այլ միջնորդություններ ներկայացրե՞լ եք:
- Այո՛, օրինակ՝ կալանավորման միջնորդության քննության ժամանակ ներկայացրել ենք նաեւ գրավի միջնորդություն, որը, սակայն, մերժվել է: Որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, նախաքննական մարմինն առարկել է մեր միջնորդության դեմ առանց որեւէ հիմնավորման, իսկ դատարանն այն մերժել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT