Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենտի գործը Սենատին կփոխանցի հավանաբար վաղը

ԱՄՆ-ի  Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի՝ հունվարի 15-ին Սենատին կփոխանցի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի գործը: Այս մասին լրագրողներին է հայտնել  Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական կուսակցության ղեկավարներից Հաքիմ Ջեֆֆրիսը:

Politico թերթի տվյալներով, ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կոնկրետ Թրամփի իմփիչմենտի քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա չորեքշաբթի: Նա չի նշել Ներկայացուցիչների պալատից՝ Սենատում որպես մեղադրող կողմ հանդես եկող պատգամավորներին՝ ասելով, որ պատրաստ չէ այդ տեղեկատվությունը փոխանցել:

ԱՄՆ-ի Սենատի վերին՝ Ներկայացուցիչների պալատը 2019-ի դեկտեմբերին Թրամփին իմփիչմենտ հայտարարեց 2 հոդվածներով՝ լիազորությունների չարաշահում եւ Կոնգրեսի աշխատանքնեի խոչընդոտում: Դեմոկրատները, համաձայն նախնական հայտարարությունների, պետք է իմփիչմենտի գործը Սենատին փոխանցած լինեին դեռ հունվարի 9-ին, սակայն գործընթացը ձգձգվել է: Նշվում է, որ դեմոկրատների այդ ձգձգումների պատճառը Սենատի հանրապետական մեծամասնության հետ  «աշխատելն» է եղել: Նրանք ձգտել են հասնել այն բանին, որ Սենատի հանրապետական մեծամասնությունը կիսի իրենց  պահանջները, սակայն նրանք դեմոկրատներին չեն ընդառաջել:

Հանրապետականները ներկա պահին հակված են պաշտպանել իրենց համակուսակից Դոնալդ Թրամփին:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 18-ին, 230 կողմ եւ 197 դեմ ձայների հարաբերակցությամբ, իմփիչմենտի ենթարկեց նախագահ Դոնալդ Թրամփին: Քննարկումները տեւել էին գրեթե 13 ժամ: 

Իմփիչմենտի հետագա ճակատագիրը այժմ որոշվելու է ԱՄՆ-ի կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, որտեղ կա՛մ 50+1 ձայներով կչեղարկվի Ներկայացուցիչների պալատի որոշումը, կա՛մ էլ Սենատի անդամների 2/3-ի ձայներով Թրամփը կհեռացվի Սպիտակ տնից: Ենթադրվում է, որ Սենատը կարող է կիրառել առաջին տարբերակը, որովհետեւ այնտեղ գերիշխում են հանրապետական սենատորները:

Թրամփը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է եւ մտադիր է 2020 թվականի նախագահական ընտրություններում վերընտրվել երկրորդ ժամկետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2138 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել