Վարկային կազմակերպությունները փորձում են ժողովրդի ֆինանսական համակարգի մասին ցածր գիտակցությունն օգտագործել. Մանուկյան

Տարիներ շարունակ հանրության շրջանում եղել են բողոքներ՝ վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ: Բանկերը շատ դեպքերում դժվարությամբ են վարկեր տալիս, իսկ վարկային կազմակերպությունները հաճախ իրենք են հաճախորդ փնտրում եւ բարձր տոկոսադրույքներով վարկեր առաջարկում: Շատ դեպքերում վերջնական գումարը վճարելուց հետո քաղաքացին հասկանում է, որ գրեթե կրկնակի գումար է վճարել վերցրած վարկի դիմաց, քանի որ տոկոսադրույքը բարձր էր:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը եւ Վարազդատ Կարապետյանը մոտ 2 ամիս առաջ շրջանառության մեջ դրած իրենց օրենսդրական նախագծով ցանկանում են մեղմել վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքները:

Նախագծի հիմնավորման մեջ նրանք նշել են, որ վարկային կազմակերպությունների սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են այդ կազմակերպության կողմից առաջարկվող վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում որոշվել է հարցի քննարկումը հետաձգել երկու ամսով:

Արտակ Մանուկյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին.

- Պարոն Մանուկյան, նախագիծ եք ներկայացրել, որով ցանկանում եք մեղմել վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների «ախորժակը»: Դուք առնչվե՞լ եք այդ բարձր տոկոսադրույքների հետ, որքա՞ն են կազմում դրանք:

- Անկեղծ ասած, ես դրանց հետ առնչություն ունեմ այնքանով, որքանով որ բազում քաղաքացիների կողմից բողոքներ ենք ստացել: Հատկապես, որ թաքցված վճարներ կան: Բանկային համակարգում իրական տոկոսադրույքների սահմանափակում կա: Բայց այս բնագավառում հավելյալ հնարավորությունների օգտագործումով այնպես է ստացվում, որ քաղաքացիների վարկերի բեռը բավականաչափ մեծանում է: Սրա մասին որոշակիորեն բարձրաձայնելն իր ազդակները տվել է: Բայց քանի որ մենք ուզում ենք կարգավորել այս ոլորտը, ես եւ Վարազդատ Կարապետյանը 2 ամիս ժամկետով հետաձգել ենք նախագծի քննարկումը: Խնդիրը պարզ է, չի չեղարկվում:

Հակափաստարկ է հնչում՝ «թողեք շուկան կարգավորվի», բայց այսքան ժամանակ շուկան չի կարգավորվել, ու հիմա ժամանակն է, որ որոշակիորեն քաղաքական միջամտություն լինի այս շուկայում:

- Ըստ Ձեզ՝ վարկային տոկոսադրույքի թույլատրելի շեմը  ինչքա՞ն պետք է լինի առավելագույնը:

- Մեր նախագծով մենք ըստ էության ֆիքսել ենք 26.5 տոկոս առավելագույնը: Եթե դիտարկում ենք 2-3 ամիս եւ ավելի վարկերի համար եւ օրինակ 1 ամսվա վարկերի համար, ապա այս առումով պետք է կարճ ժամկետով վարկերի տոկոսադրույքը համակարգվի: Եթե ճիշտ եմ հիշում դեկտեմբերի տվյալներով դրույքաչափը 43 տոկոս է, որը բավականաչափ բարձր է:

- Միայն վարկային կազմակերպությունների տոկոսադրույքներո՞ւմ եք խնդիր տեսնում, թե բանկերն էլ պետք է վերանայեն դրանք:

- Բանկերի առումով կարգավորումը շատ հստակ է, եւ ըստ էության այդ ռիսկերը շատ ավելի կանոնակարգված են, քան վարկային կազմակերպություններում: Վարկային կազմակերպությունները իրենց ներգրաված միջոցներով են հիմնականում գործունեություն ծավալում, իսկ բանկերը նաեւ որոշակիորեն փոխառություններ են ներգրավում:

- Զարգացած երկրներում վարկերի միջին տոկոսադրույքը որքա՞ն է:

- Եթե ճիշտ եմ հիշում, Շվեդիայում կար վարկավորում, որ եթե շատ արագ գումար անհրաժեշտ լինի կոնկրետ խնդիր լուծելու համար, դրա տոկոսադրույքի շեմը կարգավորված էր: Բավականաչափ երկրներ կան, որտեղ այդ շեմը կարգավորված է, երկրներ կան, որտեղ կարգավորված չէ: Միասնական մի թիվ չեմ կարող հնչեցնել, որովհետեւ կոնկրետ մի թվով չի պայմանավորված: 

- Առհասարակ ինչո՞վ եք պայմանավորում, որ Հայաստանում վարկային տոկոսադրույքները բարձր են, իսկ, օրինակ, բանկերում քաղաքացիների դրած ավանդների տոկոսադրույքները՝ բավականին ցածր:

- Բանկային համակարգը ավանդ է ներգրավում, որը նաեւ երաշխավորվում է, իսկ վարկային կազմակերպությունների աշխատանքը մի փոքր տարբեր է: Բայց կարծում եմ, որ վարկային կազմակերպությունները փորձում են մեր ժողովրդի ֆինանսական համակարգի մասին ցածր գիտակցությունն օգտագործելով՝ որոշակի մեծ եկամուտներ ստանալ, քան կստանային այլ հավասար պայմաններում, եթե դրանք լինեին այնպես, ինչպես, օրինակ, բանկային համակարգում:

- Հանրությունը շատ է օգտվում՝ հիփոթեքային, սպառողական վարկերից: Որքանո՞վ են դրանց տոկոսադրույքները օրինաչափ:

- Հիփոթեքային շուկայի առումով, կարծում եմ, տեսնում եք, որ զարգացումներ լինում են: Իսկ սպառողական վարկերի հետ կապված, եթե մենք դիտարկում ենք զուտ դրա նշանակությունը, այստեղ էլ խնդիրներ ունենք: Շատ հաճախ դրանք մատչելի են, հեշտ են, բայց այնպես չէ, որ դրանք հենց նպատակային տեսանկյունից միանշանակ սպառողական են: Կարող է սպառողական վարկ լինել, բայց դա ուղղված լինի, ասենք, բուժման ծախսերին: Այս առումով էլ խնդիրներ կան, որ մենք պետք է սոցիալական քաղաքականության միջոցով սրանք ինտեգրենք:

- Ի վերջո, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք տեսնում այս խնդիրների լուծումը:

- Որպես օրենսդիր մարմին՝ մենք առաջին հերթին ուզում ենք խոսել գաղափարախոսության մասին. այս շուկայում առկա են խնդիրներ, եւ այդ խնդիրները կարիք ունեն լուծվելու: Մեր նախագծի մասին քննարկումները որոշակի դրական էֆեկտ են բերել, հիմա չեմ ուզում փակագծեր բացել:

- Ձեզ մոտ տվյալներ կա՞ն, թե ՀՀ-ում քանի քաղաքացի վարկային պարտավորություններ ունեն:

- Ասում էին, որ խոսքը  մոտ 200 հազար քաղաքացու մասին է: Ու քանի որ սա շատ մեծ թվով քաղաքացիների վրա է ազդելու, մենք այս 2 ամիս ժամանակը վերցրել ենք, որ էլ ավելի հստակեցված հաշվարկներով կարողանանք այս խնդրի լուծումը գտնել եւ ապահովել բալանսավորված շահը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը իմ եւ Համազասպ Դանիելյանի նախագծին էլ հավանություն տվեց՝ ավանդների վերաբերյալ: Քաղաքացին գումարը մեկ օրով բանկում ավանդ դնելու դիմաց տոկոս չի ստանում, իսկ բանկը կարող է մեկ օրով վարկեր տրամադրել այդ գումարով եւ տոկոս ստանալ:

Մենք առաջարկում ենք արդարությունը վերականգնել, եւ եթե բանկը այդ գումարից եկամուտ է ստանում, ապա քաղաքացին եւս պետք է ստանա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3788 դիտում

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է