Երևան
12 °C
Այսուհետ Հայաստանի հուշարձան-շենքերում ապրող ցանկացած քաղաքացի իր բնակարանում որեւէ փոփոխություն անելուց առաջ կարող է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ խորհրդատվություն ստանալու:
Նրանք իրավունք չունեն ինքնուրույն փոխել հուշարձան շենքի լուսամուտները, պատշգամբից լվացքի պարաններ կախել: Պատերն այլ գույնով ներկելը եւս խստիվ արգելվում է: Եթե բնակարանի պատուհանները փայտից են, ապա պետք է պիտանելիությունը կորցնելու դեպքում նույնատիպ փայտով փոխարինվի, եթե մետաղյա են, ապա համապատասխան տեսքով մետաղյա դարձվի:
Նախորդ շաբաթվանից մեկնարկել է Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման եւ իրազեկման արշավ, որի ժամանակ հուշարձան շենքերի բնակիչներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին անձամբ են իրազեկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
Թուխիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ փուլ առ փուլ պատրաստվում են իրազեկել ամբողջ Հայաստանի հուշարձան շենքերում ապրող մարդկանց: Նա նաեւ հայտնեց, որ որոշել են իրենց ակցիայի մեջ ներգրավել նաեւ այդպիսի շինություններում նկարահանված հայկական մի քանի ֆիլմերի արտիստների: Առայժմ «Մեր բակ» եւ «Տղամարդիկ» ֆիլմերի դերասաններին են դիմել, եւ այս պահին աշխատանքներ են տարվում նրանց ընդգրկելու:
«Այսօր մենք քննարկում ենք ունեցել: Մանրամասն վերլուծում ենք: Շենքերից կախված լվացքի պարաններից էինք խոսում, որոնք ուղղակի խայտառակություն են՝ առաջին գծում, հուշարձան շենքից կախված ներքնաշորեր եւ այլն, սա պետք է կանխվի»,- ասաց նա:
Թուխիկյանը նկատեց, որ առայժմ դեռ իրազեկում են, հետագայում նպատակ ունեն ավելի խիստ լինել. «Նախ իրազեկենք, որովհետեւ այս մեր շրջայցերից հասկացանք, որ մարդիկ իսկապես տեղյակ չեն»:
Վերջինս հայտնեց, որ բնակիչները շենքերում ցանկացած փոփոխություն անելուց առաջ կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ որպես բարեկամ կառույցի, որն իրենց ուղղություն կտա, աշխատանքն ավելի ճիշտ կատարելու, որպեսզի հետագայում չհայտնվեն վարչական պատասխանատվության դաշտում:
«Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակում»: Այս շենքի սեփականատեր կամ բնակիչ լինելը բարեբախտություն է, բայց եւ ենթադրում է որոշակի պատասխանատվություն եւ պարտավորություն պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Խնդրում ենք զգուշությամբ եւ սիրով վերաբերվել այս կառույցին…»,- այս բովանդակությամբ իրազեկման նամակներ են բաժանվել ու բաժանվելու քաղաքացիներին: Նամակում ներկայացված են մի քանի կանոններ, որոնք պետք է իմանա հուշարձան շենքում բնակվող կամ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի՝ անախորժություններից խուսափելու համար.
1. Չաղճատել պատմական տեսքը
2. Չձեւափոխել կառույցը
3. Հիշել՝ եթե շինարարության կամ վերանորոգման կարիք առաջանա, անպայման պետք է աշխատանքների նախագիծը համաձայնեցվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության պատասխանատու ստորաբաժանման հետ:
Հունվարի 11-ին իրազեկման նամակի առաջին հասցեն Բաղրամյան 8-ն է եղել, հասցեատերերը՝ հայ օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի թոռնուհիները՝ Հայկանուշ եւ Նատալյա Խաչատրյանները, որոնք էլ այժմ բնակվում են նշյալ հասցեում գտնվող հուշարձան-շենքում: Հայկանուշ Դանիելյանի թոռնուհիները վստահեցրել են, որ 60 տարվա ընթացքում Բաղրամյան 8-ի՝ իրենց բնակելի հուշարձան-շենքի նույնիսկ պատուհանները չեն փոխվել, եւ հետագայում եւս տան ոչ մի քար չի ձեւափոխվի: Նրանց խոսքով՝ այդ տանը եղել են շատ ու շատ հայտնի մարդիկ, եւ իրենք ամեն ինչ անում են՝ պատմական մթնոլորտը պահպանելու համար:
Իրազեկման նամակի մեջ կա նաեւ ծանուցում, թե ինչքան տուգանք է նախատեսվում՝ վերը նշված կանոններին չհետեւելու դեպքում: Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածի՝ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով (50.000-80.000 դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով (150.000-200.000 դրամ):
Իրազեկման նպատակով տարբեր ակցիաներ կլինեն: Հետագայում նաեւ պարտավորագրեր կստորագրվեն հուշարձան-շենքերի բնակիչների հետ: «Դա արդեն լուրջ իրավական հիմք կլինի: Օրենքը սա պարտադրում է, պարզապես մինչեւ հիմա չգիտես՝ ինչու չի արվել կամ թերի է արվել: Մենք աշխատում ենք նաեւ օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ եւ հակված ենք, որպեսզի իրազեկումից հետո պատժամիջոցները հարակից օրենքներում ավելի խստացվեն: Հասարակության օգնությունը եւս այս հարցում շատ օգտակար է»,- ասաց Թուխիկյանը:
Հաջորդ շաբաթ ԿԳՄՍՆ անձնակազմը կմեկնի Գյումրի: Հետագայում ամեն մի մարզպետարանից կվերցնեն տվյալ մարզում գտնվող հուշարձանների ցանկը եւ կգործուղվեն այդ վայրեր, որտեղ էլ տեղացիների հետ կկազմակերպեն իրազեկման աշխատանքները: «ԻԿՈՄՈՍ-Հայաստանը պատրաստ է մեզ աջակցել կամավորների հարցում, որպեսզի իրազեկման նամակները բաժանվեն բնակիչներին: Այս ծրարները հազարավոր տներ պետք է մտնեն»,- հայտնեց Խաչատուրյանը:
ՀԳ. ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձավ նաեւ «Տպարանի շենքի» շուրջ ծավալված խոսակցություններին՝ նշելով, որ այն հիմնականում տարբեր բիզնես նպատակների է ծառայել, եւ յուրաքանչյուրը փոփոխություն է կատարել իր հայեցողությամբ: «Այդ հզոր կառույցի տակ չկա մի սանտիմետր, որ աղճատված չլինի: Ամեն մեկն իր ճաշակով, իր հարստության չափով ինչ-որ բաներ է արել»,- ասաց նախարարի տեղակալը: Նա հայտնեց, որ հանդիպելու են այդ մարդկանց հետ, բարեկամական զրույց են ունենալու եւ ընդառաջ գնալով՝ պետք է կարողանան հասնել այն արդյունքին, որ սեփականատերերն իրենք գիտակցեն, որ նախնական տեսքին մոտ բերելուց հետո իրենց գույքն ավելի արժեւորված կլինի, իսկ արժեքը կարող է կտրուկ բարձրանալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT