Երևան
12 °C
Իրանում մի շարք անձինք են ձերբակալվել՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման գործով:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլամհուսեին Էսմայիլիին: Այլ մանրամասներ վերջինս չի հայտնել:
Ինքնաթիռի կործանման պատճառ դարձած անձանց ձերբակալությունների մասին հայտնում են նաեւ իրանական լրատվական կայքերը՝ նշելով, որ նրանք զինվորականներ են, սակայն ձերբակալված իրանցիների թիվը չի նշվում:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ցավակցություններն էր հայտնել իր երկրի տարածքում տեղի ունեցած ավիաաղետի բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին եւ խոստացել «աններելի սխալի» համար բոլոր պատասխանատուներին խստագույնս պատժել:
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ն իր վրա էր վերցրել ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը, ինչի կապակցությամբ Ռոհանին հայտարարել էր, թե սա միայն հիշյալ կորպուսի սխալը չէ:
Հիշեցնենք՝ Թեհրանի միջազգային օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռի կործանման մասին հայտնի դարձավ հունվարի 8-ին: Օդանավը ցուցաէկրաններից կորել էր օդ բարձրանալուց 2 րոպե անց: Քիչ ուշ Իրանի քաղավիացիան հայտարարել էր, որ, ըստ կադրերի եւ ընկնելու ձեւի, ինքնաթիռը հրդեհվել է օդում, այնուհետ վառվելով բախվել գետնին եւ մասնատվել: Աղետի արդյունքում ողջ մնացածներ չկային, զոհվեց 176 մարդ՝ հիմնականում եվրոպական երկրների եւ Իրանի քաղաքացիներ, քանի որ չվերթը տրանզիտ էր, եւ Կիեւից քաղաքացիները պետք է մեկնեին իրենց երկրներ:
Նույն օրը՝ հունվարի 8-ին, Իրանում ինքնաթիռի ընկնելու մասին ողբերգական լուրից ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Իրաքի արեւմտյան մասում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաները ենթարկվել էին հրթիռակոծության Իրանի կողմից:
Դեռ ավիաաղետի օրը շրջանառվեց վարկածը, որ հնարավոր է՝ ինքնաթիռը իրանական հրթիռի կողմից խոցված լինի, սակայն թե՛ իրանական, թե՛ ուկրաինական կողմերը պաշտոնական մակարդակով հերքում էին լուրը:
Իրանին ինքնաթիռը խոցելու մեջ մեղադրեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նրանք բոլորն էլ պնդում էին, որ ունեն ապացույցների մեծ փաթեթ եւ պատասխաններ էին պահանջում Իրանից:
Միայն այս ամենից հետո Իրանը պաշտոնապես խոստովանեց, որ ուկրաիանական ինքնաթիռը խոցել է իրենց երկրի կողմից արձակված հրթիռը: Իրանի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ 176 մարդու մահվան պատճառ դարձած կործանված Boeing-ը «մարդկային սխալի հետեւանքով» պատահաբար հարվածի տակ էր առնվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT