Ինչո՞ւ է լուծարվել ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարի հաստիքը. բժշկի ընդդիմադիր ձայնը լռեցնելո՞ւ, թե օբյեկտիվ պատճառներով

Երեկ մամուլում տարածվեց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը: Նա տեղեկացրել էր, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլեւս չպետք է աշխատի ԲԿ-ում, քանի որ կենտրոնի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել լուծարել իր զբաղեցրած հաստիքը։ Այս մասին Գրիգորյանն իմացել էր դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 18-ից:

Նա նշել էր, որ թեեւ որոշման տրամաբանությունն իր համար անհասկանալի ու անընդունելի էր, սակայն ոչ անսպասելի:

«Նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը (ինչի համար չեմ զղջում եւ կարծում եմ, որ ցանկացած բուժաշխատողի ոլորտային ներդրումը պետք է լինի գնահատված, ուստի նման երեւույթի ականատես լինելուն պես՝ պատրաստ եմ նույն քայլին)»,- գրել էր Գրիգորյանը՝ հավելելով, որ իրեն բազմիցս առաջարկել են գործարք, որ կրտսեր եղբոր «լռության» գնով պահպանի իր աշխատատեղը:

Կապ հաստատեցինք բաժանմունքի ղեկավարի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ գործարքի եւ հիշեցման մասին է խոսքը, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ այն, ինչ կցանկանար ասել, նշված է գրառման մեջ, ինքը դեռեւս աշխատանքի մեջ է, եւ իր հիվանդները սպասում են:

Այս մասին հրաժարվեց մեկնաբանություն տալ նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նրա խոսքով՝ բոլոր նշված պնդումները միայն Գրիգորյանի պատկերացումներն են:

Ուսումնասիրելով համացանցում առկա նյութերը՝ պարզ դարձավ, որ Արման Գրիգորյանի եղբայրը բժիշկ, ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանն է, որն աչքի է ընկնում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ ուղղված ընդդիմախոսություններով:

Վերջինս երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ եղբորն ազատել են՝ իրեն լռեցնելու համար, քանի որ, իր խոսքով, տեւական ժամանակ է՝ հանդես է գալիս առողջապահության ոլորտում տեղի ունեցող անարդարությունների վերաբերյալ սուր քննադատությամբ. «Ինձ որեւէ կերպ բովանդակային կամ փաստարկված հակադարձելու հնարավորություն չունենալով՝ առողջապահության նախարարության ներկայիս պարագլուխները լուծարել են ավագ եղբորս աշխատանքային հաստիքը»:

Նա նաեւ հավելել է, որ ոչ մի բժշկի համար հեշտ չէ աշխատավայր փոխել, բայց անհնարին էլ չէ, եւ շուտով կտեղեկացնի եղբոր նոր աշխատավայրի մասին:

Ինչ վերաբերում է Արման Գրիգորյանի նշած «ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը» արտահայտությանը, ապա խոսքը ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի մասին է: Դեռեւս 2018 թվականին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ աշխատանքից ազատվել էր տնօրենը՝ ԱՆ-ի կողմից կողմից ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ծավալի արդյունքում: Այդ ժամանակ կենտրոնի բակում իրականացվել էր բողոքի ակցիա, որի ժամանակ իր դժգոհությունն էր արտահայտել նաեւ Արման Գրիգորյանը:

Թե ինչու է, այնուամենայնիվ, կրճատվել Ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարի հաստիքը, փորձեցինք պարզել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Կենտրոնի մամուլի խոսնակը, մեզ հետ զրույցում ներկայացրեց, որ իրենց մոտ աշխատանքների կազմակերպման փոփոխությամբ պայմանավորված  հաստիքների կրճատումներ են եղել:

Խաչատրյանի պարզաբանմամբ՝ այսօր կենտրոնի տվյալ բաժանմունքը մատուցում է մի շարք ծառայություններ, եւ որոշում է կայացվել՝ դրանք բաշխել մի քանի ծառայությունների մեջ:

Երբ այդ ամբողջական կառուցվածքը լինի, Արման Գրիգորյանն այլեւս չի աշխատի կենտրոնում, քանի որ չկա բաժանմունք, չկա նաեւ բաժանմունքի վարիչի հաստիքը:

Տպել
2985 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց